Կոլոման Սոկոլ (սլովակ.՝ Koloman Sokol, դեկտեմբերի 12, 1902(1902-12-12)[1][2][3][…], Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 12, 2003(2003-01-12)[3][4][5], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), 20-րդ դարի սլովակ մեծագույն նկարիչների մեկը, գրաֆիկ։

Կոլոման Սոկոլ
սլովակ.՝ Koloman Sokol
Ծնվել էդեկտեմբերի 12, 1902(1902-12-12)[1][2][3][…]
ԾննդավայրԼիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էհունվարի 12, 2003(2003-01-12)[3][4][5] (100 տարեկան)
Մահվան վայրԹուսոն, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն Սլովակիա
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող, գծանկարիչ, ուսուցիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ[4]
Պարգևներ
Թոմաս Մասարիկի շքանշան Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի[7] և Սպիտակ կրկնակի խաչի շքանշանի մեծ սպա[6]
ԱնդամակցությունSdružení českých umělců grafiků "Hollar"?

Կենսագրություն խմբագրել

Կոլոման Սոկոլը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 12-ին Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում։ 1921-1924 թվականներին Կոշիցեում սովորել է գեղանկարչության մասնավոր դպրոցում, իսկ 1925 թվականին ընդունվել է Գուստավ Մալիի դպրոց, որ գտնվում էր Բրատիսլավայում։ 1925-1932 թվականներին Կոլոման Սոկոլը հաճախել է Մաքս Շվաբինսկու և Տավիկ Ֆրանտիշեկ Շիմոնի դասերին Պրահայի գեղարվեստի ակադեմիայում։ Դրանից հետո նա մեկնել է Փարիզ, որտեղ մեկ տարի անցկացրել է Ֆրանտիշեկ Կուպկայի (1932-1933) արվեստանոցում։ Հետագայում նա շատ է ճանապարհորդել։ Չեխոսլովակիայում դարձել է SČUG Hollar միության անդամ, որը համախմբում էր գրաֆիկ նկարիչներին։

1937 թվականին Կոլոման Սոկոլը Մեքսիկայի մշակույթի ու կրթության նախարարության կողմից հրավիրվում է գրաֆիկա դասավանդելու Մեխիկոյում գտնվող Ազգային ինքնավար համալսարանին կից գրքային արվեստի դպրոցում։ Մեքսիկայում Կոլոման Սոկոլը դասավանդել է մինչև 1942 թվականը, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ նա մանկավարժական գործունեությամբ է զբաղվել Նյու Յորքում։ 1946 թվականին նկարիչը վերադարձել է Չեխոսլովակիա և աշխատել Բրատիսլավայի Սլովակիայի տեխնիկական համալսարանում ու Կոմենսկու համալսարանում։ 1948 թվականին Կոլոման Սոկոլը նորից մեկնել է ԱՄՆ, որտեղ բնակվել է Ֆիլադելֆիայի արվարձանում։ 1960-ական թվականներին նա վարել է մեկուսի կյանք. նրա արվեստում զարգացել է հատուկ, սիմվոլիկ-առասպելաբանական ոճ։ Իր կյանքի վերջին տարիները Կոլոման Սոկոլն անցկացրել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում, որտեղ էլ մահացել է 2003 թվականի հունվարի 14-ին, 100 տարեկանում։

Արվեստ խմբագրել

Կոլոման Սոկոլին առավել հարազատ էր էքսպրեսիոնիզմի ոճը, որ մարդուն կենտրոնական տեղ էր հատկացնում գեղարվեստական ստեղծագործության մեջ (գերմանական «Կամուրջ» խմբի, Գեորգ Գրոսի, Կետե Կոլվիցի աշխատանքների ազդեցությամբ)։ Կոլոման Սոկոլի աշխատանքները հաճախ նվիրված են եղել սոցիալական ու հասարակական տարբեր խնդիրների։ Նրա համար տիպական է եղել փայտափորագրումները։

Պարգևներ խմբագրել

  • Սլովակիայի ազգային մրցանակ (1947)
  • Տոմաշ Գարրիգ Մասարիկի 2-րդ աստիճանի շքանշան (1991)
  • Սլովակիայի մշակույթի նախարարության մրցանակ (2001)
  •   Սպիտակ կրկնակի խաչի շքանշանի Մեծ (կամ 1-ին աստիճանի) խաչ (2003)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել