Անժիկ Հակոբյան
Անժիկ Մուշեղի Հակոբյան (հունվարի 31, 1929, Լենինական, Հայաստան - փետրվարի 19, 2009, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, թարգմանիչ, լրագրող, Հայաստանի ժուռնալիստների, Գրողների միության անդամ (1980)։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1982)։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից:
Անժիկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1929 |
Ծննդավայր | Լենինական, Հայաստան |
Վախճանվել է | փետրվարի 19, 2009 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ավանգարդ, Գարուն և Գրական թերթ |
Անժիկ Հակոբյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Անժիկ Հակոբյանը ծնվել է Լենինականում։ Ծնողները գաղթել են Կարսից: 1947 թվականին ավարտել է Երևանի Հ. Հակոբյանի անվան դպրոցը: 1947 թվականին ընդունել և 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1953-1966 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, 1962-1966 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար: 1966-1986 թվականներին եղել է «Գարուն» ամսագրի պատասխանատու քարտուղար, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։ Ամսագրում տպագրվել է նրա «Հիրիկը քարափների մեջ» վիպակը։ 1986-1988 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը[1]: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ[2][3]:
ՄատենագիտությունԽմբագրել
ԵրկերԽմբագրել
Զուլալ առվակի պես, Երևան, «Հայաստան», 1971, 60 էջ:
Թարգմանություններ (ռուսերենից)Խմբագրել
Դումբաձե Նոդար, Սպիտակ դրոշակներ, Երևան, «Սովետական գրող», 1978, 238 էջ:
ԳրքերԽմբագրել
ՄամուլԽմբագրել
- Կոնդ: «Գարուն» 1967, № 3, էջ 45-51։
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգիր, 1962, 1965 թթ.
- ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ, 1982 թ.
- «Անբասիր աշխատանքի համար» ՀամԼԿԵՄ կենտկոմի կրծքանշան, 1986 թ.
Մեջբերումներ Անժիկ Հակոբյանի մասինԽմբագրել
Եթե երբևէ 20-րդ դարի հայ մշակույթի և հասարակական կյանքի պատմությունը գրվի, Անժիկ Հակոբյանին պետք է առանձին գլուխ նվիրվի: |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Բնության հետ միաձույլ
- ↑ Անժիկ Հակոբյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 214