Կոլաու Նադիրաձե
Կոլաու Նադիրաձե (վրաց.՝ კოლაუ ნადირაძე, 24 փետրվարի (8 մարտի), 1895, Քութայիս, Ռուսական կայսրություն — 28 հոկտեմբերի, 1990), վրացի գրող, վրացական սիմվոլիզմի դպրոցի վերջին ներկայացուցիչը։
Կոլաու Նադիրաձե վրաց.՝ კოლაუ ნადირაძე | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24 (մարտի 8), 1895 |
Ծննդավայր | Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1990 (95 տարեկան) |
Վախճանի վայր | Քութայիս, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Քութայիսի դասական գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԿոլաու (Նիկոլայ) Գալակտիոնի Նադիրաձեն ծնվել է 1895 թվականին Քութայիսում։ 1912—1916 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում[2]։ Նրա ստեղծագործություններն սկսել է տպագրել 1916 թվականին «Կապույտ եղջյուրներ» միության ամսագրում՝ դառնալով վրացական սիմվոլիզմի վառ ներկայացուցիչներից մեկը։ Նրա առաջին ստեղծագործություններից է «Երազանք Վրաստանի մասին»։ Մինչ 1920-ական թվականների կեսերը եղել է սիմվոլիստական դպրոցի հետևորդ, ծայրահեղ դեկադենտական գեղապաշտության ջատագով, ինչն առավել նկատելի է նրա «Դիակառք» (1920) ժողովածուում, որտեղ առկա են միստիկական մոտիվներ, ինչպես նաև ազգայնամոլական տրամադրություններ։
1920-ական թվականներին՝ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, սիմվոլիզմից անցել է սոցիալիստական ռեալիզմի։ 1930 թվականին տպագրվել են նրա բանաստեղծությունները Հոկտեմբերյան մեծ հեղափոխության մասին։
1937 թվականին Կոլաու Նադիրաձեն ձերբակալվել է, սակայն շուտով ազատ է արձակվել (Սերգո Կլդիաշվիլիի հետ միասին) իրեն ամբաստանողի գնդակահարությունից հետո։
Հետագայում հրատարակվել են Կոլաու Նադիրաձեի ստեղծագործությունների «Մեծ ճանապարհի մոտ» (1946), «Բանաստեղծություններ» (1955), «Բանաստեղծություններ։ Պոեմ» (1964) ժողովածուները։ 1962 թվականին նրա թարգմանությամբ լույս է տեսնում ռուս և ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործությունների «Հատընտիր. բանաստեղծություններ և թարգմանություններ» ժողովածուն։
Կոլաու Նադիրաձեն պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով ու մեդալներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Надирадзе Колау Галактионович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Կոլաու Նադիրաձե