Անանուններ, տարբեր բնույթի երկեր, որոնց հեղինակների անունները զանազան պատճառներով մոռացվել են։

Հայ գեղարվեստական գրականություն խմբագրել

Հայ գեղարվեստական գրականության մեջ առկա են չափածո և արձակ բազմաթիվ անանուններ։ Դեռևս VII դարերը, շարականային կանոններ ստեղծելու նպատակով կրճատվել, միախառնվել և անվանազրկվել են հայտնի հեղինակների հոգևոր բանաստեղծությունները, որոնք ամփոփվել են «Շարակնոց»–ներում։ Անանուններ են «Պատմութիուն Ֆարման մանկաեն և աղջկանն» (XIII–XIV դարերի, հրատարակչություն 1957) պոեմը, միջնադարյան բազմաթիվ տաղեր, մեղեդիներ, հայրեններ, կաֆաներ, հանելուկներ և այլն։

Պահպանվել են նաև անանուն

Անանունների մի խումբ էլ թյուրիմացաբար վերագրվել է որևէ հեղինակի. օր. Շապուհ Բագրատունուն վերագրված «Պատմություն»-ը։ Բազմաթիվ են նաև թարգմանական ծագում ունեցող անանուններ («Պատմութիուն Փահլուլ թագավորին», «Պատմութիուն պղնձե քաղաքին», «Ցաղագս արարչութեան» երկերը և այլն)։ Կան նաև անանուն ժամանակագրություններ։ Մասնագիտական որոնումները աստիճանաբար ի հայտ են բերում անանունների հեղինակներին և թարգմանիչներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 366