Ռոն Գուդվին (անգլ.՝ Ron Goodwin, փետրվարի 17, 1925(1925-02-17)[1], Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 8, 2003(2003-01-08)[1], Նյուբերի, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կոմպոզիտոր։

Ռոն Գուդվին
Ծնվել էփետրվարի 17, 1925(1925-02-17)[1]
Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 8, 2003(2003-01-08)[1] (77 տարեկան)
Նյուբերի, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Capital City Academy?
Կայքrongoodwin.co.uk/index.htm

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականին փետրվարի 17-ին Պլիմուտում, Դևոն կոմսությունում։ Հայրը՝ Ջեյմս Գուդվինը[2], ոստիկան էր, մայրը Բեսսի Վայոլետն էր[2]

Դպրոցից հետո որոշ ժամանակ աշխատել է որպես ապահովագրական գործակալ, այնուհետև աշխատանքի է անցել «Քեմփբել, Քոննելի և ընկերություն» հրատարակչատանը որպես պատճենահան։ Միևնույն ժամանակ հաճախել է Լոնդոնի Գիլդհոլլ երաժշտական դպրոց, որտեղ սովորել է գործիքավորման արվեստը։

1945 թվականին դարձել է «Բրոն Ասոշիեյթիդ Փաբլիշերս» ընկերության առաջատար գործիքավորողը, որտեղ մի քանի տարի աշխատել է բրիտանական առաջատար նվագախմբերի հետ։

1950-ական թվականներից եղել է «Parlophone» ձայնագրման ընկերության երաժշտական տնօրենրը և համագործակցել է պրոդյուսեր Ջորջ Մարտինի հետ։

Շուտով պայմանագիր է կնքել Metro-Goldwyn-Mayer կինոընկերության բրիտանական մասնաճյուղի հետ։ Ամուսնացած է եղել երկու անգամ[3]։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ որդի[3]։ Մահացել է 2003 թվականին հունվարի 8-ին, Բերքշիր կոմսության իր տանը[4]։

Պարգևներ խմբագրել

  • Ivor Novello երեք մրցանակ «Ողջ կյանքի ձեռքբերումների համար»
  • Խելահեղություն (1973)[3]

Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի` «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։

Ֆիլմագրություն խմբագրել

Կոմպոզիտոր խմբագրել

  • 1986` Վալհալլա
  • 1979` Տիեզերագնացը և Արթուր արքան
  • 1978` 10-րդ ջոկատը Նավարոնից
  • 1977` Մոմը կոշիկի մեջ
  • 1975` Կորած դինոզավրը
  • 1972` Խելագարություն
  • 1969` Ճակատամարտ Անգլիայի համար
  • 1969` Նետում դեպի Մոնտե-Կառլո
  • 1968` Արծիվի բույնը
  • 1966` Ծուղակ
  • 1965` Սպանություն ըստ Աժայբուբենի
  • 1965` Պարոն Պիտկին. վաղ թռչնակ
  • 1965` Օդային արկածներ
  • 1965` «Արբալետ» գործողություն
  • 1964` 633 նավախումբը
  • 1964` Մարդկային կրքերի բեռը
  • 1964` Անիծվածների երեխաները
  • 1963` Հուղարկավորությունից հետո
  • 1963` Տղաների հետևից
  • 1962` 16.50 Պադինգտոնից
  • 1962` Տրիպիդի օրը
  • 1960` Անիծվածների գյուղը

Գրականություն խմբագրել

  • Кинема арт, авт. Совиет Унион. Государственный комитет по кинематографии, Комитет Российской Федерации по кинематографии, издательство Союза работников кинематографии СССР, 1993.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 «Рон Гудвин Биография». Rongoodwin.co.uk.
  3. 3,0 3,1 3,2 «Рон Гудвин Биография».
  4. Умер Рон Гудвин. (исп.)

Արտաքին հղումներ խմբագրել