Գրիգորի Կոզինցև
Գրիգորի Միխայլովիչ Կոզինցև (մարտի 10 (23), 1905[1], Կիև, Ռուսական կայսրություն[2][3] - մայիսի 11, 1973[2][4][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][5][6]), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)։ Բանասիրական գիտությունների դոկտոր։
Գրիգորի Կոզինցև | |
---|---|
Ծնվել է | մարտի 10 (23), 1905[1] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահացել է | մայիսի 11, 1973[2][4][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][5][6] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Աշխատավայր | «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինորավեստանոց, Լենֆիլմ, Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ամուսին | Սոֆիա Մագարիլլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Երեխաներ | Ալեքսանդր Կոզինցև |
Grigori Kozintsev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1924 թվականից աշխատել է «Սևզապկինո» (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա) կինոֆաբրիկայում։ Խորհրդային կինոարվեստի նվաճումներից է Լ. Տրաուբերգի (համատեղ աշխատել են մինչև 1946 թվականը) հետ նկարահանած «Մաքսիմի պատանեկությունը» (1935), «Մաքսիմի վերադարձը» (1937), «Վիբորգյան կողմ» (1939) եռերգությունը։ Կոզինցևը բեմադրել է Շեքսպիրի «Արքա Լիր» (1941), «Օթելլո» (1943), «Համլետ» (1954) պիեսները։ Էկրանավորել է Շեքսպիրի «Համլետ» (1964, լենինյան մրցանակ՝ 1965) և «Արքա Լիր» (1971, Սերվանտեսի «Դոն Կիխոտ» (1957) գործերը։ Կոզինցևը 1926-1932 թվականներին դասավանդել է Լենինգրադի բեմական արվեստի, 1941 թվականից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտներում։ Նկարահանել է նաև «Էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկան», «Շինել» (1926, ըստ Գոգոլի համանուն վիպակի), «Ս. Վ. Դ.» (1927), «Նոր Բաբելոն» (1929), առաջին հնչունային՝ «Միայնակ» (1931), «Պիրոգով», (1947), «Բելինսկի» (1951), «Մեր ժամանակակից Շեքսպիրը», «Խոր էկրան», «Ողբերգության տարածությունը» և այլ ֆիլմեր։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1948)։ Կոզինցևի «Համլետը» 1964 թվականին ճանաչվել է լավագույն կինոնկար, արժանանալով ավելի քան հարյուր մրցանակների, որոնց թվում Բրիտանական կինոինստիտուտի մրցանակին։ Կոզինցևի «Լիր արքա»-ն նույնպես պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում Թեհրանի առաջին փառատոնի «Գրան պրի»-ով։ Կոզինցևը մահացել է 1973 թվականին, Լենինգրադում։
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան (2)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (27.04.1964)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
- Լենինյան և Պետական մրցանակներ
- Քեմբրիջի ոսկե մեդալ (շեքսպիրագիտության համար)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Լենինյան մրցանակ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (06.03.1950)
- Ստալինյան մրցանակ (1-ին աստիճանի, 1941)
- Ստալինյան մրցանակ (2-րդ աստիճանի, 1948)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Козинцев Григорий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 BFI Film & TV Database
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 http://theshakespearestandard.com/soviet-shakespeare-film-maker-dictator-two-great-plays-bard-multimedia/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.persee.fr/web/revues/home/prescript/article/rbph_0035-0818_1976_num_54_3_3114
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Կոզինցև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 505)։ |