Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս վանք (այլ կիրառումներ)

Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի (նաև՝ Սուրբ Ստեփանոս վանք, վրացական անվանումը՝ վրաց.՝ ქვემო ბეთლემი - Քվեմո Բեթլեմի (թարգմ.՝ Ներքին Բեթղեհեմ)), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում` համանուն բարձունքի ստորոտին։ Հանդիսանում է Հայ առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ մինչև 1980-ական թվականների վերջ եղել է հայկական, իսկ այնուհետև վրացականացվել է[1][2]։

Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Saint Stepanos Armenian church in Tbilisi.jpg
Եկեղեցու տեսքը հյուսիս-արևմուտքից նախքան վրացականացումը. 1980-ական թթ.-ի սկիզբ
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹբիլիսի Թբիլիսի
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի և Հայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի թեմ
Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1991թ.-ից)
Հոգևոր կարգավիճակԳործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի
Ներկա վիճակԿանգուն (վերակառուցված)
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կոորդինատներ: 41°41′21.228000100007″ հս․ լ. 44°48′3.9276000999984″ ավ. ե. / 41.68923000002777712° հս․. լ. 44.801091000027774669° ավ. ե. / 41.68923000002777712; 44.801091000027774669

ՊատմությունԽմբագրել

Եկեղեցին կառուցվել է ազնվական Բեհբության իշխանական տան ներկայացուցիչները: Վերջիններիս միջոցներով այն հետագայում վերանորոգվել է։ Նորոգման աշխատանքներ են իրականացրել նաև եկեղեցու մայրապետները[1]

ՎրացականացումԽմբագրել

Կուսանանց Սուրբ Ստեփանոս եկեղեցին Թբիլիսիի այլ հայկական եկեղեցիների նման Վրաստանի անկախության հռչակումից հետո, առանց իրավատեր համարվող Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, վերածվեց վրաց ուղղափառ եկեղեցու։ Վրացականացման գործընթացն սկսվել էր 1980-ական թվականների կեսերից։ Տարիների ընթացքում եկեղեցուց հեռացվեցին հայկական առաքելական դավանանքի բոլոր նշանները. քանդվեցին խորանի բարձր բեմը, շքամուտքն ու զանգակատունը, պատերից պոկվեցին և հեռացվեցին խաչքարերը, քերվեցին հայկական արձանագրությունները, որմնանկարների վրա ստեղծվեց վրացական արնամենտներով որմնանկարների շերտ, եկեղեցու տարածքում գտնվող տապանաքարերն ու դամբարանները տեղահան արվեցին և հեռացվեցին: Եկեղեցու պատուհաններ փակվեցին աղյուսից շարված պատով[1][2]։

Հայերեն արձանագրությունների հեռացումԽմբագրել

1990 թվականին ոչնչացվում է եկեղեցու հյուսիսային մուտքի առջևի շքամուտքի տակ գտնվող մայրապետ Հեփրոսիմե Աբամելիքյանի դամբարանատունը[1][2]։ Վերջինիս պատին փակցված հիշատակի հայերեն արձանագիր մարմարե սալիկը փշրվել էր, որի ընդամենը երկու կտորը տեղի հայերի կողմից պահպանման նպատակով տեղափոխվել են Թբիլիսիի Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցու բակ[1]։ Տեղահանվում է եկեղեցու վերնատան մասին պատմող մարմարե արձանագիր սալիկը, որը շինարարական աղբակույտի միջից գտել է Էդ. Փափազյանն ու պահպանման նպատակով տարել իր տուն[1]։ Եկեղեցում բարեկարգման աշխատանքներ իրականացրած Ուրդուբեկյանց ամուսինների շինարարական աշխատանքները փաստող արձանագիր մարմարե սալիկը նույնպես պոկվեց պատից։ Վերջինս գտնվելու տեղն անհայտ է, քանի որ այն շինարարական աղբի հետ հեռացվել է եկեղեցու բակից[1]։ Տեղահանվում է նաև 1885 թվականին ավագ սարկավագուհի Եվփիմյա Բեհբությանցի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցված վերնահարկ տանող մետաղյա ոլորապտույտ սանդուղքի շինարարական արձանագրությունը, որը տեղի հայերի կողմից պահպանության նպատակով նույնպես տեղափոխվում է Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի[1]։ Նույն վայրն է տեղափոխվում նաև շինարարական աղբից հայտնաբերված՝ սարկավագուհի Կատարինե Երկայնաբազուկ-Արղությանցի՝ 1870 թվականին շինարարական գործունեության մասին պատմող հայերեն արձանագիր մարմարե սալիկը[1]։ Ոչնչացվում է թմբուկի պատին փակցված գմբեթի ծածկերը վերանորոգելու մասին պատմող արձանագրությունը[1]։ Եկեղեցուց հանվում և ոչնչացվում է նաև սարկավագուհի Հռիփսիմե Բեգթաբեգյանցի միջոցներով սյուն կանգնեցնելու մասին պատմող 1870 թվականի հայերեն արձանագրությունը[1]։

Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի են տեղափոխվում նաև եկեղեցու այլ վիմագրեր, որոնք շինարարական աղբի միջից հայտնաբերվել էին տեղացի հայերի կողմից[1]։

ԾանոթագրություններԽմբագրել