Էդգար Կրան

էստոնացի մաթեմատիկոս
(Վերահղված է Կրան Էդգարից)

Էդգար Կրան (էստ․՝ Edgar Krahn, հոկտեմբերի 1, 1894(1894-10-01), Լաիուսե, Յիգևա, Յիգևամաա, Էստոնիա - մարտի 6, 1961(1961-03-06), Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆէստոնացի մաթեմատիկոս։

Էդգար Կրան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1894(1894-10-01)
Լաիուսե, Յիգևա, Յիգևամաա, Էստոնիա
Մահացել էմարտի 6, 1961(1961-03-06) (66 տարեկան)
Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Ալմա մատերՏարտուի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Գիտական ղեկավարՌիխարդ Կուրանտ և Մաքս Բոռն

Կենսագրություն խմբագրել

Էդգար Կրանը ծնվել է 1894 թվականին Սոտագա գյուղում (այժմ՝ Յիգևամաայի Լաիուսե ավան), գործակատարի ընտանիքում[1]։ Նրա ծնողներն ունեցել են էստոնա-գերմանական բալթյան ծագում։ 1912 թվականին ավարտել է Դերպտի (Տարտուի) միջնակարգ դպրոցը, այնուհետև մաթեմատիկա և ֆիզիկա է ուսանել Դորպատի համալսարանում։ 1918 թվականին ավարտել է համալսարանը և որպես ուսուցիչ աշխատել Դերպտում և Ռևելեում (Տալլին1922 թվականի ձմեռային կիսամյակից սովորել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ 1926 թվականին Ռիխարդ Կուրանտի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (Über Minimaleigenschaften der Kugel in drei und mehr Dimensionen)[2]: Հերման Յաակսոնից (1891-1964 թթ.) հետո Կրանը երկրորդ էստոնացին է, որը ստացել է մաթեմատիկայի դոկտորի գիտական աստիճան[3]։ Դերպտում Կրանը դարձել է պրոֆեսոր։ 1940-ական թվականներին Գյոթինգենում աշխատել է Աէրոդինամիկ հետազոտությունների ինստիտուտում, որտեղ նա (ինչպես հետագայում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում) հիդրոմեխանիկայի բնագավառում զբաղվել է հետազոտություններով։ 1950-ականներին սկզբում Կրանն աշխատել է Մեծ Բրիտանիայի Ծովակալության գիտահետազոտական լաբորատորիայում, այնուհետև՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Ուայթ Օուկի Ռազմածովային հրետանիների լաբորատորիայում։

Կրանը զբաղվել է դիֆերենցիալ հավասարումներով, դիֆերենցիալ երկրաչափությամբ, գրաֆների տեսությամբ, ապահովագրական մաթեմատիկայով (հատկապես շինարարական ընկերությունների համար), հավանականությունների տեսությամբ, գազային դինամիկայով և առաձգականության տեսությամբ։ Կրանը համարվում է Ռելեյ-Ֆաբեր-Կրան անհավասարության համահեղինակներից։

Հիշատակ խմբագրել

1983 թվականին Կրանի այրին Մերիլենդի համալսարանի մաթեմատիկայի ուսանողների համար հիմնել է Էդգար Կրանի անվան կրթաթոշակ[4]։

Գրականություն խմբագրել

  • Edgar Krahn 1894-1961: A Centenary Volume. IOS Press, 1994.(անգլ.)
  • Album Academicum Universitatis Tartuensis. III köide. Tartu 1994. Lk. 134.(էստոներեն)
  • Ulo Lumiste, Jaak Peetre (Herausgeber): Edgar Krahn 1894—1961. A Centenary Volume. IOS Press, Amsterdam 1994 (in Zusammenarbeit mit der Estnischen Mathematischen Gesellschaft).(գերմ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Biographisches Lexikon in Mathematik promovierter Personen
  2. Mathematics Genealogy Project
  3. Lumiste, Ü., Peetre, J. (Eds.), 1994. Edgar Krahn 1894—1961. IOS Press.
  4. «Krahn Fellowship». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.