Կովկաս (թերթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովկաս (այլ կիրառումներ)
«Կովկաս», քաղաքական և բանասիրական շաբաթաթերթ, հայերեն առաջին պարբերականը Կովկասում։ Լույս է տեսել 1846-1847 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Հ. Արզանյան, Հ. Կարենյան։ «Կովկասը» «Kaвказ» («Կավկազ») թերթի տարբերակն էր[1][2]։
Կովկաս ռուս.՝ Кавказ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | գրաբար |
Հիմնադրվել է | 1846 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Գրասենյակ | Թիֆլիս, Թիֆլիսի գավառ |
Լուծարվել է | 1918 |
Kavkaz (newspaper) Վիքիպահեստում |
Նպատակն էր ծանոթացնել Կովկասի պատմությանը, աշխարհագրությանը, տեղաբնիկների կենցաղին ու սովորություններին։ Տպագրել է պետականպաշտոնական որոշումներ, Կովկասի փոխարքայի հրամաններն ու հրահանգները, ինչպես և առևտրական, տնտեսական, քաղաքական, բնույթի ինքնուրույն ու թարգմանական նյութեր, բանասիրական ուսումնասիրություններ։
Կարևոր տեղ է հատկացրել Հայաստանի և հայ ժողովրդի պատմության, մշակույթի ու գրականության, կրթության բնագավառներին վերաբերող նյութերին, հայ հեղինակների ստեղծագործություններին։ Տպագրել է նաև թարգմանություններ ռուս և արևմտաեվրոպական գրողներից։ Աշխատակցել են Գալուստ Շերմազանյանը, Համբարձում Էնֆիաճյանը, Ռոստոմ Երզնկյանը, Գաբրիել Պատկանյանը, Գևորգ Տեր-Ալեքսանդրյանցը, Հովհաննես Լորիս-Մելիքյանը, Կարապետ Շահնազարյանը, Միքայել Պատկանյանը և ուրիշներ։
Լեզուն հիմնականում գրաբար էր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԿՈՎԿԱՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 630)։ |