Կոսովոյի օլիմպիական կոմիտե

Կոսովոյի օլիմպիական Կոմիտե (ալբ․՝ Komiteti Olimpik i Kosovës, սերբ․՝ Олимпијски комитет Косова / Olimpijski komitet Kosova), ազգային օլիմպիական կոմիտե՝ ներկայացնող Կոսովոն։ Պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականին, դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին[1]։

Կոսովոյի Օլիմպիական կոմիտե
ալբ․՝ Komiteti Olimpik i Kosovës
Изображение логотипа
Տեսակազգային օլիմպիական կոմիտե
Ընկերության տեսակՕլիմպիական կոմիտե
Հիմնադրված է1992
ՎայրՊրիշտինա
ԵրկիրԿոսովո Կոսովո
ՏնօրենԲեսիմ Հասանի
Գլխավոր անձինքՄեհմետ Բոգուևցի
Մայր ընկերությունԵվրոպական օլիմպիական կոմիտեներ
Կայքnoc-kosovo.org

Կոսովոն 2015 թվականին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրոպական խաղերին, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ Մեյլինդա Կելմենդին դարձել է առաջին կոսովացի մարզիկը, որը նվաճել է մեդալ Կոսովոյի համար։ Նա 2016 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ կանանց 52 կգ քաշային կարգում[2]։ Կոմիտեն առաջին անգամ ներկայացվել է Ձմեռային օլիմպիական խաղերում 2018 թվականին՝ Ձմեռային օլիմպիական խաղեր 2018-ի շրջանակներում[3][4]։

Պատմություն խմբագրել

Կոմիտեն հիմնադրվել է 1992 թվականին։ Մինչև 2014 թվականի այս երկրի մարզիկները ստիպված են եղել հանդես գալ ուրիշ երկրների դրոշների ներքո։ Հետևաբար, Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի ընթացքում ձյուդոյիստ Մեյլինդա Կելմենդին հանդես է եկել Ալբանիայի դրոշի ներքո։ Ալբանական ծագումով կոսովոացի մարզիկները հանդես են եկել Սերբիա և Չեռնոգորիայի կամ Սերբիայի հավաքականների կազմերում։

2013 թվականին Սերբիայի և Կոսովոյի կառավարությունների միջև կնքվեց Բրուսելյան համաձայնագիր։ 2014 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից պաշտոնապես հաստատվեց Կոսովոյի Օլիմպիական կոմիտեն, և այն դարձավ կազմակերպության լիիրավ անդամ 2014 թվականին դեկտեմբերի 9-ին։ Մինչ կոմիտեի պաշտոնական ընդունումը կոսովոացի մարզիկները մասնակցել էին Օլիմպիական խաղերին սկսած 2003 թվականից[5][6] A body known as the Special Olympics Kosovo was established to provide support for these athletes.[7]։ Կոսովոացի մարզիկները մասնակցել է 2005 թվականին Ֆրանսիայում կայացած Համաշխարհային սպորտի խաղերին[8], 2015 թվականին Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային Ջրային սպորտի առաջնությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «127th IOC Session comes to close in Monaco». International Olympic Committee. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին. «A day after unanimously approving Olympic Agenda 2020, the 127th IOC Session got straight back to business today in Monaco by granting full recognition to the National Olympic Committee of Kosovo.»
  2. MacPhail, Cameron (2016 թ․ օգոստոսի 7). «Majlinda Kelmendi makes history with victory in women's judo as Kosovo wins first ever gold medal». rio2016.com. Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  3. GazetaExpress (2018 թ․ փետրվարի 5). «Kosovo participating Winter Olympics for the first time». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Kosovo granted provisional Olympic recognition by IOC». Reuters. 2014 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Team Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  6. 2007 Special Olympics World Summer Games > EE.SO Kosovo Արխիվացված 2008-09-19 Wayback Machine
  7. «Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  8. Little People of Kosova Արխիվացված 2008-04-10 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել