Կորած դինոզավրը (անգլ.՝ One of Our Dinosaurs Is Missing), 1975 թվականի բրիտանաամերիկյան կինոկատակերգություն։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Դևիդ Ֆորեստի «Դինոզավրերի մեծ առևանգում» պատմվածքի[3]։

Կորած դինոզավրը
անգլ.՝ One of Our Dinosaurs Is Missing
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրնեո նուառ և կինոկատակերգություն
Թեմադինոզավրեր
ՀիմքThe Great Dinosaur Robbery?
Թվականհուլիսի 9, 1975
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Սթիվենսոն[1]
ՊրոդյուսերԲիլ Ուոլշ
Սցենարի հեղինակԲիլ Ուոլշ
ԴերակատարներՓիթեր Ուստինով[2], Հելեն Հեյս[2], Քլայվ Ռևիլ[2], Դերեք Նիմո[2], Փերսի Հերբերթ[2], Հյու Բարդեն[2], Բեռնարդ Բրեսլոու[2], Ջոան Սիմս[2], Դերիք Գայլեր[2], Ջոս Էքլենդ[2], Փիթեր Մեդեն[2], Մաքս Ուոլ և Անգուս Լեննի
ՕպերատորՓոլ Բիսոն
ԵրաժշտությունՌոն Գուդվին
ՄոնտաժՓիթեր Բոյթա
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Բրիտանացի լրտես լորդ Սաութմերը Չինաստանից վերադառնում է հայրենիք` իր հետ բերելով «Լոտուս իքս» գաղտնի պատրաստուկի բանաձևը, սակայն նրան հետևում են չնակական հատուկ ծառայությունները։ Չնայած լորդին հաջողվում է հասնել Լոնդոն, բայց չինացիները շարանկում են հետևել նրան նաև այնտեղ։ Փախչելով նրանցից` նա ընկնում է Բնագիտական թանգարան, որտեղ բանաձևով միկրոֆիլմը թաքնվում է ամենամեծ դինոզավրի` ապատոզավրի կմախքի ոսկորների մեջ։ Հենց այդ թանգարանում նա պատահաբար հանդիպում է իր դայակ Հեթթիին, որին խնդրում է հոգ տանել միկրոֆիլմին։

Նա և իր ընկերուհի Էմիլին գործին խառնում են այլ դայակներ ևս, և նրանք թանգարանը փակվելուց քիչ առաջ թաքնվում են կապույտ կետի մակետր երախի մեջ։ Այնուհետև լռության և մթնության մեջ նրանք սկսում են զննել կմախքը։ Սակայն նրանց փնտրտուքները հաջողություն չեն ունենում, և շուտով բոլոր դայակները, բացի Հեթթիից, Էմիլիից և Սյուզանից, գնում են տուն երեխաներ մոտ, իսկ այս եռյակը գերի է ընկնում չինացիներին, որոնք նրանց տանում են չինական Սոհո ռեստորանի նկուղում գտնվող իրենց գլխամաս։ Այնտեղ է լինում նաև լորդ Սաութմերը։ Դայակներին հաջողվում է խաբել առևագողներին և փախչել։

Այդ ժամանակ չինացիները որոշում են գողանալ թանգարանից ամբողջ կմախքը` զննումը հանգիստ և մանրամասն անցկացնելու համար։ Գիշերային հափշտակմանը գաղտնի հետևոմ են երեք խիզախ դայակները, և այն բանից հետո, երբ չինացիները կմախքը դնում են բեռնատարի մեջ, տատիկներն առևանգում են մեքենան։ Արտասահմանցիները հետևում են նրանց, բայց կանանց հաջողվում է փախչել երկաթուղային պլատֆորմով։

Այդ ժամանակ չինացիները գողանում են դայակ Հեթթիի խնամքին հանձնված երկու երեխաներին` լորդ Քասթլբերիին և նրա փոքր եղբորը` Տրասկոտին։ Նրանց բերում են թանգարան, որտեղ չինական հատուկ ծառայություների ղեկավարը փնտրվող միկրոֆիլմը գտնում է մեկ այլ կմախքի` դիպլոդոկի մեջ։ Երեխաներին թողնում են տուն, որտեղ նրանք ամեն ինչ պատմում են դայակին։ Որոշելով փրկել լորդ Սաութմերին և կազմելով դայակների խումբը` Հեթթին կարձակվում է այն չինական ռեստորանի վրա, որտեղ պահվում էր լորդը։ Հարձակմանը միանում են նաև բեռնատարով վերադարձած Էմիլին և Սյուզանը։

Դերերում խմբագրել

  • Դերեկ Նիմո` լորդ Սաութմեր
  • Հյու Բարդեն` Հեյնս
  • Բեռնարդ Բրեսլո` Ֆէն Չոյ
  • Հելեն Հես` Հեթթի
  • Ջոան Սիմս` Էմիլի
  • Դերիկ Հայլեր` Հարրիս
  • Պիտեր Ուստինով` Խնապ Վան
  • Կլայվ Ռևիլ` Կվոն
  • Մոլլի Վեյր` շոտլանդուհի դայակ
  • Մաքս Հարրիս` Տրասկոտ
  • Մակս Ուոլ` Ջագլեր
  • Նատաշա Պայն` Սյուզան
  • Ջոս Էկլեդ` Բի, Ջեյ, Սփենս
  • Ամանդա Բէրրի` միսսիս Բի, Ջեյ, Սփենս
  • Արթուր Հովարդ` Տամլի
  • Ռոյ Կիննիր` Վերահսկիչ Գրաբս
  • Ջոզեֆ Սիչի` Քէբբի
  • Պերսի Հերբերտ` Միստր Գիբոնս
  • Ջոան Հիպսոն` միսսիս Գիբոնս
  • Ջոն Լորի` Ջոկ
  • Էնգուս Լենի` Խեմիշ
  • Ջոն Պերտվի` Միստր Մորտիմեր, գնդապետ
  • Քեթլին Բայրոն` միսսիս Մորտիմեր, գնդապետի կինը
  • Լյուսի Գրիֆտս` — Ամելիա
  • Ջոն Բերդոն` գրատպագրիչ
  • Ջեյն Լապոտեյր` միսս Պրեսկոտ
  • Ռիչարդ Պիրսոն` սըր Ջեֆրի
  • Էնտոնի Շարպ` քարտուղար
  • Ուենսլի Պիտի` Բրումլի
  • Ֆրենկ Ուիլյամս` բժիշկ Ֆրիմո
  • Էրիկ Չիտտի` թանգարանի պահակ

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմի անվանումը ծաղրում է 1942 թվականին նկարահանված «Կորած ինքնաթիռը» (անգլ.՝ One of Our Aircraft Is Missing) ֆիլմը[4]։
  • Ֆիլմում առկա դիկլոդոկի կմախքը ավելի ուշ օգտագործվել է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» ֆիլմում, այն տեսարանում, երբ C-3PO-ը անցնում է դրա կողքով անապատում։ «Աստղային պատերազմների» նկարահանումներից հետո կմախքը մնացել է թունիսյան անապատում, և շուտով այն զբոսաշրջիկների կողմից բաժանվել է հուշանվերների։
  • Ֆիլմում առանց խոսքի դրվագում հայտնվում է այն ժամանակ քիչ հայտնի դերասանուհի Ջոան Հիքսոնը։ Շուտով նա մեծապես հայտնի է դարձել որպես Միսս Մարփլ` նկարահանվելով ըստ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների բազմաթիվ ֆիլմերում։ Գլխավոր դերակատարուհին` Հելեն Հեյսը, 1980-ականներին ևս խաղացել է այդ դերը, ակայն որ այդքան հաջողված։
  • Տարբեր երկրներում պրեմիերան կայացել է[5].
    • ԱՄՆ` 1975 թվական, հուլիսի 9
    • Իսպանիա` 1982 թվական, հունիսի 18

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումեր խմբագրել