Կունո Հոֆմեյստեր
Կունո Հոֆմեյստեր (գերմ.՝ Cuno Hoffmeister, փետրվարի 2, 1892[1][2], Զոնեբերգ, Գերմանիա - հունվարի 2, 1968 կամ ապրիլի 2, 1968[3], Զոնեբերգ, Suhl District, Արևելյան Գերմանիա), գերմանացի աստղագետ, աշխատել է Բոյդենի աստղադիտարանում։
Կունո Հոֆմեյստեր Cuno Hoffmeister | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1892[1][2] Զոնեբերգ, Գերմանիա |
Մահացել է | հունվարի 2, 1968 (75 տարեկան) կամ ապրիլի 2, 1968[3] (76 տարեկան) Զոնեբերգ, Suhl District, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ենայի համալսարան |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Ենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Cuno Hoffmeister Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Զոնենբերգում, մանկուց հետաքրքրվել է աստղագիտությամբ։ Մի քանի տարի աշխատել է Բամբերգի և Ենայի աստղադիտարաններում որպես օգնական։ 1925 թվականին կազմակերպել է Զոնենբերգում սեփական աստղադիտարան, որը հետագայում մտավ ԳԴՀ Գիտությունների Ակադեմիայի ենթակայության տակ, և որի տնօրեն է մնացել մինչև կյանքի վերջը։ 1927 թվականին ստացել է դոկտորական աստիճան Ենայի համալսարանում։ 1936 թվականից հանդիսանում էր Հալլեյում գտնվող «Լեոպոլդինա» Գերմանական բնագետների ակադեմիայի անդամ։
Հիմնական աշխատությունները վերաբերվում էին փոփոխական աստղերի և երկնաքարերի հետազոտություններին։ 1928 թվականին Բաբելբերգի աստղադիտարանի հետ համագործակցելով սկսեց երկնքի հսկում, որի հիմնական նպատակն էր նոր փոփոխական աստղերի հայտնաբերումը (այս աշխատանքը շարունակվում է Զոնենբերգի աստղադիտարանում մինչև մեր օրերը)։ Հայտնաբերել և հետազոտել է համարյա 10000 փոփոխական աստղեր, մի քանի աստերոիդներ[5], ինչպես նաև C/1959 O1 գիսաստղը։ Կատարել է երկնաքարերի համակարգված դիտարկումներ։ 1948 թվականին հրատարակվեց նրա երկնաքարերի հոսքերի կատալոգը։ Կատարել է Զոդիակային լույսի բազմաթիվ դիտարկումներ, օգտագործելով ինքնաշեն ֆոտոմետր, հետազոտել է առճակատումները։ Մի քանի տասնամյակներ եղել է «Sterne» գիտահանրամատչելի ամսագրի խմբագիրը։
Նրա պատվին են անվանվել Լուսնի վրա խառնարան, ինչպես նաև (1726) Հոֆմեյստեր[6] և (4183) Կունո[7] աստերոիդները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118706004 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ IAU. «1726 Հոֆմեյստեր աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
- ↑ IAU. «4183 Կունո աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. (1986). Астрономы.Биографический справочник. Киев: Наукова думка.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունո Հոֆմեյստեր» հոդվածին։ |