Կրիստալ Պելաս (ազգային մարզական կենտրոն)

ազգային սպորտային ակումբ

Ազգային սպորտային կենտրոն (անգլ.՝ National Sports Centre) Լոնդոնի հարավում, Կրիստալ Պելասում (Անգլիա), մեծ սպորտային մարզադաշտ։ Այն բացվել է 1964 թվականին Կրիստալ Պալասի զբոսայգու տարածքում, «Բյուրեղապակյա պալատ» շենքի մոտակայքում, որը ոչնչացվեց 1936 թվականին։ Նույն տեղում գտնվում էր ֆուտբոլային մարզադաշտ, որտեղ 1895-ից մինչև 1914 թվականը անցկացվել է Անգլիայի առաջնության եզրափակիչ փուլը։ Աթլետիկ մարզադաշտը տեղավորում է 15.500 հանդիսատես, հնարավորության դեպքում կավելացվեն ժամանակավոր կառույցներ` հասցնելով 24000-ի։ Մարզադաշտում մինչև 2012 թվականը անցկացվեց աթլետիկայի ամենամյա մրցաշարերը։

Կրիստալ Պելաս
Crystal Palace National Sports Centre
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևռեգբի 15
ՏեղագրությունCrystal Palace? և Բրոմլի
Երկիր Միացյալ Թագավորություն
Կառուցված1964
Բացված1964
ՃարտարապետLCC Architects Department
ԳործաղեկավարGreenwich Leisure Limited
Տարողություն16000
Տնային թիմՔրիսթալ Փելաս և London Grand Prix
Կայքgll.org/centre/crystal-palace-national-sports-centre.asp
Քարտեզ
Քարտեզ
 Crystal Palace National Sports Centre Վիքիպահեստում

Սպորտ խմբագրել

Թեթև աթլետիկա խմբագրել

 
Ազգային սպորտային կենտրոն

Ֆուտբոլային մարզադաշտի տարածքում կառուցվել է ավելի քան 15 հազար հանդիսատես ունեցող աթլետիկայի մարզադաշտ, որը բացվել է 1964 թվականին[1]։ 1999-2012 թվականներին մարզադաշտում անցկացվել են աթլետիկայի ամենամյա մրցաշարերը:Մարզադաշտի տարողությունը կարելի է հասցնել մինչև 24.000` տեղադրելով ժամանակավոր կառույցներ։ Մինչ 2012 թվականի Օլիմպիական մարզադաշտի բացումը Լոնդոնում «Կրիստալ Պելաս» մարզադաշտի ապագան մնում էր հարցականի տակ։ 2011 թվականի ֆուտբոլային ակումբ «Կրիստալ Պելաս»-ը հայտարարեց «Ազգային սպորտային կենտրոն»-ի վերակառուցման մասին` 40.000 ֆուտբոլային մարզադաշտ առանց վազքուղիների, բայց փակ հարթակներով ջրային մարզաձևերի համար նոր սպորտային համալիր[2]։

Ֆուտբոլ խմբագրել

 
1901 թվական Անգլիայի եզրափակիչ հանդիպումը
 
Ազգային սպորտային կենտրոն

Թեթև աթլետիկայի գոյություն ունեցող մարզադաշտը գտնվում է ֆուտբոլային մարզադաշտի տեղում[3], որտեղ 1895 թվականից մինչև 1914 թվականը անցկացվում էր Անգլիայի առաջնության գավաթի եզրափակիչ փուլը։ 1905 թվականին մարզադաշտի սեփականատերերը որոշեցին ստեղծել սեփական ֆուտբոլային թիմը և հիմնեցին «Կրիստալ Պելաս» ակումբը։ 1915 թվականին ստադիոնի տարածքը եղել է բռնագրաված զինվորականների կողմից, որից հետո ակումբը սկսեց հանդես գալ «Սելհըրսթ Պարկ» մարզադաշտում։ Մարզադաշտի պատմության մեջ ամենամեծ թվով հանդիսատես արձանագրվել է 1913 թվականին, երբ Անգլիայի եզրափակիչ հանդիպումը 121.919 մարդ հետևում էին «Աստոն Վիլլա» և «Սանդերլենդ» ակումբների միջև խաղին։ Մասնակցության նախորդ ռեկորդը եղել է 1901 թվականին, երբ 114.815 հանդիսատես եկել էին դիտելու «Տոտտենհեմ Հոտսպուր» և «Շեֆիլդ Յունայթեդ» խաղը։ Մի քանի մրցաշրջան «Կրիստալ Պելաս» ֆուտբոլային ակումբը որոշ խաղեր անցկացրել է իր պահեստային թիմով Ազգային սպորտային կենտրոնում, մասնավորապես 2001 թվականին։ 2011 թվականի հունվարին ակումբի սեփականատերերը հայտարարեցին, որ վերադառնալու են պատմական վայր, սպորտի կենտրոնի վերակառուցուման համար, 40.000-ական ֆուտբոլի մարզադաշտում[2]։ «Կրիստալ Պելաս» ֆուտբոլային մարզադաշտում անցկացվել են մի քանի հանդիպումներ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցությամբ`

