Կոնկառնո (ֆր.՝ Concarneau, բրետոներեն՝ Konk Kerne. բրետոներենից թարգմանած՝ նշանակում է Կոռնուոլի ծովածոց), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան երկրամասի Ֆինիստե դեպարտամենտի Քեմպերի շրջանում[4], որի կազմի մեջ մտնող նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Մորոյի գետաբերանի մոտ, շրջկենտրոնից՝ Քեմպեր քաղաքից 21, Վանից՝ 100, ազգային N165 ավտոմայրուղուց՝ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 41,08 քառակուսի կիլոմետր տարածք; Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 19 816։

Բնակավայր
Կոնկառնո
ֆր.՝ Concarneau[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՖինիստեր, Կեմպեր (շրջան, Ֆրանսիա) և Concarneau Cornouaille Agglomération?
Մակերես41,08 կմ²
ԲԾՄ6 մետր, 0 մետր, 106 մետր
Բնակչություն20 607 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ29900[3]
Պաշտոնական կայքconcarneau.fr/ville/(ֆր.)
Կոնկառնո (Ֆրանսիա)##
Կոնկառնո (Ֆրանսիա)

Ժողովրդագրություն

խմբագրել
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 2000—    
1800 1561−3.48%
1806 1608+0.50%
1821 1511−0.41%
1831 1843+2.01%
1836 1816−0.29%
1841 1984+1.79%
1846 2100+1.14%
1851 2289+1.74%
1856 2372+0.71%
1861 2767+3.13%
1866 3555+5.14%
1872 4463+3.86%
1876 4745+1.54%
1881 5191+1.81%
1886 5684+1.83%
1891 5991+1.06%
1896 6500+1.64%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 7635+3.27%
1906 8007+0.96%
1911 7263−1.93%
1921 6170−1.62%
1926 5995−0.57%
1931 5815−0.61%
1936 5878+0.22%
1946 10 519+5.99%
1954 10 341−0.21%
1962 15 907+5.53%
1968 17 801+1.89%
1975 18 759+0.75%
1982 17 984−0.60%
1990 18 630+0.44%
1999 19 453+0.48%
2007 20 280+0.52%
2012 18 557−1.76%
2017 19 050+0.53%
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968–2017)[6]

Պատմություն

խմբագրել

Համայնքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում, ինչի վկայությունն են նորքարեդարյան ժամանակներից պահպանված դոլմենները, երկաթի դարի ժամանակների քաղաքի, գալլա-հռոմեական ժամանակների բնակավայրի մնացորդները։

Պատմական փաստաթղթերում Կոնկառնոն առաջին անգամ հիշատակվել է 1050 թվականին՝ իբրև Կոնկ կղզու բնակավայր, որը հիմնվել է Լանդևենեկ աբբայության վանականների կողմից։ Ըստ մեկ այլ վարկածի՝ բնակավայրը հիմնել է Յուդիկայել թագավորի թոռ Կոնկառը։

Ներկայիս քաղաքը երկու մասի է բաժանված. արդիական հատվածը մայրցամաքում է, պատմականը՝ միջնադարյան, պարսպապատված Ville Close-ը՝ նավահանգստի կենտրոնում տարածվող երկարուձիգ կղզու վրա։ Պատմականորեն Կոնկառնոն եղել է նավաշինական կենտրոն. պահպանվել են 14-րդ դարի նավաշինարանի մնացորդները[4]։ Ville Close-ում գրեթե ամեն ինչ ծառայեցվում է զբոսաշրջությանը. գործում են բազմաթիվ ռեստորաններ, խանութներ, հուշանվերների կրպակներ։ Ուշադրություն գրավող տեսարժան վայրերից է նաև ձկնորսության թանգարանը։

Ville Close-ը մայրցամաքի հետ կապված է կամրջով։ Կա նաև լաստանավային հաղորդակցություն։

Քույր քաղաքներ

խմբագրել

Կոնկառնոյի քույր քաղաքներն են՝

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. 4,0 4,1 Chisholm, Hugh, ed. (1911). «Concarneau» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 823.
  5. Cassini-Ehess|10060|Concarneau
  6. Population en historique depuis 1968, INSEE

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնկառնո» հոդվածին։