Կրաևսկո-Արմյանսկոյե
Կրաևսկո-Արմյանսկոյե (ռուս.՝ Краевско-Армянское), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Մացեստա գետի հովտում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 15 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 7 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 148 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կրաևսկո-Արմյանսկոյե | |||
ռուս.՝ Краевско-Армянское | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
ԲԾՄ | 148 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 1624 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Փոստային դասիչ | 354050[3] | ||
ՍՎՏԲՀԴ | 3426945001 | ||
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 1546 բնակիչ, իսկ 2010 թվականին գյուղում ապրում էր 1624 մարդ, մեծամասնությունը հայեր, ովքեր զբաղվում էին թեյի, ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։
Պատմությունը
խմբագրելԳյուղը հիմնադրել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1890 թվականին։ Խոշոր կալվածատեր Պավել Կրաևսկին, բնակության համար իր կալվածքները տրամադրել է հայերին, ուստի նրա անունն է կրում գյուղի անվան առաջին մասը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 674)։ |