Կոռնել Ֆիլիպովիչ (լեհ.՝ Kornel Filipowicz, հոկտեմբերի 27, 1913(1913-10-27)[1][2][3], Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 28, 1990(1990-02-28)[1][2][3], Կրակով, Լեհաստան[4]), լեհ արձակագիր, բանաստեղծ, սցենարիստ։ Լեհաստանի գրողների միության անդամ։

Կոռնել Ֆիլիպովիչ
Ծնվել էհոկտեմբերի 27, 1913(1913-10-27)[1][2][3]
ԾննդավայրՏերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էփետրվարի 28, 1990(1990-02-28)[1][2][3] (76 տարեկան)
Վախճանի վայրԿրակով, Լեհաստան[4]
ԳերեզմանՍալվատորի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ, բանաստեղծ և արձակագիր
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԿրակովի համալսարան
ԱնդամակցությունԼեհաստանի գրողների միություն
Պարգևներ
Ծառայության ոսկե խաչ և Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
ԱմուսինMaria Jarema?
Համատեղ ապրողՎիսլավա Շիմբորսկա
 Kornel Filipowicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Յագելոնյան համալսարանում։ 1936-1939 թվականներին եղել է «Nasz Wyraz» ամսագրի խմբագիրը։ 1939 թվականից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Գերմանական օկուպացիայի տարիներին պայքարել է լեհական դիմադրության շարքերում։ Եղել է համակենտրոնացման ճամբարներում (Զակսենհաուզեն, Գրոս-Ռոզեն)։ 1943 թվականին ընդհատակում տասը օրինակով թողարկում է «Mijani» բանաստեղծությունների ժողովածուն, որը պատկերազարդել էր նրա կինը՝ լեհ հայտնի նկարիչ Մարիա Յարեմա։

1947 թվականին լույս է տեսնում նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Krajobraz niewzruszony»: Որպես սցենարիստ սկսել է հանդես գալ 1956 թվականից։

1975 թվականին եղել է «Հուշագիր 59»-ի ստորագրողներից, որով դեմ էր արտահայտվում Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին։ Գիտական դասընթացների ոչ պաշտոնական հասարակական կազմակերպության անդամ էր։ Տպագրվել է «II obieg» թերթում։

1980-1982 թվականներին եղել է Լեհաստանի գրողների միության կրակովի բաժանմունքի փոխնախագահը։ 1989 թվականին մասնակցել է Լեհ գրողների ընկերակցության ստեղծմանը և ղեկավարել կրակովյան մասնաճյուղը։

Թաղված է Կրակովի Սալվատորյան գերեզմանատանը։

Ստեղծագործությունը խմբագրել

Կոռնել Ֆիլիպովիչը 37 գրքի հեղինակ է։

Ստեղծագործությունները հայերեն խմբագրել

  • Անտիհերոսի օրագիրը (վիպակներ), Ե., Սովետական գրող, 1976, 246 էջ։ Թարգմանիչ՝ Ռոզա Ջանոյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 e-teatr.pl (польск.) — 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #123245494 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.