«Կնոջ պատկերներ» (անգլ.՝ Images of a Woman), որը հայտնի է նաև որպես «Տոկիոյի նկար», 1960-ական թվականների «Բիթլզ» փոփ խմբի անդամների ստեղծած նկարը[1][2]։ Հավանաբար, սա միակ նկարն է, որը ստեղծվել է խմբի անդամների համագործակցությամբ։

Կնոջ պատկերներ
տեսակգեղանկար
նկարիչThe Beatles
տարիհուլիս 1966
բարձրություն76 սանտիմետր
լայնություն100 սանտիմետր
ժանրաբստրակցիոնիզմ
գտնվում էՆյու Յորք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

«Կնոջ պատկերները» համատեղ նկարել են «Բիթլզ» փոփ խմբի չորս անդամները՝ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը 1966 թվականի հուլիսին, Հեռավոր Արևելքում իրենց շրջագայության շրջանակներում Տոկիոյի Հիլթոն հյուրանոցի համարում, երեք գիշերների ընթացքում։ Մահվան սպառնալիքներ ստանալուց հետո, Ճապոնիայի իշխանությունները նախազգուշական միջոցներ են կիրառել, և խմբի ազատ շարժը որոշ չափով արգելափակվել է։ Ճապոնական շրջագայության փրոմոութեր Թաթս Նագաշիման նկարչական նյութեր էր բերել խմբին, որ նրանք հյուրանոցում արգելափակված ժամանակ զբաղվեն նկարչությամբ։ Խմբի հյուրախաղերի լուսանկարիչ Ռոբերտ Ուիտակերը զարմացել է[2], թե «որքան հանգիստ էին խմբի անդամները նկարելիս. ավելի հանգիստ, ավելի գոհ, քան այս պահին...»։ Նրանք կանգ էին առնում, գնում ելույթ ունենալու, և այնուհետև՝ «Եկեք վերադառնանք նկարին»[3][4]։

Նկարը տրվել է բարեգործական աճուրդի։ Այն ի սկզբանե գնել է «Բիթլզի» ճապոնական երկրպագուների ակումբի նախագահ Տեցուսաբուրո Շիմոյաման[1][2]։ 1990-ականների կեսերին այն վաճառվել է Օսակայում արվեստի դիլերին մոտ 191․000 դոլարով, իսկ 2002 թվականին կրկին հայտնվել է eBay կայքում։ Այն վաճառքի է հանել Philip Weiss Auctions-ը 2012 թվականին[5]։ 2012 թվականի սեպտեմբերին այն կրկին վաճառքի է հանվել Նյու Յորքի Philip Weiss Auctions ըմկերության միջոցով։ Նկարի նախնական աճուրդը գնահատվել է 80,000-ից 120,000 դոլար, բայց վաճառվել է 155,250 դոլարով, ներառյալ գնորդի հավելավճարը[1][2][6]

Նկարագրություն խմբագրել

Բիթլզներից յուրաքանչյուրը նկարել է 76 × 100 սմ չափերով կտավի[7] մեկ անկյունում[3]։ Չնայած նկարի վերնագրին, այն չի պարունակում կնոջ որևէ կերպարային պատկեր։ Այն բաղկացած է վառ գույներով ֆոնի վրա յուղաներկով և ջրաներկով նկարված աբստրակտ նմուշներից։ Նկարելուց կտավի մեջտեղում լամպ է դրված եղել, երբ այն հանվել է, մնացել է դատարկ շրջան․ խումբն այդ տարածքն օգտագործել է իրենց ստորագրությունների համար[1][2]։

Այլ համատեղ նկարներ խմբագրել

Հայտնի չէ, թե արդյոք Բիթլզները համագործակցությամբ որևէ այլ երփնանկար ստեղծել են թե ոչ, սակայն գրիչով և մատիտով նկարը, որը հայտնի է որպես «Խաղաղություն Մոնտերեյին», ստեղծվել է 1967 թվականին խմբի կողմից։ Չկարողանալով ներկա գտնվել կամ ելույթ ունենալ Մոնտերեյի փառատոնին, նրանք իրենց բարեմաղթանքներն են հղել կազմակերպիչներին թղթի վրա՝նկարի տեսքով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Womack, Kenneth (2014). The Beatles Encyclopedia: Everything Fab Four [2 volumes]. ABC-CLIO. ISBN 978-0313391729.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ingham, Chris (2009). The Rough Guide to the Beatles. Rough Guides UK. էջ 129. ISBN 978-1848367524.
  3. 3,0 3,1 David Wolman (2012 թ․ սեպտեմբերի 6). «How a Painting by the Beatles Ended Up Stashed Under a Bed for 20 Years». theatlantic.com.
  4. «Images of a Woman | Art in a Corner» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Julie Zeveloff (2012 թ․ օգոստոսի 23). «The Beatles Painted This Picture While They Were Holed Up In A Tokyo Hotel». Business Insider.
  6. 6,0 6,1 «The Beatles Bible - Beatles painting Images Of A Woman sells for $155,250». The Beatles Bible (բրիտանական անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Christie's, The Beatles, 1966, Images of a Woman». christies.com.