Կրիվբասը կարող է վերաբերել նաև FC Kryvbas Kryvy Rih- ին, Կրիվյի Ռիհի ֆուտբոլային թիմին:

Կրիվբաս
Տեսակsedimentary basin?
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքԴնեպրոպետրովսկի մարզ
Ծավալ20 000 000 000 տոննա
Ձևավորում1881
Հայտնաբերում1865
Անվանված էԿրիվոյ Ռոգ
Քարտեզ
Քարտեզ
«Պոկրովսկայա» հանքավայրы Կրիվի Ռիհում
Ալեքսանդր Պոլ (տեղական արդյունաբերող և երկաթի ժամանակակից արդյունահանման նախահայր)

Կրիվիյ Ռիհի երկաթահանքային ավազան ( ուկրաիներեն՝ Криворізький залізорудний басейн, ռուս.՝ Криворожский железорудный бассейн[1]), որը հայտնի է հիբրիդային բառակազմական եղանակով ստեղծված Կրիվբաս անվանումով ( ուկրաիներեն՝ Кривбас, ռուս.՝ Кривбасс), Կենտրոնական և Հարավային Ուկրաինայի միջև՝ Կրիվիյ Ռիհ քաղաքի շուրջը տարածվող տնտեսական և պատմական կարևոր մարզ, որը 20-րդ դարից սկսած՝ մասնագիտացած է երկաթի հանքաքարի արդյունահանման, պողպատի արդյունաբերության և ուրանի հանքաքարի որոշ արդյունահանման մեջ։ Մասնագետներից շատերի գնահատմամբ՝ Արևելյան Եվրոպայի գլխավոր երկաթահանքն է։

Աշխարհագրություն

խմբագրել

Կրիվի Ռիհ քաղաքի անունը կրող ավազանն ընկած է Դնեպրի երկու վտակների՝ Ինհուլեց և Սակսահան գետերի հովտում[2], զբաղեցնում է 300 քառակուսի կմ ընդհանուր մակերես[2]՝ ընդգրկելով Դնեպրոպետրովսկի մարզի արևմտյան մասը, ինչպես նաև հարևան Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերի որոշ փոքր հատվածներ[3]։ Այն նեղ շերտով (2–7 կմ) ձգվում է հյուսիսից հարավ, Ժովտի Վոդի (ուկրաիներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Դեղին ջրեր) քաղաքից գրեթե 100 կմ հեռավորության վրա, մինչև Դնեպր գետի լայնություններ։

Փաստեր

խմբագրել

1866 թվականի ամռանը Ալեքսանդր Պոլը Կրիվիյ Ռիհ քաղաքի մերձակայքում հայտնաբերեց երկաթի հանքաքարի պաշարներ։ 1875-1879 թվականներին Ստանիսլավ Կոնտկևիչն իրականացրեց երկրաբանա-հետախուզական հետազոտություններ, որոնց հիման վրա պատրաստեց համապատասխան քարտեզ, տվեց հայտնաբերված երկաթահանքի շերտի կառուցվածքի առաջին հանգամանալի բնութագիրը[4]։

Այսօր Կրիվբասը ծանր արդյունաբերության խոշոր կենտրոն է Ուկրաինայում։ Տարածաշրջանն ունի երկաթի և մի շարք այլ մետալուրգիական, ինչպես նաև շինարարական հանքաքարերի և գորշ ածխի խոշոր հանքավայրեր։ Դրանք շահագործելու համար սկզբնական շրջանում՝ 19-րդ դարի վերջին այնտեղ հիմնվեցին հանքարդյունաբերական միջազգային ընկերություններ, դրանք այնուհետև փոխարինվեցին 20-րդ դարի կեսերին հիմնադրված մի քանի խոշոր ընկերություններով, որոնց մեծ մասը գտնվում էր Կրիվի Ռիհում։

Ինքը՝ Կրիվիյ Ռիհ քաղաքն ունի երկաթի 45 հանքավայր, 41 քարհանք, 89 պաշարակույտ, փլուզման և տեղահանման 26 գոտիներ հանքավայրերում, 15 պոչամբար, 27 գիրաբանական օբյեկտներ (բացված հին հանքավայրեր, դրիֆթներ, հանքեր, ջրհորներ և այլն։ .), 6 էներգետիկ, 5 մետալուրգիական, 28 մեքենաշինական և 5 քիմիական ձեռնարկություն[5]։

