Կրետեի ծովապետություն, նախահունական պետություն է Կրետե կղզու վրա։ Կրետեն բոլոր ժամանակներում եղել է Հունական կղզիների մեջ հատընտիրը՝ իր քաղաքակրթությամբ և մշակույթով։ Այն հունական կղզիներից ամենամեծն է։ Կրետեն ունի մեղմ կլիմա, բարձր լեռներ, փարթամ բուսականութուն և հարուստ կենդանական աշխարհ։ Ք.ա. III հազարամյակում Կրետեում սկսեց տոհմական կարգերի քայքայումը և աստիճանաբար առաջացան քաղաք պետություններ։ Կրետեի բնակիչները Ք.ա. II հազարամյակի սկզբին սկսեցին օգտագործել բրոնզե գործիքներ։ Նույն ժամանակաշրջանում քաղաք-պետությունները միավորվեցին մեկ պետության մեջ, և նրանց կենտրոնը դարձավ կղզու հյուսիսային ափին գտնվող Կնոսոս քաղաքը։ Այստեղ ծովամերձ բլրի վրա կառուցված երկու-երեք հարկանի թագավորական պալատի բազմաթիվ սենյակների պատերը զարդարված էին բույսերի և առասպելական կենդանիների պատկերներով։ Ենթադրվում է, որ Աֆրիկայից շատ մարդիկ գաղթել են Կրետե[1][2][3][4]

Crete Kingdom
Κρήτη Βασίλειο
Կրետեի Թագավորություն
Մ.թ.ա. III - Մ.թ.ա. I դար  
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կնոսոս
Լեզու լատիներեն, հունարեն
Կրոն Հեթանոսություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Կրետեի արքա
Օրենսդրություն Կրետեի Սենատ
Պատմություն

Հզորության գագաթնակետին խմբագրել

Կրետեի Թագավորությունը իր հզորության գագաթնակետին հասավ Ք.ա. XVI-XV դարերում՝ Մինոս թագավորի օրոք։ Կրետացիները կառուցեցին հզոր նավատորմ, և դրա շնորհիվ իրենց ենթարկեցրեցին Էգեյան ծովի կղզիները, ինչպես նաև Հունաստանի ծովափնյա բնակավայրերը։ Կրետեն դարձավ հզոր ծովապետություն։ Ծաղկում ապրեց հողագործությունը և անասնապահությունը։ Բարձր զարգացման հասավ արվեստը։ Կառուցվեցին ճանապարհներ։ Կրետեն առևտրական հարաբերություններ սկսեց Եգիպտոսի և Կիպրոսի հետ։

Կնոսոսի պալատ խմբագրել

 
Ապարանք Կնոսոսում

Հետագայում մայրաքաղաքի պալատը վերակառուցվեց, ընդարձակվեց և ավելի շքեղացավ։ Ավելացվեցին նոր դահլիճներ և պահեստներ։ Անցկացվեց կոյուղի։ Պալատին կից արհետանոցներում հմուտ արհեստավորները պատրաստում էին աշխատանքային գործիքներ, զարդեր և արքունիքի համար անհրաժեշտ այլ իրեր։ Գյուղացիները պալատի պահեստներն էին հանձնում իրենց արտադրած մթերքները։ Պալատական տնտեսության մեջ աշխատում էին մեծաթիվ ստրուկներ։

Պետական կարգ խմբագրել

 
Մինոս արքան

Կրետեում գնալով ուժեղանում է թագավորական իշխանությունը։ Թագավորը միաժամանակ նաև գլխավոր քուրմն էր։ Կղզու տարբեր մասերը և գրաված տիրույթները կառավարելու համար Կրետեի արքան նշանակում էր կառավարիչներ։ Կրետեին հպատակ կղզիները և քաղաքները հարկ էին վճարում թագավորին և տալիս որոշ թվով ստրուկներ։

Մշակույթը խմբագրել

Կրետացիները ստեղծել են բարձր զարգացած մշակույթ։ Հունաստանի տարածքում առաջինը նրանք սկսեցին պատրաստել և օգտագործել բրոնզե գործիքներ։ Կրետացիները ստեղծեցին 100 նշաններից բաղկացած հիերոգրիֆային գիր։ Սակայն այդ գրերը դեռ բացահայտված չեն։ Կրետացիները հեթանոս էին երկրպագում էին բազմաթիվ աստվածների։ Առավել տարածված էր Մեծ Մայր աստվածուհու պաշտամունքը։ Նրան պատկերում էին յուրաքանչյուր ձեռքին մեկ օձ բռնած տեսքով։ Նա պտղաբերության աստվածուհին էր կյանքի հովանավորը։ Կրոնական կարևոր ծեսերից էր նաև ցուլերի հետ անցկացվող մրցումները և մինոտավրոսի մասին առապելը։

Կրետեի անկումը խմբագրել

Ք.ա. XV դարի կեսին Կրետեի մոտակա Թիրա(Սանտորին) կղզում հրաբխի հզոր ժայթքում տեղի ունեցավ։ Սկսած երկրաշարժից և հրդեհից տնտեսությունը քայքայվեց։ Կրետեի թագավորություն ներթափանցեցին հույները, կոտորեցին և ավերեցին գյուղերը և քաղաքները միացնելով Հունաստանին։ Կրետեի ծովաապետությունը անկում ապրեց և դարձավ Հունաստանի տիրույթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Team Led by PC Faculty Member Finds Evidence of Earliest Seafaring by Human Ancestors, Providence College». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  2. Strasser F. Thomas et al. (2010) Stone Age seafaring in the Mediterranean, Hesperia (The Journal of the American School of Classical Studies at Athens), vol. 79, pp. 145-190.
  3. Wilford, J.N., On Crete, New Evidence of Very Ancient Mariners The New York Times, 15 Feb 2010.
  4. Bruce Bower, Hominids Went Out of Africa on Rafts Wired Science, January 8, 2010.