Կյանքից առավել թանկ
Կյանքից առավել թանկ (լեհ.՝ Stawka większa niż życie, բառացի` Խաղադրույքը կյանքից ավելին է), լեհական արկածային հեռուստասերիալ, որը նկարահանվել է 1967-1968 թվականներին և պատմում է լեհ հետախույզ Ստանիսլավ Կոլիցկու (Հանս Կլոս, ծածկագիրը` J-23) գործունեության մասին` պաշարված Լեհաստանում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հեռուստասերիալը Անջեյ Զբիխի համանուն վեպի էկրանավորումն է։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 18 սերիա, որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է ինքնուրույն, առանձին սյուժե[1]։ Այն հանրահայտ էր նաև ԽՍՀՄ-ում։ Հեռուստասերիալը ցուցադրվել է նաև հայկական հեռուստատեսությամբ, հայերեն թարգմանությամբ։
Սերիաները հերթականությամբ խմբագրել
- Ես գիտեմ, ով ես դու (Wiem, kim jesteś)
- Հոթել «Էքսելսիոր» (Hotel Excelsior)
- Հույժ գաղտնի (Ściśle tajne)
- «Ռոզա» սրճարանը (Café Rose)
- Վերջին հնարավորություն (Ostatnia szansa)
- Երկաթյա Խաչ (Żelazny Krzyż)
- Կրկնակի նելսոն (Podwójny nelson)
- Մեծ ձախողում (Wielka wsypa)
- Գնդապետ Կրաֆտի հանճարեղ ծրագիրը (Genialny plan pułkownika Krafta)
- Հանրապետության անունից (W imieniu Rzeczypospolitej)
- Նշանաբանը (Hasło)
- Դավաճանություն (Zdrada)
- Առանց հրահանգի (Bez instrukcji)
- Էդիտա (Edyta)
- Պաշարում (Oblężenie)
- «Կաղնու տերև» գործողությունը (Akcja «Liść dębu»)
- Հանդիպում (Spotkanie)
- Հետախուզվում է գրուպենֆյուրեր Վոլֆը (Poszukiwany Gruppenführer Wolf)
Դերասանական կազմ խմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Ստանիսլավ Միկուլսկի | Ստանիսլավ Կոլիցկի, Հանս Կլոս (J-23) |
Էմիլ Կարևիչ | Գերման Բրյուններ |
Բրոնիսլավ Պավլիկ | հնագրավաճառ |
Թադեուշ Շմիդտ | մայոր Հորստ |
Յան Էնգլերտ | Թադեկ |
Բարբարա Բրիլսկա | Ինգա |
Բեատա Տիշկևիչ | Քրիստին Կելդ |
Ռոման Սիկալա | Հենրիխ Մյուլլեր |
Լեոն Նեմչիկ | Ռեոլետտո |
Զիգմունտ Հյուբներ | Վիլհելմ Ֆրանց Կանարիս |
Ռիշարդ Ֆիլիպսկի | Ֆրից Շաբե |
Նկարահանող խումբ խմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Անջեյ Զբիխ (Անջեյ Շիպուլսկի և Զբիգնև Սաֆյան) | սցենարիստ |
Անջեյ Կոնից և Յանուշ Մորգենշտերն | ռեժիսոր |
Անտոնի Վույտովիչ և Զբիգնև Չայկովսկի | օպերատոր |
Եժի Մատուշկևիչ | կոմպոզիտոր |
Մեչիսլավ Վայնբերգեր | պրոդյուսեր |
Հետաքրքիր փաստեր խմբագրել
2010-2012 թվականներին նկարահանվել է հեռուստասերիալի շարունակությունը` «Հանս Կլոս. Խաղադրույքն ավելին է, քան մահը» վերնագրով (ռեժիսոր` Պատրիկ Վեգա)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Анджей Збых Ставка больше, чем жизнь = Stawka większa niż życie. — М: Воениздат, 1987. — 640 с. — ISBN 5-7107-0209-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքից առավել թանկ» հոդվածին։ |