Կտտկենի Տիգրանի
Կտտկենի Տիգրանի (լատին․՝ Sambucus Tigrani), ցախեկեռասազգիներ ընտանիքի, կտտկենի ցեղի ծածկասերմ բույս։
Կտտկենի Տիգրանի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Sambucus Tigrani | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Նկարագրություն
խմբագրել2-3 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է, որի ճյուղերը սկզբում դարչնագույն են, սպիտակավուն ոսպնյակներով ծածկված, այնուհետև կեղևը ստանում է մոխրագորշավուն գունավորում։ Բնափայտի միջուկը բաց գորշավուն է։ 8-15 սմ երկարությամբ, 2-6,5 սմ լայնությամբ տերևները բարդ են, կենտ փետրաձև, կազմված 5-7 տերևիկներից, ձվաձև-երկարավուն են, խոշոր անհավասար ատամնաեզր, վերևի կողմից՝ փայլուն, կանաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, մերկ։ Ծաղկաբույլերը երկարավուն-ձվաձև են, նոսր, 5-7 սմ երկարությամբ։ Ծաղիկները դեղնականաչավուն են, 5-7,5 սմ տրամագծով։ 0,5-0,6 սմ լայնությամբ պտուղները մարջանակարմիր են։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիսին։ Չորադիմացկուն է, լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, միանգամայն ցրտադիմացկուն է։ Որպես հազվագյուտ տեսակ գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»։ Պահպանման ու տարածման խիստ կարիք կա[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայկական էնդեմիկ է. հանդիպում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արզնիում, Արայի լեռան վրա, Ապարանում, Վայքում, Հրազդանում, որտեղ աճում է քարքարոտ վայրերում, լեռնալանջերում, թավուտներում[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Վերջերս նաև հայտնաբերվել է 1 պոպուլյացիա Վրաստանում։ Հայաստանում հայտնի է հինգ ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Տեսակի գոյությանը վտանգ չի սպառնում։ Բնակության շրջանը կարող է կրճատվել, քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների և բնակավայրերի ընդարձակման ինտենսիվ յուրացման տարածքներում։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 270։
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի Տիգրանի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի Տիգրանի» հոդվածին։ |