Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ
Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ (հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld, օրիորդական անունը՝ Ինգրիդ Գրունևելդ, հոլ.՝ Ingrid Groeneveld, ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 21-ին, Բեռլինում - մահացել 2015 թ. մարտի 30-ին), հոլանդուհի աստղագետ։
Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1921 Բեռլին, Վայմարյան Հանրապետություն |
Մահացել է | մարտի 30, 2015 (93 տարեկան) Ուխստխեյստ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործակից | Լեյդենի աստղադիտարան |
Հաստատություն(ներ) | Լեյդենի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[1] |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[1] և անգլերեն[1] |
Ամուսին(ներ) | Կոռնելիս վան Հաուտեն |
![]() |
Ավարտել է Հայդելբերգի համալսարանը (1944)։ Աշխատել է Լեյդենյան համալսարանում, զբաղվել է աստերոիդների որոնմամբ և հետազոտություններով։
ՀետազոտություններԽմբագրել
Համատեղ իր ամուսնու՝ Կոռնելիս վան Հաուտենի և Թոմ Գերելսի հետ նա հայտնաբերել և հետազոտել է հազարավոր աստերոիդներ (ավելին քան 4 հազար), ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։
Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, որոնք և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։
ԳրականությունԽմբագրել
- Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ, Կոռնելիս վան Հաուտեն։ Աստերոիդների ֆոտոմետրիկ հետազոտությունները։ VII
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ Archived 2007-06-28 at the Wayback Machine.
- Ինգրիդ վան վան Հաուտեն-Գրունևելդ Archived 2010-09-20 at the Wayback Machine.