Ժանտախտի սյուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժանտախտի սյուն, Կենտրոնական Եվրոպայում տարածված հուշարձանի տեսակ։ Այն սովորաբար բարոկկո ոճով կառուցված սյուն է` վրան կույս Մարիամի արձան։ Սյունը կանգնեցնում են քաղաքային հրապարակի կենտրոնում։
Քանի որ նման սյուները, որպես կանոն, կանգնեցվում էին համաճարակներից ազատվելու կամ պատերազմներում հաղթելու առթիվ` ի նշան երախտագիտության, ապա Աստվածածնի կերպարը հաճախ շրջապատված էր լինում այլ սրբերի պատկերներով` սուրբ Վարվառա, սուրբ Սեբաստիան, Կառլո Բարոմեո։
Ժանտախտի` բարոկկո ոճով սյուների նախատիպը Կենտրոնական Եվրոպայում Աստվածածնի քանդակն է Կոստանդինի բազիլիկում, որ կառուցվել է 1614 թվականին Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի առաջ։ Նման հուշարձանները Արևմտյան Եվրոպային հայտնի էին վաղ միջնադարից, օրինակ` Կլերմոն Ֆերանի համանման հուշասյունը հիմնվել էր դեռևս 10-րդ դարում։
Հայտնի օրինակներ
խմբագրել- Ժանտախտի առաջին սյունը Կենտրոնական Եվրոպայում Մարինյան սյունն է, որ բացվել է 1638 թվականին Մյունխենի Մարիենպլաց հրապարակում շվեդական հարձակումից և ժանտախտի համաճարակից ազատվելու առթիվ։
- Երեսնամյա պատերազմի ավարտից հետո հայտնվում է սուրբ Մարիամին նվիրված սյուն Պրահայում` Հին քաղաքի հրապարակում։ Երկար տարիներ սյան` կեսօրին գցած ստվերը խորհրդանշել է Պրահայի միջօրեականի գիծը։ Հուշարձանն ավերվել է 1918 թվականին՝ Հաբսբուրգների դեմ բարձրացած հեղափոխական շարժումների ժամանակ։
- 1693 թվականին ժանտախտի սյուն է կանգնեցվել Վիեննայում։ Այն նվիրված է եղել ոչ թե Մարիամ Աստվածածնին, այլ Սուրբ երրորդությանը։ Կողքից դիտելիս սյունը գրեթե չի երևում. այն ծածկված է սրբերի, հրեշտակների մարմարե քանդակներով։
- Ժանտախտի սյան առավել նշանակալից օրինակ է Սուրբ երրորդության հուշասյունը Չեխիայի Օլոմոուց քաղաքում։ 35-մետրանոց սյան կառուցումը տևել է 38 տարի` 1716-ից մինչև 1754 թվականը։ Հուշարձանն այնքան մեծ է, որ նրա հիմքում մատուռ է հիմնվել։ 2000 թվականին Օլոմոուցի ժանտախտի սյունը ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում` որպես միջնադարյան եվրոպական բարոկկոյի վառ դրսևորում։
Պատկերասրահ
խմբագրել-
Հռոմ
-
Մարիինյան սյունը Մյունխենի Ֆրաունկիրխե տաճարի զույգ աշտարակների ֆոնին
-
Գորա Սվատե Կատերժինի, Չեխիա
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանտախտի սյուն» հոդվածին։ |