Միսս Մարփլը, որը կարող է նաև լինել Ջեյն Մարփլ, Ագաթա Քրիստիի ստեղծած հերոսներից է։ Էրքյուլ Պուարոյի հետ մեկտեղ Մարփլը համարվում է Ագաթա Քրիստիի ամենահայտնի հերոսներից։ Նա հանդիպում է գրողի 13 տարբեր նովելներում։ Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր այս նովելների հիման վրա։ Մարփլի դերը կատարել են 8-ից ավել տարբեր դերասանուհիներ։

Միսս Մարփլ
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, հեռուստատեսային կերպար, քրեական ֆիլմի կերպար և գեղարվեստական խուզարկու
ՀեղինակԱգաթա Քրիստի
Ներկայացված էԴիակը գրադարանում, Աշորայով լի գրպան, Կարիբյան գաղտնիք, Սպանություն փոխերեցի տանը և Երեսուն խորհրդավոր խնդիրներ[1]
Սեռիգական
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Հրարած տիեզերքիցԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
Մասնագիտությունդետեկտիվ
Դերը կատարել ենGracie Fields?, Մարգարեթ Ռութերֆորդ, Անժելա Լենսբերի, Իտա Էվեր, Հելեն Հեյս, Joan Hickson?, Ջերալդին ՄակԷվան և Julia McKenzie?
Կայքagathachristie.com/characters/miss-marple(անգլ.)
 Miss Jane Marple Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

Ջեյն Մարփլը տարեց կին է, որը ապրում է Ագաթա Քրիստիի հորինած Սենթ Մերի Միդ (թարգմանաբար Սուրբ Մարիամի Մարգագետին) գյուղում։ Նրան բոլորը սիրում և հարգում են։ Նա երբևէ չի ամուսնացել և ապրում է միայնակ։ Նրա զարմիկը Ռայմոնդ Վեստն է։ Նա պրոֆեսսիոնալ դետեկտիվ չէ, բայց ունի շատ սուր մտածողություն և գտնում է բոլոր առեղծվածների բանալիները։ Ըստ Ագաթա Քրիստիի նկարագրության՝ նա փոքրիկ տիկին է, փարթամ չէ, ունի շատ բարակ ձայն և միշտ շյուղագործում է։ Միսս Մարփլը երբևէ չի աշխատել և ծերության օրոք ապրում է իր զարմիկի ֆինանսական օգնությամբ։ Բայց նա շատ զարգացած է և շատ լավ իմանում է մարդկային անատոմիան, որը որ նրան օգնում է շատ հանելուկների բացահայման մեջ։ Երիտասարդ ժամանակ ուսուցանել է շատ լավ դպրոցներում։ Նա չի սերում ազնվական տոհմից, բայց միշտ շփում է ունենում ազնվականների հետ և հարգված է նրանց շրջապատում։ Ըստ Քրիստիի նկարագրության, նա միշտ կրում է գլխարկ և հագնվում է շատ կոկիկ ու պարկեշտ ձևով։

Ագաթա Քրիստին վերջին անգամ Մարփլին հիշատակում է իր «Մոռացված սպանություն» նովելում, բայց նովելը հրատարակվել է գրվելուց շատ ուշ, քանի որ Քրիստին ձեռագրերը պահել էր գաղտնի պահարանում, և այն հայտնաբերվել է միայն նրա մահվանից հետո։

Միսս Մարփլը նովելներում խմբագրել

  1. Սպանություն վիկարի տանը (1930)
  2. Դիակը գրադարանում (1942)
  3. Մեկ մատով (1943)
  4. Հայտարարվում է սպանություն (1950)
  5. Հայելիների օգնությամբ (1952)
  6. Աշորայով լի Գրպան (1953)
  7. 16։50-ի գնացքը (1957)
  8. Հայելին կջարդվի (1962)
  9. Կարիբյան գաղտնիքը (1963)
  10. «Բերթրամ» հյուրանոցում (1965)
  11. Նեմեսիս (1971)
  12. Թունավոր գրիչով ձեռքը
  13. Մոռացված սպանություն (գրված մոտ 1940-ին և հրատարակված 1976-ին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)ISBN 1-903047-77-3