Պանել
Պանել (հունարեն՝ Paneel),
- գործարանային պատրաստման շինարարական կոնստրուկցիայի խոշոր չափսերով հարթ տարր։ ժամանակակից հավաքովի շինարարության մեջ Պանելները լայնորեն կիրառվում են տարբեր նշանակման շենքերում ու կառույցներում (տես Խոշորապանելային կոնստրուկցիաներ)։
- Սենյակների պատերի ներքևի մասի դեկորատիվ ծածկ, որը տարբերվում է ամբողջ պատի հարդարանքից։
- Պանելային ջեռուցման ջեռուցիչ տարր։
- էլեկտրական բաշխիչ վահանի, կառավարման կետի, ռադիոտեխնիկական սարքավորման, սարքի մաս, որտեղ տեղավորվում են կառավարման, վերահսկման և ․ազդանշանման օրգանները
- մայթը
- Ֆերմայի՝ հիմնական բեռնվածքը կրող երկու հարակից հանգույցների միջև գտնվող հենամեջը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |