«Կովբոյները քաղաքում» (ռուս.՝ «Ковбои в городе»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Վլադիմիր Տարասովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1973 թվականին։ Երգիծական էքսցենտրիկ ձևով նկարահանված գիտահանրամատչելի մուլտֆիլմ է, որը ծաղրանմանակում է կովբոյական ֆիլմերը, հանդիսատեսին հիշեցնում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին։

Կովբոյները քաղաքում
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Տարասով
ՍցենարիստՄիխայիլ Լիպսկերով
Բեմադրող նկարիչՎիտալի Պեսկով
ԵրաժշտությունԲորիս Շնապեր
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն586 վայրկյան
Թվական1973

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմն ամերիկյան վեստերնների ծաղրանմանակում է և կազմված է չորս մասից։

Առաջին մասում երկու կռվարար կովբոյներ մենամարտ են կազմակերպում ճանապարհի երթևեկելի հատվածում։ Նրանց կրակոցները դիպչում են որտեղ պատահի, բայց ոչ մեկը մյուսին։ Քաղաքացիները հանգիստ են վերաբերվում այդ իրադարձությանը։ Սակայն անվասայլակով գալիս է ծեր կովբոյը, որը չի կարողանում անցնել այդ խաղերի պատճառով։ Առանց երկար մտածելու նա վերցնում է գնդացիրն ու սպանում երկու կովբոյներին։ Բարոյախոսությունը՝ երեխաներին չի կարելի խաղալ երթևեկելի մասում։

Երկրորդ պատմությունը լացող երեխայի մասին է, որ նպատակ ունի հիշեցնել երթևեկելի մասը հատելու կանոնների մասին։ Անցնել միայն նշված հատվածով, միայն կանաչ լույսի դեպքում, ասում է պատմությունը։

Երրորդ պատմության մեջ կովբոյը սլանում է բեռնատարով, որը ծանրաբեռնված է կահույքով։ Նա ոչ միայն բոլորի հետ բախվում է ճանապարհին, այլև կահույքը տեղ է հասցնում ջարդված վիճակում։ Մեկնաբանն զգուշացնում է, որ երբեք չպետք է ճանապարհ դուրս գալ տեխնիկական թերություն ունեցող մեքենայով։

Վերջին պատմությունը հիշեցնում է, որ բոլորովին անթույլատրելի է մեքենա վարել ոչ սթափ վիճակում։

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսոր Վլադիմիր Տարասով
Սցենարի հեղինակ Միխայիլ Լիպսկերով
Բեմադրող նկարիչ Վիտալի Պեսկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Արբեկով, Ալեքսանդր Դավիդով, Վիկտոր Արսենտև, Օլեգ Կոմարով, Յուրի Բատանին, Էլվիրա Ավագյան
Կոմպոզիտոր Բորիս Շնապեր
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
Մոնտաժող Տատյանա Սազոնովա
Օգնականներ Տատյանա Միտիտելո, Արկադի Շեր
Խորհրդատու Ս. Զայչիկով
Ֆիլմի տնօրեն Ֆեոդոր Իվանով

Փառատոններ խմբագրել

  • 1974 — Զագրեբի անիմացիոն կինոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ[1]

Վերաթողարկում խմբագրել

2008 թվականին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Крупный план» ընկերության կողմից։ Ձայնագրության ժամանակ կատարվել է պատկերի և ձայնի վերականգնում։ Սկավառակում ընդգրկվել են նաև հետևյալ մուլտֆիլմերը՝ «Контакт», «Վերադարձ», «Հոբելյան», «Լեռնանցք»։

  • Ձայն — Ռուսերեն Dolby Digital 5.1 Stereo, Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ — 0 (All),
  • Պատկեր — Standart 4:3 (1,33:1),
  • Գույն — PAL,
  • Փաթեթավորում — Կոլեկցիոն հրատարակություն,
  • Տարածող — Крупный план։

Մուլտֆիլմի մասին խմբագրել

«Կովբոյները քաղաքում» (1973) ֆիլմ-պաստառը, որը երեխաներին կոչ է անում պահպանել փողոցային երթևեկության կանոնները, եղավ ոչ միայն հաջողակ, այլև որոշակի առումով ճակատագրական ռեժիսորի կենսագրության մեջ։ Ուսուցողական բովանդակությունը հիանալիորեն փաթեթավորված է էկսցենտրիկ ձևով, սրամտորեն ծաղրանմանակված են վեստերնի շաբլոնները։ Հաջողության մի զգալի մասն ապահովել է բեմադրող նկարչի ճիշտ ընտրությունը, որ ծաղրանկարիչ հայտնի վարպետ Վիտալի Պեսկովն է։ Ֆիլմը դիտել է խաղարկային կինոյի վարպետ, իմիջիայլոց, խորհրդային ամենաակնառու ծավալային ֆիլմերից մեկի՝ «Շոգեբաղնիքի» հեղինակ Սերգեյ Իոսիֆովիչ Յուտկևիչը։ Վարպետը պատրաստվում էր «Մայակովսկին ծիծաղում է» («Փայտոջիլ» պիեսի մոտիվներով) էքսպերիմենտալ «կոլաժային» ֆիլմի բեմադրմանը, որում խաղարկային էպիզոդները պետք է օրգանապես ձուլվեին տիկնիկային, նկարված ու վավերագրական կինոյի հետ։ Յուտկևիչը որոշել է, որ Պարասով-Պեսկով տանդեմը լավագույն ընտրությունն է եզրափակիչ էպիզոդի համար. Պրիսիպկինը ժամանակակից Ամերիկայում։ Էպիզոդում վճռորոշը պետք է լինի հենց ծաղրանմանակումը, և ոչ միայն ամերիկյան կինոարտադրությանը, այլ նաև խորհրդային փորձերինը՝ պատկերելու այն կինոյում, գրականության մեջ, ծաղրանկարներում։ Երիտասարդ նկարիչները փայլուն կերպով կատարել են իրենց առջև դրված դժվարին խնդիրը։ Եվ հավանաբար այդ ժամանակից Տարասովն արդեն կարողացել է ընտրել թեման, նյութը, համահեղինակներին։

— Նատալյա Վենժեր[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 630. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. Наталия Венжер. Владимир Тарасов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել