Կուրորկ
Կուրորկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Dirca |
Կուրորկ կամ դիրկե (լատին․՝ Dirca), ծաղկուն բույսերի ցեղ, որը ընդգրկում 3-4 տեսակ։ Thymelaeaceae ընտանիքի պատկանող բույս է։ Հայրենիքն է Հյուսիսային Ամերիկա։
Անվանումը
խմբագրելՑեղը կոչվել է ի պատիվ Դիրկեի, հին հունական դիցաբանությունից։
Տերևաթափ թփենու հիմնական անուն է լատիներեն Dirca կամ անգլերեն leatherwood, որը բառացիորեն նշանակում է ՝ կաշվե ծառ։ Ունի ևս մի քանի անվանումներ. moosewood (մկան ծառ), ropebark (պարան-կեղև) և wicopy:
Օգտագործումը
խմբագրելԿուրորկի ճյուղերը բացառապես ճկուն են և դրա պատճառով կեղևը դժվարությամբ է պոկվուն։ Այդ իսկ պատճառով նրա ճյուղերը օգտագործում էին Հյուսիսային Ամերիկայի արևելյան մասի բնիկ ամերիկացիները որպես պարան կամ գոտի։
Dirca palustris երբեմն աճեցվում է, սակայն նրա դանդաղ աճի պատճառով այն չէն կարող աճեցնել այգիներում։ Թուփը դժվարությամբ է ճանաչվում, որովհետև նրա ծաղիկները փոքր են (1 սմ ավելի փոքր), որոնք բացվում են գարնան վաղ շրջանում և ունեն կանաչադեղնավուն եռանգ։
Չնայած որոշ հրատարակություններում այն նշվում է որպես թույնավոր բույս, քանի որ նրա ցողունները և տերևները պարունակում են կալցիումի օքսալաթի բյուրեղներ, նրա տոքսիկանությունը անորոշ է և կարող է լինել շատ ցածր։ Նմանատիպ կերպով նաև պտուղները կարող են ունենալ թմրեցնող հատկություն, չնայց այդ որոշումը դեռ մնում է անհիմն[1]։
Տարածվածությունը և տեսակները
խմբագրելԿուրորկը կարող է աճել և հասնել առավելապես մինչև 3 մ բարձրության։ Աճում է խոնավ անտառներում կամ գետերի ափերին։
Կուրորկ |
| ||||||||||||
- D. palustris – լայն տարածված տեսակ է, որը աճում է Հյուսիսային Ամերիկայի արևելյան մասում. Նոր Շոտլանդիայի արևմուտքից մինչև Հյուսիսային Դակոտա և Օկլահոմա, և Ֆլորիդայի հարավում։
- D. occidentalis աճում է Սան Ֆրանցիսկոի ծովախորշի մի քանի կոմսություններում։
- D. mexicana նկարագրված էր 1995թ. մի պոպուլիացիայով Մեքսիկայի, հյուսիս-արևելյան մասում։
- D. decipiens 2008 թ. չորրորդ տեսակն էր, որը նկարագրված էր մի քանի պոպուլիացիայով Կանզասում և Արկանզասում, D. palustris – ի բնակավայրի հարավ-արևմտյան սահմաներում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Erichsen-Brown, C.Medicinal and Other Uses of North American Plants. 1989. pg 179.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mesrob G. Kouyoumdjian, A Comprehensive Dictionary Armenian-English. Beirut: Atlas Press (1970): p. 375
- http://www.nayiri.com/dictionaryBrowser.jsp?dictionaryId=3&pageNumber=375#Կուրորկ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրորկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրորկ» հոդվածին։ |