Կորցրած օղակ
«Կորցրած օղակ» (անգլ.՝ Missing Link), stop motion տեխնոլոգիայով ստեղծված լիամետրաժ տիկնիկային անիմացիոն ֆիլմ։ Գլխավոր հերոսների դերերը հնչյունավորել են Հյու Ջեքմանը, Զոյի Սալդանան և Թիմոթի Օլիֆանտը[4][5][6]։
Կորցրած օղակ անգլ.՝ Missing Link | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | կինոկատակերգություն և արկածային ֆիլմ |
Գործողության վայր | Միացյալ Թագավորություն |
Ռեժիսոր | Chris Butler? |
Սցենարիստ | Chris Butler? |
Պրոդյուսեր | Travis Knight? և Arianne Sutner? |
Երաժշտություն | Քարտետ Բերուել |
Խմբագիր | Stephen Perkins? |
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Laika |
Դիստրիբյուտոր | Annapurna Pictures և AGC Studios? |
Տևողություն | 95 րոպե |
Թվական | ապրիլի 12, 2019, մայիսի 30, 2019, ապրիլի 11, 2019[1], մայիսի 22, 2020 և ապրիլի 5, 2019[2] |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 102 300 000 $ |
Շահույթ | 16 649 539 $[3] և 26 565 710 $[3] |
missinglink.movie(անգլ.) |
ՍյուժեԽմբագրել
Մուլտֆիլմը խիզախ հետազոտող Լեոնել Ֆրոստի մասին է, որը երազում է աշխարհին պատմել տարբեր լեգենդար մարդկանց մասին, որոնցից մեկը Լինկն է. նա մարդկանց կապում է իրենց նախնիների հետ[7]։
ՀնչյունավորողներԽմբագրել
դերասան | դեր |
---|---|
Զաք Գալիֆիանակիս | պարոն Լինկ |
Հյու Ջեքմանը | Լեոնել Ֆրոստ |
Զոյի Սալդանա | Ադելինա Ֆորթնայթ |
Թիմոթի Օլիֆանտ | |
Էմմա Թոմփսոն | |
Ամրիտա Աչարիա | |
Սթիվեն Ֆրայ | |
Դեվիդ Ուիլյամս | |
Մեթթ Լուկաս |
ՍտեղծումԽմբագրել
2018 թվականի ապրիլի 25-ին հայտարարվում է, որ Laika-ն սկսել է նոր մուլտֆիլմի՝ «Հինգերորդ ֆիլմի» աշխատանքները։ Այն գրել և նկարահանել էին գլխավոր հերոսներ Քրիս Բալթերը, Հյու Ջեքմանը, Զոյի Սալդանան, Զաք Գալիֆիանակիսը։ Ֆիլմը պետք է նկարահանվեր Annapurna Pictures-ի հետ համագործակցությամբ, որը նույնպես պետք է զբաղվեր ներքին վարձույթի հարցերով։ 2018 թվականի մայիսի 7-ին հայտարարվում է,որ ֆիլմը պետք է անվանվի «Կորցրած օղակ» և լրացուցիչ դերասանների թվում կլինեն Սթիվեն Ֆրայը, Էմմա Թոմփսոնը, Թիմոթի Օլիֆանտը, Մեթթ Լուկասը, Դեվիդ Ուիլյամսը, ՉինգՎալդես-Արանը, Արմիտա Արչին[8][9]։
Ըստ տեղեկությունների, ֆիլմի արտադրությունը սկսվել է 2018 թվականի մայիսին, երբ Laika-ի նկարիչները 65 եզակի պատկերներով ավելի քան 110 դեկորացիա են պատրաստել նկարահանումների համար[10]։
ՇահույթԽմբագրել
Մուլտֆիլմը ամենաբարձր վարձատրվող տիկնիկային մուլտֆիլմերի ցանկում զբաղեցնում է 17-րդ տեղը. Հյուսիսային Ամերիկայում՝ 16 649 539 դոլար[11], այլ երկրներում՝ 9 599 930 դոլար, միասին 26 249 469 դոլար[12] ընդհանուր շահույթով։
ՔննադատությունԽմբագրել
Ֆիլմը հիմնականում դրական գնահատականներ է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 89% վարկանիշ, որը հիմնված է 155 քննադատների գրախոսության վրա, միջին գնահատականով 10-ից՝ 7.2[13]
Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100 միավորից 68-ը, որը հիմնված է 30 գրախոսությունների վրա, որը համապատասխանում է «հիմնականում դրական կարծիքներ»[14] կարգավիճակին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ (unspecified title) — UK.
- ↑ 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Hugh Jackman and Zach Galifianakis Join Forces In First ‘Missing Link’ Trailer for LAIKA
- ↑ New ‘Missing Link’ Trailer Further Reveals Zach Galifianakis in LAIKA’s New Comedy
- ↑ Here’s Another New Trailer For Laika’s Upcoming ‘Missing Link’ Feature
- ↑ Потерянное звено, 2018
- ↑ Mendelson Will (մայիսի 8, 2018)։ «Laika's 'Missing Link,' featuring all-star cast, to hit theaters spring 2019»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է մայիսի 8, 2018
- ↑ Hopewell John (մայիսի 7, 2018)։ «Stephen Fry, Emma Thompson Join Laika’s ‘Missing Link’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է մայիսի 8, 2018
- ↑ Patterson Adam (մայիսի 8, 2018)։ «Laika's Next Film is THE MISSING LINK»։ Film Pulse։ Վերցված է մայիսի 8, 2018
- ↑ «Missing Link (2019)»։ Box Office Mojo։ Վերցված է 2019-5-27
- ↑ «Missing Link (2019)»։ Box Office Mojo։ Վերցված է 2019-6-22
- ↑ «Missing Link (2019)»։ Rotten Tomatoes
- ↑ «Missing Link Reviews»։ Metacritic