Կոնստանտին Մալխասյան

հայ օդաչու

Կոնստանտին Հովհաննեսի Մալխասյան (հուլիսի 7, 1916(1916-07-07)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 15, 2007(2007-11-15), Երևան, Հայաստան), հայ խորհրդային վաստակավոր փորձարկող-շտուրման, ռազմաօդային ուժերի պահեստի գնդապետ, ԽՄԿԿ անդամ (1951)։

Կոնստանտին Մալխասյան
հուլիսի 7, 1916(1916-07-07)[1] - նոյեմբերի 15, 2007(2007-11-15) (91 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1916 թվականի հուլիսի 7-ին, Մոսկվա քաղաքում։ 1937 թվականին ավարտել է Երևանի աերոակումբի հրահանգիչ օդաչուների օդաչուական դպրոցը։ 1940 թվականին՝ Մոսկվայի Աերոֆլոտի օդաչուական դպրոցը, իսկ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի փորձարկող օդաչուների օդաչուական դպրոցը։

Մասնակցել է Չինաստանում ճապոնական զավթիչների դեմ մղված մարտերին (1937), Խորհրդա-Ֆիննական և Հայրենական մեծ պատերազմերին։ 1947-1966 թվականին եղել է Անդրեյ Տուպոլևի փորձարարական ԿԲ-ի շտուրման-փորձարկողներից էր, փորձարկել է «Տու-4», «Տու-91», «Տու-128/80», «Տոլ-104», «Տու-114», «Տոլ-124», «Տու-134» առաջին ռեակտիվ մարդատար և ռազմական ինքնաթիռները։ 1943 թվականին մասնակցել է ԽՍՀՄ պատվիրակության (Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ) փոխադրմանը Թեհրանի կոնֆերանսին։ 1956 թվականին Տու-98 ռմբարկու ինքնաթիռով (անձնակազմի հետ) աշխարհում առաջինը հասել է գերձայնային արագության, «Տու-104» և «Տու-114» ինքնաթիռներով սահմանել է արագության և բարձրության 30 համաշխարհային ռեկորդ։ 1950 թվականին, որպես գլխավոր ղեկապետ, Տու-4 գերծանր ինքնաթիռով վայրէջք է կատարել Հյուսիսային բևեռում, 1959 թվականին Տու-114 ինքնաթիռով Մոսկվայից անվայրէջք թռիչք է կատարել Վաշինգտոն, Նյու Յորք, Պեկին երթուղիներով։

1966-1996 թվականներին եղել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության գլխավոր ղեկապետ, պետի տեղակալ[2]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան (3) (5.11.1954, 3.11.1959, 22.07.1966):
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (2)(25.07.1945, 11.03.1985):
  • Կարմիր աստղի շքանշան (5) (7.12.1943, 20.06.1949, 14.01.1952, 29.04.1954, 12.07.1957):
  • «Ռազմական ծառայության համար» մեդալ (2) (19.05.1940, 31.07.1961):
  • Ռուսաստանի Բարեկամության շքանշան (3.05.2005):
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
  • «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 17։

Գրականություն խմբագրել

  • Симонов А. А. Заслуженные испытатели СССР. - М.: Авиамир, 2009. - 384 с. - ISBN 978-5-904399-05-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 161