Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լորդ (այլ կիրառումներ)

Լորդ (lord, անգլոսաքս. hlaford-ից, բառացի՝ պահապան, հացի պաշտպան), Մեծ Բրիտանիայում 1. պառլամենտի վերին (լորդերի) պալատի անդամ։ Սկզբնապես (միջնադարյան Անգլիայում) լորդ էին կոչվում հողատեր ֆեոդալները, որը աստիճանաբար դարձել է բարձրագույն ագնվականության հավաքական տիտղոսը։ XIX դ. սկսած լորդի տիտղոս տրվում է նաև խոշոր կապիտալիստներին, ինչպես և գիտության ու մշակույթի որոշ գործիչների։ Տիտղոսը անցնում է ժառանգաբար արական սեռի ներկայացուցիչներին ըստ ավագության։ 2. Սի շարք բարձրագույն պետ. պաշտոնյաների (լորդկանցլեր, լորդմեր են) պաշտոնական անվանումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 667