Թոմ Գերելս (հոլ.՝ և անգլ.՝ Tom Gehrels, 1925 թ. փետրվարի 21-ին Նիդերլանդներում, Հարլեմերմեյրում, - 2011 թ. հուլիսի 11-ին ԱՄՆԹուսոն քաղաքում[4]), ամերիկյան աստղագետ, աստղագիտության և մոլորակագիտության պրոֆեսոր Արիզոնայի համալսարանում (Թուսոն

Թոմ Գերելս
Tom Gehrels
Tom Gehrels.jpg
Ծնվել էփետրվարի 21, 1925(1925-02-21)[1]
Հարլեմերմեյր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էհուլիսի 11, 2011(2011-07-11)[1] (86 տարեկան)
Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և Դիմադրության մարտիկ
Հաստատություն(ներ)Արիզոնայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԼեյդենի համալսարան և Չիկագոյի համալսարան[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Եղել է գիտական ղեկավարCliff Stoll?[2]
Tom Gehrels Վիքիպահեստում

ՀետազոտություններԽմբագրել

Գերելսը առաջինը 50-ական թվականներին սկսեց օգտագործել աստերոիդների որոնման ֆոտոմետրիկ մեթոդը, ինչպես նաև հետազոտեց ալիքի երկարության կախումը աստղերի և մոլորակների բևեռականացումից, հրատարակելով իր հետազոտությունները «Աստղագիտական ամսագրում» (անգլ.՝ Astronomical Journal

Համատեղ Կոռնելիս վան Հաուտենի և Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի հետ հայտնաբերել է ավելին քան 4 հազար աստերոիդներ[5], ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։ Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց Շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, ովքեր և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։ Գերելսը նույնպես հայտնաբերել է մի շարք գիսաստղեր։

Նա է հանդիսացել գլխավոր գիտնական-ֆոտոբևեռացնողը Պիոներ-10-ի և Պիոներ-11-ի վրա տեղադրած ֆոտոբեևեռացուցիչի (անգլ.՝ Photopolarimeter) հետ աշխատանքներում։

Գերելսը գրել է մի շարք դասագրքեր տիեզերական հետազոտությունների թեմայով, հանդիսացել է Արիզոնայի համալսարանի թերթի առաջին 30 համարների գլխավոր խմբագիր։ Նա նույնպես սկսել է Սփեյսուոչ ծրագիրը և հանդիսացել է այս ծրագրի հիմնական հետազոտողը։

(1777) Գերելս աստերոիդը անվանվել է նրա պատվին[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://www.tracesofwar.com/persons/73134
  2. 2,0 2,1 Математическая генеалогия — 1997.
  3. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Թոմ Գերելս (1925—2011)
  5. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019 
  6. IAU։ «1777 Գերելս աստերոիդի անվանումը» 

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել