Կորաբիա
Կորաբիա (ռումիներեն՝ Corabia), քաղաք Ռումինիայում՝ Վալախիա պատմական մարզի Օլտ ժուդեցում (գավառ, շրջան)։ Ընկած է Բուլղարիայի հետ Ռումինիայի պետական սահմանի մոտ, Դանուբի ափին և այդ գետի գտնվող ռումինական կարևոր նավահանգիստներից է։ Նրա համայնքապետարանի ենթակայության տակ, բուն քաղաքից բացի, գտնվում են ևս երկու բնակավայր (դրանց բնակիչների թվաքանակը տրված է 2002 թվականին անցկաված մարդահամարի տվյալներով).
- Վիրտոպու (591 մարդ)
- Տուդոր-Վլադիմիրեսկու (707 մարդ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կորաբիա | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Համայնք | Օլթ | ||
Մակերես | 92,84±0,01 կմ² | ||
ԲԾՄ | 35±1 մետր | ||
Բնակչություն | ▼13 527 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 235300[2] | ||
Պաշտոնական կայք | primariacorabia.ro | ||
| |||
Պատմություն
խմբագրելԿորաբիայի մերձակայքում՝ Սելեյ գյուղի շուրջը, ընկած են դաքական և հինհռոմեական Սուկիդավա քաղաքի ու բերդի մնացորդները։ Քաղաքի մոտակայքում՝ Դանուբ գետի վրա Կոնստանտին Մեծ կայսրը կառուցել է 2437 մետր երկարությամբ կամուրջ, որ ամենաերկարն էր Եվրոպայում։ Ավարների ներխուժման ժամանակ՝ հավանաբար 7-րդ դարում, այդ կամուրջն ավերվել է։ Ավերակններում պահպանվել են նաև հռոմեական բաղնիք ու մի հին բազիլիկ։ Ըստ ավանդազրույցի՝ նոր բնակավայրը կառուցվել է ջախջախված ջենովական նավի բեկորներով. այստեղից էլ՝ Կորաբիա անվանումը, որը ռումիներենից թարգմանած՝ նշանակում է առագաստանավ։
1880-ական թվականներին Կորաբիան դարձել է աշխույժ, ծաղկուն նավահանգստային քաղաք։ Կոմունիստական վարչակարգի օրոք այստեղ զարկ է տրվել արդյունաբերությանը, շարք են մտել շաքարի, կահույքի, պլաստմասսաների, պահածոների արտադրության և այլ ձեռնարկություններ։ Սակայն վերջին շրջանում դրանց մի մասը փակվել է, մյուսները՝ թուլացել, և Կորաբիայի շատ բնակիչներ տեղափոխվել են ավելի խոշոր բնակավայրեր։
Բնակչություն
խմբագրելՊատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1910 | 9124 | — |
1930 | 8857 | −2.9% |
1948 | 10 772 | +21.6% |
1956 | 11 502 | +6.8% |
1966 | 14 502 | +26.1% |
1977 | 19 631 | +35.4% |
1992 | 22 386 | +14.0% |
2002 | 20 610 | −7.9% |
16441 | — | |
Աղբյուր՝ Census data |
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Կորաբիայի բնակչության թվաքանակը եղել է 20.610[3]:
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
Ազգությունը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիններ | 19216 | 93,2% |
գնչուներ | 1380 | 6,7% |
հույներ | 9 | < 0,1% |
հունգարներ | 1 | < 0,1% |
գերմանացիներ | 1 | < 0,1% |
ռուսներ | 1 | < 0,1% |
Մայրենի լեզու են հայտարարել՝
Լեզուն | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիներենը | 19963 | 96,9% |
գնչուերենը | 633 | 3,1% |
հունարենը | 8 | < 0,1% |
գերմաներենը | 2 | < 0,1% |
հունգարերենը | 1 | < 0,1% |
1 | < 0,1% |
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
Դավանանքը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ուղղափառ | 20562 | 99,8% |
հիսունականներ | 15 | 0,1% |
կաթոլիկներ (հռոմեադավան) | 14 | 0,1% |
ադվենտիստներ | 11 | 0,1% |
կաթոլիկներ (հունադավան) | 2 | < 0,1% |
մուսուլմաններ | 2 | < 0,1% |
բողոքականներ (ռեֆորմատ.) | 1 | < 0,1% |
ֆրատերականներ | 1 | < 0,1% |
հրեաներ | 1 | < 0,1% |
անկրոն | 1 | < 0,1% |
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի կենտրոնը
-
Դանուբը Կորաբիայի մերձակայքում
-
Սուկիդավայի գաղտնի աղբյուրը
-
Սբ. Երրորդության տաճարը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ https://coduripostaleok.ro/cod-postal-235300
- ↑ «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Imagini vechi din Corabia
- www.corabia.net Արխիվացված 2012-07-15 Wayback Machine
- www.corabia.ro
- Дані про місто Корабія на сайті Ghidul Primăriilor
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորաբիա» հոդվածին։ |