Ամրիտա Աչարիա

նորվեգացի դերասանուհի

Ամրիտա Աչարիա (անգլ.՝ Amrita Acharia, նեպալ.՝ अमृता आचार्य, հուլիսի 31, 1987(1987-07-31)[1], Կատմանդու, Նեպալ), նորվեգաբրիտանական դերասանուհի նեպալաուկրաինական ծագմամբ[2]։

Ամրիտա Աչարիա
Ծնվել էհուլիսի 31, 1987(1987-07-31)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԿատմանդու, Նեպալ
ԿրթությունAcademy of Live and Recorded Arts?
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ամրիտա Աչարիան ծնվել է 1987 թվականին, կամ, ըստ որոշ աղբյուրների՝ 1990 թվականի դեկտեմբերի 24-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում՝ նեպալցի բժիշկ Գանեշ Աչարիայի և ուկրաինուհի մոր ընտանիքում[3]։ Ապագա դերասանուհին ապրել է մի շարք երկրներում՝ Նեպալ, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն։ Երբ տասներեք տարեկան էր, վերջնականապես տեղափոխվում է Նորվեգիա՝ ընտանիքի հետ միասին։ Ազատ խոսում է անգլերենով, բուքմոլով, ռուսերենով և ուկրաիներենով[4][5]։ Նորվեգիայում ավարտել է միջնակարգ դպրոցը։ 2009 թվականին Միացյալ Թագավորությունում ավարտել է արվեստի ակադեմիան, ուր տեղափոխվել է անմիջապես դպրոցն ավարտելուց հետո, որպեսզի կինոարվեստով զբաղվի[6]։

Սկսած 2010 թվականից, Ամրիտա Աչարիան խաղացել է ավելի քան քսան կինոնկարներում և հեռուստասերիալներում։ 2011 թ.-ից 2012 թվականներին դերասանուհին խաղացել է Իրրիի դերը «Գահերի խաղ» հեռուստասերիալում[4][7]։

Ընտիր ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 Սատանայի կրկնօրինակը The Devil's Double դպրոցական
2011-2012 Գահերի խաղ Game of Thrones Իրրի
2014 Գործողություն «Մեռած ձյուն» 2 Død Snø 2 Ռեյդուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Nepalese actress Amrita Acharya born in Nepal».
  3. «Interview with Amrita Acharia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 «Amrita Acharia talks Game of Thrones».
  5. Norske Amrita (23) i ny HBO-satsing (Norwegian)
  6. «Her er Norges ukjente filmstjerne (Norwegian)».
  7. «Lapland – Christmas Special». The British Comedy Guide. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրիտա Աչարիա» հոդվածին։