Ժամանակակից պատմություն

խմբագրել

ArcelorMittal Kryvyi Rih-ն ամենամեծ և ամենաարդիական պողպատաձուլական ընկերությունն է տարածաշրջանում և երկրում։ Այն ներառում է հանքաքարի արդյունահանման օբյեկտներ և պողպատաձուլական խոշոր գործարան (միակը քաղաքում)։ Հանքաքար արդյունահանող այլ ընկերություններ իրենց հումքը մատակարարում են կա՛մ AMKR-ին, կա՛մ տարածաշրջանից դուրս գտնվող պողպատաձուլական գործարաններին։

Բացառությամբ ArcelorMittal- ին պատկանող AMKR- ի, տարածաշրջանի պողպատաձուլական ընկերությունները վերահսկվում են կամ Rudomain ՍՊԸ-ի կամ Metinvest-ի կողմից։ Սրանք մի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող արտադրություններ էին։ 1990-ականներից մինչև 2004 թվականը՝ այն բանից հետո, երբ Ուկրաինան անկախություն հռչակեց և ընթացավ կապիտալիզմի հաստատման ուղղությամբ, այս արտադրությունները, սեփականաշնորհվելով, անցան դժվարությունների ու սկանդալների միջով։

21-րդ դարի սկզբին հարևան Դոլինսկա քաղաքում (Կիրովոգրադի մարզ) հիմնադրվեց Կրիվոյ Ռոգի օքսիդացված հանքաքարերի արդյունահանման և վերամշակման կոմբինատը (KRMPPOO) ( ուկրաիներեն՝ Криворізький гірничо-збагачувальний комбінат окиснених руд ): Այս բարձր տեխնոլոգիական նախագիծը համաֆինանսավորվում է Ուկրաինայի, Ռումինիայի և Սլովակիայի կառավարությունների կողմից։ 2022 թվականի հունվարին հայտարարվեց, որ տեղական «Ռուդոմեյն» ՍՊԸ-ն ձեռք է բերել նախագծում Ուկրաինային պատկանող բաժնեմասը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Труды геологического комитета. Новая серия. Выпуск 90. В. Тарасенко. О гранитовых и диоритовых горных породах Криворожского рудоносного района. С 5 таблицами и 1 геологической картой. С.-П/б, 1914 г.
  2. 2,0 2,1 Pliushch, M., Hruzin, D.V. Kryvyi Rih Iron Ore Basin (КРИВОРІЗЬКИЙ ЗАЛІЗОРУДНИЙ БАСЕЙН). Encyclopedia of History of Ukraine. 2008
  3. [1](ru) Рудные полезные ископаемые https://mozok.click/
  4. Н. И. Литовченко, Тектоно-магматические процессы и проблема генезиса железистых кварцитов / 2014, Свидетельство о публикации № 214092401051.
  5. [2]Կաղապար:In language 5 вещей, которые больше всего удивляют тех, кто впервые приехал в Кривой Рог https://0564.ua/

Գրականություն

խմբագրել
  • Гірничий енциклопедичний словник, т. 3. / За ред. В. Ս. Білецького. — Донецьк: Східний видавничий дім, 2004. — 752 с. (in Ukrainian)
  • Штриппельманн Л. (перевод — А. Н. Поль) «Южно-русские месторождения магнитных железных руд и железного блеска в Екатеринославской (Верхнеднепровского уезда) и Херсонской губерниях» / Лейпциг, Санкт-Петербург, 1873.(գերմ.)
  • Beigbeder D. Album Krivoi Rog-Gdantzefka. 1899. (Альбом Кривой Рог-Гданцевка).(ֆր.)
  • «Железные руды». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Шерстюк Н. П. Особенности гидрохимических процессов в техногенных и природных водных объектах Кривбасса / Н. П. Шерстюк, В. К. Хильчевский — Днепропетровск: Акцент, 2012. — 263 с.(ուկր.)
  • Криворізький залізорудний басейн // Енциклопедія народного господарства Української РСР: в 4-х томах: Т. 2: Є—Мех / С. М. Ямпольський [і др.]; Академія наук УРСР, Наукова рада головної редакції Української радянської енциклопедії. — : Головна редакція Української радянської енциклопедії, 1970. — 595 c.: іл. — С. 428—429.(ուկր.)
  • Криворожский железорудный бассейн // Советский энциклопедический словарь / Гл. ред. А. М. Прохоров. — 4-е изд. — М.: Советская энциклопедия, 1988. — 1600 с. — С. 654.
  • Малахов Г. М. Основная железорудная база СССР. Очерк развития Криворожского бассейна / Малахов Г. М., Стариков Н. И., Шостак А. Г. — М.: Металлургиздат, 1957. — 162 с.

Արտաքին հղումներ

խմբագրել