Հրազդան մարզադաշտ
«Հրազդան» կենտրոնական մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ Երևանում։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Երևան |
Երկիր | Հայաստան[1] |
Հիմնադրված | նոյեմբերի 29, 1970 |
Կառուցված | 1970 - 1971 |
Բացված | 1971 մայիսի 19 |
Ճարտարապետ | Կ. Հակոբյան Գ. Մուշեղյան |
Սեփականատեր | Հայաստանի Կառավարություն |
Գործաղեկավար | Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
Տարողություն | 54 208 |
Տնային թիմ | Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական |
Դաշտի չափսեր | 105 × 68 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Hrazdan Stadium Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԲացվել է 1971 թվականին։
«Հրազդան» մարզադաշտը կառուցվել է նավթային մագնատ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 1970-1971 թվականներին Հրազդան գետի լանջին, որից էլ փաստացի ստացել է իր անունը։ Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ Խորհրդային ժամանակներում խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ողջ Խորհրդային Միությունում։
Հենց այս մարզադաշտում «Արարատ» թիմի ֆուտբոլասերները ականատես եղան ակումբի հաղթանակներին, ինչը հանգեցրել է 1973 թվականի գավաթի հաղթանակի։
Տարողությունը՝ 53600 մարդ, այդ թվում Յարուս՝ 16900 մարդ, Հյուսիսային տրիբունա՝ 11750 մարդ, Հարավային տրիբունա՝ 11750 մարդ, Արևմտյան տրիբունա՝ 8100 մարդ, Արևելյան տրիբունա՝ 5100 մարդ։
2003 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ մարզադաշտը ուղղակի վաճառքի ձևով վաճառվել է ««Հրազդան» մարզաթատերական համալիր» վարձակալական ձեռնարկությանը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին։
2015 թվականի հունիսին մարզադաշտը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրազդան մարզադաշտ կատեգորիայում։ |