Կոնստանտինոս Միտրոգլու (հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου, մարտի 12, 1988(1988-03-12)[1][2], Կավալա), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս պորտուգալական «Բենֆիկա»-ի և Հունաստանի ազգային հավաքականի կազմում։

Կոնստանտինոս Միտրոգլու
հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կոնստանտինոս Միտրոգլու
Ազգությունը հույն
Քաղաքացիությունը Հունաստան Հունաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1988(1988-03-12)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Կավալա, Հունաստան
Հասակ 189
Քաշ 86
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 11
Պատանեկան կարիերա
2005-2006 Գերմանիա Բորուսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Գերմանիա Բորուսիա 23 (0)
2007-2014 Հունաստան Օլիմպիակոս 92 (41)
2014-2016 Անգլիա Ֆուլհեմ 3 (0)
2014-2015   Հունաստան Օլիմպիակոս 24 (16)
2015-2016   Պորտուգալիա Բենֆիկա 32 (20)
2016-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 28 (16)
Ազգային հավաքական
2009-ներկա Հունաստան Հունաստան 54 (13)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 25, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 10, 2017

Իր բարձր արդյունավետության համար ստացել է «Միտրոգոլ»[3][4] և «Պիստոլերո»[5][6] մականուններով։ Մասնակցել է Եվրո 2012-ին և ԱԱ 2014-ին։

Ակումբային կարիերա խմբագրել

«Օլիմպիակոս» խմբագրել

2007/08 խմբագրել

Եվրոպայի Մ19 առաջնությունից հետո՝ 2007 թվականի ամռանը Միտրոգլուն միացել է հունական «Օլիմպիակոս»-ին[7][8]։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է Հունաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դիագորաս»-ի դեմ խաղում[9]։ Հունաստանի առաջնության շրջանակներում իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է «Լևադիակոս»-ի դեմ խաղում։

Իր առաջին մրցաշրջանում Միտրոգլուն օգնել է թիմին դառնալ Հունաստանի չեմպիոն, և Գավաթի խաղարկության փոխչեմպիոն։

2008/09 խմբագրել

2008/09 մրցաշրջանի ընթացքում հունական ակումբը գլխավորում էր Էռնեստո Վարվերդեն։ Նրա ծրագրերի մեջ չէր մտնում Կոնստանտինոս Միտրոգլուին թիմում պահելը։

Միտրոգլուն այդ մրցաշրջանում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։

2009/10 խմբագրել

Վալվերդեի հեռանալուց հետո Միտրոգլուն նորից սկսել է խաղաժամանակ ստանալ։ 2009/10 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է «Շերիֆ Տիրասպոլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով[10]։ Միտրոգլուն դարձել է հաղթական գոլի հեղինակ նաև 2009 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Լիեժի «Ստանդարտ»-ի դեմ խաղում[11]։

Այս մրցաշրջանում Միտրողլուն գոլի հեղինակ է դարձել նաև «Աստերաս Տրիպոլիս»-ի (3-0), «ՊԱՍ Գիանինա»-ի (2-2)[12], «Պանաթինաիկոս»-ի (2-0) դեմ խաղերում[13]։

2010/11 խմբագրել

Այդ մրցաշրջանում Վալվերդեն վերադարձել է «Օլիմպիակոս»՝ որպես գլխավոր մարզիչ։ 2010/11 մրցաշրջանի ընթացքում Միտրոգլուն մասնակցել է ընդամենը 4 հանդիպման։

Նա մասնակցել է նաև 2010 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Օլիմպիակոսի բոլոր աստղերի հանդիպմանը և դարձել 2 գոլի հեղինակ[14]։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել «Գեորգիս Կարաիկակիս» մարզադաշտում։

«Պանիոնիոս» և «Ատրոմիտոս» խմբագրել

2011 թվականի հունվարին Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է «Պանիոնիոս»[15]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, որտեղ և խփել է իր առաջին գոլը[16]։ Իր երկրորդ գոլը թիմի կազմում նա խփել է «Պանատինաիկոս»-ի դեմ խաղում[17] ։ Կոնստանտինոսը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ատրոմիտոս»-ի դեմ խաղում։ Միտրոգլուն այս մրցաշրջանը ավարտել է խփած 9 գոլով։

2011/12 մրցաշրջանը Միտրոգլուն անցկացրել է «Ատրոմիտոս»-ի կազմում[18]։ Նա իր առաջին գոլը խփել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, իսկ գոլային փոխանցումը կատարել է Սեբաստիան Գարսիան։ Այս մրցաշրջանում Միտրոգլուն խփել է 16 գոլ և ճանաչվել Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[19]։

Վերադարձ «Օլիմպիակոս» խմբագրել

2012/13 խմբագրել

Վարձակալության ժամկետի ավարտից հետո Միտրոգլուն վերադարձել է «Օլիմպիակոս»։ Այդ ընթացքում թիմի մարզիչը Լեոնարդո Ժարդիմն էր։

Վերադարձից հետո Միտրոգլու իր առաջին գոլը խփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղում[20]։ Հաջորդ գոլը Չեմպիոնների լիգայում նա խփել է «Մոնպելիե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[21]։

Մրցաշրջանի վերջին խաղում Միտրոգլուն նորից դարձել է գոլի հեղինակ՝ «Պանիոնիոս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[22]։

«Ֆուլհեմ» խմբագրել

2014 թվականի հունվարին Միտրոգլուն 4,5 տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Ֆուլհեմ»-ի հետ[23]։ Ակումբը նրա համար վճարել էր 12 միլոին եվրո։

Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է փետրվարի 22-ին՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղում[24]։

Օլիմպիակոս (վարձավճար) խմբագրել

2014 թվականի օգոստոսի 31-ին վարձակալական հիմունքներով Կոնստանտինոսը վերադարձել է «Օլիմպիակոս»[25] ։ Նա իր նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին՝ «ՕՖԼ Կրետե»-ի դեմ խաղում[26]։ Երեք օր անց նա խփել է իր առաջին գոլը վերադարձից հետո՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում[27]։

«Բենֆիկա» խմբագրել

2015 թվականի օգոստոսի 6-ին Կոնստանտինոս Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»[28][29]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 9-ին՝ «Սպորտինգ»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը Միտրոգլուն խփել է «Էստորիլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։

2016 թվականին պորտուգալական ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը և նրա հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ 2017 թվականի հունվարի 18-ին Միտրոգլուն դարձել է հետ-թրիկի հեղինակ՝ «Լեյշոյնշ»-ի դեմ խաղում։ Փետրվարի 26-ին՝ «Դեպորտիվո»-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։

Միջազգային կարիերա խմբագրել

Հունաստանի հավաքականի կազմում իր առաջին գոլը Կոնստանտինոս Միտրոգլուն խփել է 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում[30]։ Իր երկրորդ գոլը Միտրոգլուն խփել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Լիտվայի հավաքականի դեմ խաղում[31]։

Մինչև այժմ Միտրոգլուն հավաքականի կազմում մասնակցել է 54 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։

Վիճակագրություն խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Հունաստան
2009 1 0
2010 3 0
2011 7 0
2012 9 2
2013 8 6
2014 10 0
2015 8 1
2016 6 3
2017 2 1
Արդյունք 54 13

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Հունաստանի չեմպիոն - 2008, 2009, 2012, 2013, 2014, 2015
  • Հունաստանի գավաթակիր - 2008, 2009, 2013, 2015
  • Հունաստանի սուպերգավաթակիր - 2007
  • Պորտուգալիայի չեմպիոն - 2016, 2017
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2017
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր - 2016
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2016

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (Մ19) - 2007

Անձնական խմբագրել

  • Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «My name is Goal... MitroGoal!». sentragoal.gr. 2013 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Mitrogoal back soon for Fulham, says Magath». Reuters. 2014 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Κώστας Μήτρογλου: Πιστολέρο από... μωρό παιδί!». Proto Thema. 2009 թ․ դեկտեմբերի 6.
  6. «Move over Berbatov, Greek firecracker Mitroglou is the man to save Fulham from the drop». Daily Mail. 2014 թ․ հունվարի 31.
  7. «Για 5 χρόνια στο λιμάνι ο Μήτρογλου». contra.gr. 2007 թ․ հուլիսի 16.
  8. «Μήτρογλου... και με τη βούλα». Ethnos. 2007 թ․ հուլիսի 16.
  9. «Διαγόρας-Ολυμπιακός 1–2». Contra. 2007 թ․ դեկտեմբերի 5.
  10. «Σερίφ-Ολυμπιακός: 0–2». Sport24. 2009 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  11. «Late Stoltidis header stuns Standard». UEFA. 2009 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  12. «Πανσερραϊκός-Ολυμπιακός 3–1». Sport24. 2009 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Olympiacos 2–0 Panathinaikos: Mitroglou Double Takes Thrylos Top». Goal.com. 2009 թ․ նոյեմբերի 29.
  14. «Eighth Match Against Poverty in Athens, Greece». teamstoendpoverty.org. 2010 թ․ դեկտեմբերի 14.
  15. «"Κυανέρυθρος" ο Μήτρογλου». Sport24. 2011 թ․ հունվարի 11.
  16. «Άρης – Πανιώνιος 0–2». Sport24. 2011 թ․ հունվարի 16.
  17. «Πανιώνιος-Παναθηναϊκός 1–1». Sport24. 2011 թ․ հունվարի 23.
  18. «Και επίσημα στον Ατρόμητο ο Μήτρογλου». Sport24. 2011 թ․ օգոստոսի 2.
  19. «ΒΡΑΒΕΙΑ Π.Σ.Α.Π. – Ο.Π.Α.Π. 2011». PSAP. 2012 թ․ հունվարի 5.
  20. «Arsenal recovered from an unconvincing first-half performance to see off Olympiakos at Emirates Stadium and move top of Champions League Group B.». BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  21. «Mitroglou caps Olympiacos' Montpellier revival». UEFA. 2012 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  22. «Olympiacos – Panionios 2–1». olympiacos.org. 2013 թ․ ապրիլի 21.
  23. «Transfer news: Fulham conclude club-record £12m deal for Kostas Mitroglou – fending off late West Ham plot to hijack the deal». The Independent. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  24. «A heartbreaking late equaliser from Matej Vydra meant Fulham had to settle for a point at West Brom on Saturday». Fulham F.C. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  25. «Mitroglou's Loan Switch». fulhamfc.com. 2014 թ․ օգոստոսի 31.
  26. «Win over OFI: done! Time now for Atletico!». Olympiacos F.C. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  27. «Olympiacos 3–2 Atl Madrid». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  28. «Nem pensei duas vezes» [I didn't think twice] (Portuguese). S.L. Benfica. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Kostas Mitroglou: Fulham striker joins Benfica on loan». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  30. «Norway 2 – 3 Greece». ESPNFC. 2012 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  31. «Greece stroll to victory against Lithuania». UEFA. 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինոս Միտրոգլու» հոդվածին։