Կոնրադ Մյագի
Կոնրադ Մյագի (էստ․՝ Konrad Vilhelm Mägi, նոյեմբերի 1, 1878[1][2][3][…], Հելլենուռմե, Վալգամաա, Էստոնիա - օգոստոսի 15, 1925[1][2][3][…], Տարտու, Էստոնիա), էստոնացի նկարիչ, բնանկարիչ։
Կոնրադ Մյագի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Հելլենուռմե, Վալգամաա, Էստոնիա |
Մահացել է | օգոստոսի 15, 1925[1][2][3][…] (46 տարեկան) |
Մահվան վայր | Տարտու, Էստոնիա |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Konrad Mägi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿոնրադ Մյագին ծնվել է 1878 թ. նոյեմբերի 1-ին Տարտուի մոտակայքում՝ Հեյենուրմեում։ Մասնագիտական նախնական կրթությունն ստացել է 1899-1902 թթ.՝ մասնակցելով Տարտուի՝ Գերմանացի աշխատավորների միության նկարչական դասընթացներին։ 1903 թ. ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի Տեխնիկական նկարչության՝ Շտիգլիցի անվան կենտրոնական ուսումնարանում, սակայն 1905 թ. հեղափոխական դեպքերի պատճառով ստիպված է լինում թողնել ուսումը։ 1906 թ. ամառը նկարիչն անցկացնում է Ալանդյան կղզիներում. տեղի հիասքանչ բնությունից ներշնչվելով էլ ստեղծել է բնանկարներ։
1907 թ. Կոնրադ Մյագին տեղափոխվել է Փարիզ, 1908-10 թթ. բնակվել է Նորվեգիայում, որտեղից էլ հետագայում նորից մեկնել է Փարիզ։ 1910 թ. առաջին անգամ Էստոնիա է ուղարկել իր մի քանի նկարներ («Նորվեգական տեսարան կեչով», «Նորվեգական բնապատկեր» և այլն)։
1912 թ. վերադառնում է հայրենիք՝ Էստոնիա։ 1913 և 1914 թվականների ամառներն անցկացրել է Սաարեմաա կղզում («Ծովակաղամբ» և այլն)։
Կոնրադ Մյագին եղել է Տարտուի նկարիչների Pallas միության հիմնադիրներից մեկը, իսկ հետագայում՝ նաև կերպարվեստի նույնանուն դպրոցի հիմնադիրներից մեկը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 2004 թ. տեղի է ունեցել դրամատուրգ Մարտ Կիվաստիկի «Սառչող նկարչի դիմանկարը» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը նվիրված է Կոնրադ Մյագիի կյանքին ու արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների[4]։
- Էստոնիայում ամեն տարի լավագույն բնանկարչին հանձնվում է Կոնրադ Մյագիի մեդալ։
- Քաղաքապետարանի հրապարակի այն նույն շենքում, որտեղ 20-րդ դարում ստեղծագործել է Կոնրադ Մյագին, այժմ գործում է Կոնրադ Մյագիի ստուդիան։
- 2008 թ. դեկտեմբերի 1-ին՝ աճուրդի ժամանակ, Կոնրադ Մյագիի «Կնոջ դիմանկարը» վաճառվել է 1 010 000 էստոնական կրոնով, «Կապրիի բնապատկերը»՝ 2 միլիոն էստոնական կրոնով[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Բնապատկեր, 1920-1921
-
Նորվեգիայի բնապատկեր, 1908-1910
-
Օբերսդորֆի բնապատկեր
-
Իտալական բնապատկեր
-
Կապրիի ավերակներ, 1922-1923
-
Վարդակակաչներ, 1910
-
Նավեր Վենետիկում, 1922-1923
-
Վիլսանդի մոտիվ, 1913-1914
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kuznetsov S. Mägi, Konrad // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T053121
- ↑ «Սառչող նկարչի դիմանկարը» կարելի է տեսնել միայն Վիյնիստում
- ↑ Նկարիչ Մյագին ու նրա մասին եղած առասպելները