Բացել գլխավոր ցանկը

Կրետական ցուլ, հայտնի է նաև որպես Մարաթոնյան ցուլ (հին հուն․՝ Ταύρος της Κρήτης), առասպելական կենդանի, ըստ հին հունական դիցաբանության՝ Կրետեի թագավոր Մինոսի ցուլը։ Եվրիպիդեսը գրում է այն մասին, որ կրետական ցլին երկիր է ուղարկել Զևսը՝ որպես ընծա գեղեցկուհի Եվրոպային։ Շատ պատմիչներ նաև պնդում են, որ երկիր ուղարկված կենդանին եղել է նույն ինքը Զևսը՝ ցլի կերպարանք ընդունած[1]։

Կրետական ցուլ
Ταύρος της Κρήτης
P. Monogramista - Herkules s bykem.jpg
Կրետական ցլի մենամարտը հին հունական առասպելական հերոս Հերակլեսի հետ
Տեսակդիցաբանական կերպար
Ենթատեսակցուլ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Կյանքի ժամանակաշրջանԱրխաիկ ժամանակաշրջան
ԾագումԿրետե
ԶավակներՄինոտավրոս
Cretan Bull Վիքիպահեստում

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ կրետական ցլին երկիր է ուղարկել ծովերի տիրակալ Պոսեյդոնը։ Կրետեի արքա Մինոսը պետք է ընծայեր այդ ցուլն աստվածներից որևէ մեկին, սակայն ափսոսալով որոշում է աստվածներին զոհաբերել իր նախիրի շարքային անասուններից մեկը։ Տեսնելով սա, Պոսեյդոնը լցվում է բարկությամբ և խելագարություն տալիս ցլին։ Վերջինս ազատվում է կապանքներից և ոչնչացնում իր ճանապարհին ընկած ամեն ինչ, սակայն որոշ ժամանակ անց սպանվում է առասպելական հերոս Թեսևսի կողմից։

Պատմիչներից մեկը գրել է, թե կրետական ցուլը՝ տավրոսը, եղել է Կնոսոսի հերոսներից մեկը, ով ժամանակ առ ժամանակ առևանգել է տեղի երիտասարդ աղջիկներին, այդ թվում՝ արքայադուստր Եվրոպային։ Շուտով ցուլը սիրահարվում է գողացված գեղեցկուհի Պասիֆայայի վրա, ումից էլ ծնվում է նրանց որդին՝ Մինոտավրոսը։

Հերակլեսի և ցլի մենամարտԽմբագրել

Հերակլեսն իր սխրագործությունների ի կատար ածման ճանապարհին հանձնարարություն է ստանում մեկնել Կրետե և Միկենե բերեր այն ցուլը, որը Կրետե էր ուղարկել Պոսեյդոնը, քանզի վերջինս բնաջնջում էր ողջ շրջակայքը։ Հերակլեսը բռնում է ցուլին և զսպում նրան, իսկ այնուհետև ցուլի մեջքին բազմած կտրում է Կրետեից Պելեպոնես տանող ծովի ջրերը։ Էվրիսթևսը վախենում է ցուլն իր ախոռում պահելուց և ազատ արձակեց նրան։ Կատաղի ցուլը սուրալով շարժվում է դեպի Ատտիկա, որտեղ նրան սպանում է աթենական առասպելական հերոս Թեսևսը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ինչ էին պատմում հին հույները իրենց աստվածների և հերոսների մասին», Հին հունական լեգենդներ և առասպելներ, Նիկոլայ Ալբերտովիչ Կուն, 1989, Երևան «Լույս»