Կուրիա Յուլիա (իտալ.՝ Curia Iulia), Հռոմեական սենատի հավաքատեղի Հռոմի ֆորումում։

Կուրիա Յուլիա
Curia Iulia
ԵրկիրԻտալիա
ՏեղագրությունՀռոմ
Շինության տեսակԿուրիա
ՀիմնադիրՀուլիոս Կեսար
Շինարարության սկիզբՔ․ա 44-29
ԿցաշինություններՍանտ Լուկա է Մարտին եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Առաջին կուրիան՝ Կուրիա Հոստիլիան, կառուցվել է այն վայրում, որտեղ այսօր գտնվում է Սանտ Լուկա է Մարտին եկեղեցին (իտալ.՝ Santi Luca e MartinaՄ.թ.ա. 52 թվականին այն այրվել է։ Նոր կուրիան կանգնեցվել է Հուլիոս Կեսարի հրամանով (շինարարությունը ավարտվել է օգոստոսին, Մ.թ.ա. 29 թվականին)։ 81-96 թվականներն ընկած ժամանակահատվածում Կուրիա Յուլիան վերակառուցվել է Դոմիցիանոսի կողմից։ 283 թվականին այն նորից այրվել է, որից հետո վերականգնվել է Մարկոս Ավրելիոս Կարինոս կայսերկողմից[1]։ 284-305 թվականներին Դիոկղետիանոս կայսրը նույնպես վերակառուցել է այն։ Ներկայիս Կուրիայի կառույցը այս ժամանակաշրջանի շինության վերակառուցումն է (1932-19377-րդ դարում այստեղ էր գտնվում Սանտ Ադրիանո եկեղեցին։

1923 թվականի հուլիսի 10-ին իտալական կառավարությունը ձեռք բերեց Կուրիա Յուլիան և հարակից Սանտ Անդրիանո եկեղեցին մոտավորապես 16000 լիրայով[2]։

Կուրիայի ներքին սրահում (բարձրությունը՝ 21 մ, երկարությունը` 26 մ, լայնությունը՝ 18 մ) կար շուրջ 300 տեղ սենատորների համար[3]

Կուրիայի նախկին ինտերիերի ձևավորումից ոչինչ չի պահպանվել, միայն գունավոր մարմարից պատրաստված հատակի սալիկների բեկորները։ Այժմ շենքում պահպանվում է երկու մարմարե քանդապատկերներ (այսպես կոչված՝ լատին․՝ Plutei Traiani), որոնք զարդարում էին ճարտասանների տիբունան՝ Ռոստրան։ Դրանցից մեկում ներկայացված է Տրայանոս կայսրը, որը վերացնում է հարկերին վերաբերվող փաստաթղթերը, որպեսզի քաղաքացիներին ազատի հարկերից, երկրորդում՝ կարիք ունեցող հռոմեական ընտանիքների երեխաներին տրվում է նյութական աջակցություն(լատին․՝ Alimenta)։ Կուրիայի բրոնզե դռները կրկնօրինակներ են։ Դրանց բնօրինակները 17-րդ դարում տեղափոխվել են Լաթերանյան բազիլիկ[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Stierlin, Henri. Imperium Romanum. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1996. — ISBN 3-8228-8729-3.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Richardson 1992, p. 103
  2. «Roman Senate house Sold» (PDF). New York Times. 1922 թ․ հուլիսի 11. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  3. 3,0 3,1 Claridge 1998, p. 71

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրիա Յուլիա» հոդվածին։