Կուկի հին գյուղատնտեսական բնակավայրեր

Կուկի հին գյուղատնտեսական բնակավայրեր, Պապուա Նոր Գվինեայի տարածքում գտնվող հնագիտական ​​տարածք, որը ցույց է տալիս գյուղատնտեսության մեկուսացած զարգացումը 7-10 հազարամյակների ընթացքում:

Բնակավայր
Կուկի հին գյուղատնտեսական բնակավայրեր
Kuk New Guinea 2002.jpg
ԵրկիրՊապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա
Մակերես116 հեկտար, 195 հեկտար
##Կուկի հին գյուղատնտեսական բնակավայրեր (Պապուա Նոր Գվինեա)
Red pog.png

Հուշարձանը գտնվում է Նոր Գվինեա կղզու հարավարևելյան մասում, Արևմտյան լեռնաշխարհի նահանգում՝ ծովի մակարդակից 1․550 մ բարձրության վրա, Վահգիի հովտում: Հուշարձանի տարածքը 116 հա է:

Այս ճահճոտ տարածքում պահպանվել են հավաքչությունից գյուղատնտեսություն անցնելու հետքերը, տարածքն ուսումնասիրող հնագետների կարծիքով, այս գործընթացը տեղի է ունեցել մ.թ.ա. 5-րդ հազարամյակում, քանի որ այդտեղ հայտնաբերվել է այդ ժամանակահատվածին թվագրվող հնագիտական բլուրներ[1][2]։ Մ.թ.ա. մոտ 2000 տարի առաջ այստեղ ստեղծվել է մեկ ցանցին միացված ջրահեռացման ջրանցքների համակարգ:

Հիմնականում աճեցվում էին պտղատու և ընկուզազգի ծառեր, ուտելի արմատներով բույսեր` տառո, արոտավայրերի մշակաբույսեր, շաքարեղեգ, կանաչի, տերևավոր բանջարեղեն և բանան[3]։ Հնագիտական ​​պեղումներն ու հետազոտությունները կատարվում են 1960 թվականներից ի վեր, ավստրալացի հնագետ Ջեք Գոլսոնը այս ոլորտում առաջիններից էր:

Հուշարձանի տարածքում ապրում է «Քավելկա» ցեղը, որոնք 1990 թվականներից ի վեր աճեցնում են բաթաթ, բանան և սուրճ:

2008 թվականին տարածքը ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Was Papua New Guinea an Early Agriculture Pioneer?, National Geographie, 23 de junio de 2003
  2. El antiguo sitio agrícola de Kuk, UNESCO.
  3. Denham, T.P., S.G. Haberle, C. Lentfer, R. Fullagar, J. Field , M. Therin, N. Porch, and B. Winsborough. "Origins of Agriculture at Kuk Swamp in the Highlands of New Guinea." Science. 301.5630 (2003): 189-193. Web. 31 Oct. 2012. http://www.sciencemag.org/content/301/5630/189.full
  4. Ocho nuevos sitios en la lista del Patrimonio mundial de la UNESCO: desde el estrecho de Malacca, a Papúa Nueva Guinea, pasando por San Marino, UNESCO, 7 de julio de 2008.

ԳրականությունԽմբագրել

  • Golson, J., T.P. Denham, P.J. Hughes, P. Swadling and J. Muke (eds.) 2017. Ten Thousand Years of Cultivation at Kuk Swamp in the Highlands of Papua New Guinea. Terra Australis 46. Canberra: ANU E Press (available online)
  • Bayliss-Smith, T, Golson, J, Hughes, P et al 2005, 'Archaeological evidence for the Ipomoean Revolution at Kuk swamp, upper Wahgi Valley, Papua New Guinea', in Chris Ballard, Paula Brown, R. Michael Bourke and Tracy Harwood (ed.), The Sweet Potato in Oceania: a reappraisal, Oceania Publications and University of Pittsburgh, Rosebery, NSW, Australia, pp. 109–120.
  • Denham, T, Golson, J & Hughes, P 2004, 'Reading early agriculture at Kuk Swamp, Wahgi Valley, Papua New Guinea: the archaeological features (phases 1-3)', Proceedings of the Prehistoric Society, vol. 70, pp. 259–97.
  • Muke, J. Mandui, H. Oct 2003. "In the shadows of Kuk: Evidence of prehistoric agriculture at Kana, Wahgi Valley, Papua New Guinea," Archaeology in Oceania. 38, 3, pp. 177–185.
  • Bayliss-Smith, T. Golson, J. April 1992. "A colocasian revolution in the New Guinea highlands? Insights from phase 4 at Kuk," Archaeology in Oceania. 27,1, pp. 1–22.

Արտաքին հղումներԽմբագրել