Քրիս դե Բուրգ (անգլ.՝ Chris de Burgh, ի ծնե անուն՝ Քրիստոֆեր Ջոն Դևիսոն, անգլ.՝ Christopher John Davison, հոկտեմբերի 15, 1948(1948-10-15)[1], Venado Tuerto, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), իռլանդացի ռոք-երաժիշտ և կոմպոզիտոր։

Քրիս դե Բուրգ
Բնօրինակ անունChris de Burgh
Ի ծնե անունՔրիստոֆեր Ջոն Դևիսոն
Նաև հայտնի է որպեսChris de Burgh
Ծնվել էհոկտեմբերի 15, 1948(1948-10-15)[1] (75 տարեկան)
Venado Tuerto, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Երկիր Իռլանդիա և  Միացյալ Թագավորություն
Ժանրերարտ-ռոք[2], փոփ երաժշտություն[2],, սոֆթ ռոք[3][4]
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներերգիչ, դաշնամուր, կիթառ
ԼեյբլA&M Records (1974—2004)
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Մարլբորոյի քոլեջ
Կայքcdeb.com
 Chris de Burgh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քրիստոֆեր Ջոն Դևիսոնը ծնվել է Վենադո-Տուերտոյում, Արգենտինա` բրիտանացի դիվանագետի և իռլանդացի քարտուղարուհու ընտանիքում։ Նրա հոր կարիերան ընտանիքին տեղափոխել է երկրից երկիր՝ Մալթա, Նիգերիա, Զաիր։ Երբ նա 6 տարեկան էր, ընտանիքը վերադարձել է տուն՝ Իռլանդիա, որտեղ իր մորական կողմից պապիկը գնել է XII դարի Բարգի ամրոցը և վերակառուցում է դրա մի մասը։

Առավել հայտնի է նրա The Lady in Red ստեղծագործությունը Into the Light ալբոմից։ Այդ ալբոմը թողարկվել է 1986 թվականին, որում ընդգրկված էր նաև «For Rosanna» երգը, որը նվիրված էր երաժիշտի դստերը։ Նա ծնվել է 1984 թվականին։ Բացի աղջկանից, նա ունի նաև երկու որդի։

Հետաքրքիր փաստ. Man on the Line ալբոմից «Moonlight and Vodka» երգը Մոսկվայում հետախույզի մասին է։

Քրիս դե Բուրգի երգերը հնչել են «Արթուր 2», «Ամերիկացի խելագար» և այլ ֆիլմերում։ Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա երգերից 40 000 000 օրինակ։ Նա «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու է[5]։

Դիսկոգրաֆիա խմբագրել

  • 1975 — Far Beyond These Castle Walls
  • 1975 — Spanish Train And Others Stories
  • 1977 — At The End Of A Perfect Day
  • 1979 — Crusader
  • 1980 — Eastern Wind
  • 1982 — The Getaway
  • 1984 — Man on the Line
  • 1986 — Into the Light
  • 1988 — Flying Colours
  • 1992 — Spark To a Flame
  • 1992 — The Power Of Ten
  • 1994 — This Way Up
  • 1995 — Beautiful Dreams
  • 1999 — Quiet Revolution
  • 2002 — Timing Is Everything
  • 2004 — The Road to Freedom
  • 2006 — The Storyman
  • 2008 — Footsteps
  • 2010 — Moonfleet & Other Stories
  • 2011 — Footsteps 2
  • 2012 — Home
  • 2014 — The Hands of Man[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Erlewine, Stephen Thomas. «Artist Biography by Stephen Thomas Erlewine». AllMusic. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Now and Then – Chris de Burgh». AllMusic. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  4. «The Love Songs – Chris de Burgh». AllMusic. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Крис де Бург: Владельцы должны уйти» // Liverbird.ru
  6. «Chris de Burgh — The Hands of Man». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս դե Բուրգ» հոդվածին։