  • 1897 թվական ապրիլի 3 — Անգլիա 1:2 Շոտլանդիա
  • 1901 թվական մարտի 30 — Անգլիա 2:2 Շոտլանդիա
  • 1905 թվական ապրիլի 1 — Անգլիա 1:0 Շոտլանդիա
  • 1909 թվական ապրիլի 3 — Անգլիա 2:0 Շոտլանդիա
  • 1911 թվական մարտի 4 — Անգլիա(սիրողական) 4:0 Բելգիա

Անգլիայի գավաթի եզրափակիչի ցուցակը (1895-1914) խմբագրել

 
Եզակի համայնապատկեր` 1905 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչի ժամանակ «Կրիստալ Պելաս» մարզադաշտում

«Կրիստալ Պելաս» մարզադաշտում Անգլիայի գավաթի եզրափակչում խաղացել են 21 ֆուտբոլային թիմեր, որից 10 տարբեր թիմեր նվաճել են գավաթ այս մարզադաշտում։ Այս ժամանակահատվածում 4 թիմեր հաղթեցին գավաթը, բայց արդեն այլ մարզադաշտերում։ «Կրիստալ Պելաս» մարզադաշտում հանդիպումների ամենամեծ քանակը Անգլիայի գավաթի եզրափակչում անցկացրել է «Նյուքասլ Յունայթեդ»-ը (5), բայց ոչ մի անգամ գավաթ չի նվաճել այս մարզադաշտում։ «Աստոն Վիլլա» ակումբը խաղալով այս մարզադաշտում հաղթել է բոլոր 4 խաղերում։

Մարզադաշտում եզրափակիչի արդյունքները

Տարի Դիտողներ Հաղթող Ֆինալիստ Նշումներ
1895 42 560 Աստոն Վիլլա 1 Վեստ Բրոմվիչ Ալբիոն 0
1896 48 036 Ուենսդեյ 2 Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 1
1897 65 891 Աստոն Վիլլա 3 Էվերթոն 2
1898 62 017 Նոթինգհեմ Ֆորեստ 3 Դերբի Կաունտի 1
1899 73 833 Շոֆիլդ Յունայթեդ 4 Դերբի Կաունտի 1
1900 68 945 Բերի 4 Սաութհեմփթոն 0
1901 110 802 Տոտտենհեմ Հոտսպուր 2 Շոֆիլդ Յունայթեդ 2 3:1 в переигровке на «Бернден Парк», Болтон
1902 76 914 Շոֆիլդ Յունայթեդ 1 Սաութհեմփթոն 1
Պատասխան խաղ 33 050 Շոֆիլդ Յունայթեդ 2 Սաութհեմփթոն 0
1903 64 000 Բերի 6 Դերբի Կաունտի 0 Գավաթի եզրափակիչի պատմություն ամենամեծ հաղթանակը
1904 61 734 Մանչեսթեր Սիթի 1 Բոլթոն Ուոնդերերս 0
1905 101 117 Աստոն Վիլլա 2 Նյուքասլ Յունայթեդ 0
1906 75 609 Էվերթոն 1 Նյուքասլ Յունայթեդ 0
1907 84 584 Ուենսդեյ 2 Էվերթոն 1
1908 74 967 Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 3 Նյուքասլ Յունայթեդ 1
1909 67 651 Մանչեսթեր Յունայթեդ 1 Բրիստոլ Սիթի 0
1910 76 980 Նյուքասլ Յունայթեդ 1 Բարնսլի 1 2:0 պատասխան խաղ «Գուդիսոն Պարկ»,Լիվերպուլ
1911 69 098 Բրեդֆորդ Սիթի 0 Նյուքասլ Յունայթեդ 0 1:0 պատասխան խաղ «Օլդ Թրաֆորդ»,Մանչեստր
1912 54 434 Բարնսլի 0 Վեստ Բրոմվիչ Ալբիոն 0 1:0 պատասխան խաղ «Բրեմոլ Լեյն»,Շեֆիլդ
1913 120 028 Աստոն Վիլլա 1 Սանդերլենդ 0
1914 72 778 Բըրնլի 1 Լիվերպուլ 0

«Կրիստալ Պելաս» մարզադաշտում Անգլիայի ֆուտբոլի գավաթի հաղթանակները

4 «Աստոն Վիլլա»
2 «Բերի», «Շեֆիլդ Յունայթեդ», «Ուենսդեյ»
1 «Բերնլի», «Էվերթոն», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Նոթինգհեմ Ֆորեստ», «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»

