Կունալ Նայար

բրիտանացի դերասան

Կունալ Նայար (անգլ.՝ Kunal Nayyar, ապրիլի 30, 1981(1981-04-30)[1], Hounslow, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), հնդկական ծագմամբ բրիտանացի դերասան, որն առավել հայտնի է «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալում կատարած Ռաջեշ Կուտրապալիի դերով։

Կունալ Նայար
Ծնվել էապրիլի 30, 1981(1981-04-30)[1] (42 տարեկան)
ԾննդավայրHounslow, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունԹեմփլի համալսարան և Պորտլենդի համալսարան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, գրող և թատրոնի դերասան
ԸնտրանիՍառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ
Ամուսին(ներ)Նեհան Կապուր[3]

Կենսագրություն խմբագրել

Կունալ Նայարը ծնվել է Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), բայց մեծացել է Նյու Դելիում (Հնդկաստան)։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Նայարը մեկնել է ԱՄՆ, որպեսզի կրթությունը շարունակի քոլեջում։ Օրեգոն նահանգի Պորտլենդի համալսարանում նա մասնագիտացել է բիզնեսի ոլորտում․ մինչ այդ ապրել է այդտեղ և դերասանական վարպետության դասեր է վերցրել[4][5]։

Ամերիկյան քոլեջում սովորելու տարիներին Կունալ Նայարը հրավիրվել է թատերական փառատոն և վերջնական արդյունքում շահել է Մարկ Թվենի մրցանակը, ինչպես նաև ստացել է Sundance Lab հաղինակավոր թատրոնի կրթաթոշակ։ Դրանից հետո դարձել է Ֆիլադելֆիա քաղաքի Թեմփլի համալսարանի արվեստի մագիստրոս։ Նա նաև հայտնվել է Անգլիայի Սթրաթֆորդ-ապոն-Էյվոն քաղաքում գտնվող Lovers Labors Lost at the Royal Shakespeare Company-ում[6]։

2011 թվականի դեկտեմբերին Նայարը ամուսնացել է Նեհե Կապուրի հետ, որն արժանացել է «Միս Հնդկաստան 2006» տիտղոսին[7]

2015 թվականին հրատարակվել է Կունալի գիրքը՝ «Yes, My Accent Is Real: And Some Other Things I Haven't Told You»։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ S.C.I.E.N.C.E S.C.I.E.N.C.E պիցցա վաճառող
2007-2019 ս Մեծ պայթյունի տեսությունը Big Bang Theory Ռաջեշ Կուտրապալի
2007 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին Navy NCIS: Naval Criminal Investigative Service Յուսեֆ Զիդան
2012 մֆ Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ Ice Age: Continental Drift Գուպտա
2013-2016 մս Սանջեի և Կրեիգ Sanjay and Craig Վիջեյ Փաթել
2013 ֆ Գրչակ The Scribbler Կարիմ
2014 ֆ Բժիշկ տաքսիստ Dr. Cabbie Թոնի
2015 ս Մինդիի նախագիծը The Mindy Project Սենդհիլ («While I Was Sleeping» էպիզոդ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. https://www.zestvine.com/love-story-of-neha-kapur-kunal-nayyar/
  4. Kapoor, Kritika (2010 թ․ հունիսի 25). «I'd rather do social movies: Kunal Nayyar». Daily News and Analysis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Ahmed, Sana (2008 թ․ հունիսի 28). «Going places». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Making it as a nerd». Rediff. 2007 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Big Bang Theory’s Kunal Nayyar Weds
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունալ Նայար» հոդվածին։