Ռեգբի խմբագրել

 
Անգլիան ընդդեմ Նոր Զելանդիայի 1905 թվական

1905 թվականի դեկտեմբերի 2-ին մարզադաշտում անցկացվել է առաջին ռեգբիի տնային խաղը` Անգլիայի համաքականը ընդդեմ Նոր Զելանդիայի հավաքականի։ «Օլ Բլեքս»-ը հաղթեց Անգլիային 15:0 հաշվով։ Չորեքշաբթի, 1965 թվականի օգոստոսի 18-ին մարզադաշտում անցկացվեց ռեգբիի խաղ, որտեղ Մեծ Բրիտանիայի Համագործակցության թիմը պարտվեց Նոր Զելանդիային 7:15 հաշվով։ 1980-ականների կեսերին մարզադաշտում տեղի են ունեցել տնային հանդիպումները «Լոնդոն Բրոկոս» ռեգբիի ակումբում, երբ թիմը ստիպված էր հեռանալ «Կրեյվեն քոթեջ» մարզադաշտից։

Կրիկետ խմբագրել

 
Ուիլյամ Գրեյսը «Լոնդոն Կաունտ»-ի համազգեստով, նկարիչ Ալբերտ Թայլեր

1898 թվականին «Կրիստալ Պելաս» ընկերությունը հրավիրել է «Լոնդոն Կաունտ» ակումբ Գլոստեշիրի կրիկետի ակումբի հայտնի խաղացող Ուիլյամ Գրեյսին։ Գրեյսը ընդունեց հրավերը, դառնալով լոնդոնյան ակումբի քարտուղար, գլխավոր մարզիչ և կապիտան։ Ակումբը մարզադաշտում ելույթ ունեցավ 1900-1904 թվականներին[4][5]։ Ակումբում ելույթ են ունեցել մի քանի առաջատար խաղացողներ, այդ թվում Չարլզ Ֆրայը և Ջոննի Դուգլասը։ Այնուամենայնիվ, ակումբը չի կարողացել հասնել պրոֆեսիոնալ մակարդակի, հիմնականում անցկացրել է ընկերական խաղեր և դադարել գոյություն ունենալ 1908 թվականից։

Բասկետբոլ խմբագրել

Սպորտային համալիրի տարածքում կար 2000 հանդիսատես տարողությամբ բասկետբոլի արենա, որտեղ հանդես են եկել բրիտանական «Կրիստալ Պելաս» և «Լոնդոն Թաուերզ» բասկետբոլային լիգան։ 1998 թվականին «Կրիստալ Պելաս» ակումբը միացավ «Լոնդոն Թաուերզ»-ի հետ։ Թիմը մեծ հաջողություններ ունեցավ, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով «Թաուերզ»-ը վերացվեց 2006 թվականին։ Մեծագույն հաջողությունների ընթացքում «Լոնդոն Թաուերզ»-ը հանդես է եկել «Կրիստալ Պելաս» և «Ուեմբլի Արենա»-ում։ 2012/13 մրցաշրջանում «Կրիստալ Պելաս» բասկետբոլային արենայում հանդես եկավ «Լոնդոն Լայոնս» ակումբը։ 2013 թվականի օգոստոսին ակումբը տեղափոխվեց նոր մարզադաշտ` «Կոպպեր Բոքս»։

Ամերիկյան ֆուտբոլ խմբագրել

«Կրիստալ Պելաս» սպորտային արենայում իրենց ամերիկյան ֆուտբոլի խաղերը անցկացրեցին «Լոնդոն Մանաքս» ակումը։ Ներկայումս ազգային սպորտային կենտրոնի հիմնական տարածքը «Լոնդոն Օլիմպիանս» ակումբն է, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ամերիկյան ֆուտբոլի ազգային հավաքականը։

Ավտոմրցարշավ խմբագրել

Կրիստալ Պելաս այգու տարածքում գտնվում է ավտոմրցարշավային ճանապարհ։ 1927 թվականին բացվեց առաջին մրցավազքը, որը տեղի ունեցավ 1927 թվականի մայիսի 21-ին։ 1936 թվականի դեկտեմբերին ճանապարհը երկարացվեց մինչև 2 մղոն և ամբողջովին ասֆալտապատվեց։ 1937 թվականի հուլիսի 17-ին 20 մեքենա մասնակցեց Լոնդոնի առաջին գրան-պրիին, մրցարշավում հաղթեց արքայազն Բիրը «Ռոմուլուս» ERA R2B-ով 91 կմ/ժ միջին արագությամբ։ Ավելի ուշ նույն տարում BBC հեռուստաալիքը պատմության մեջ առաջին անգամ կազմակերպեց հեռուստատեսային հեռարձակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gleeson spurns takeover advance» (անգլերեն). Yorkshire Post. 2006 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  2. 2,0 2,1 «Eagles Fly Home» (անգլերեն). CPFC.co.uk. 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Postcard image of the stadium» (անգլերեն). Groundtastic. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 13-ին.
  4. Alan Gibson: The Cricket Captains of England (1989), p. 57.
  5. Christopher Martin-Jenkins: The Wisden Book of County Cricket (1981), p. 441.

Աղբյուրներ խմբագրել