Կլիմտ (ֆիլմ)
Կլիմտ (անգլ.՝ Klimt), 2006 թվականին նկարահանված ավստրիական արտ-հաուս կենսագրական ֆիլմ` ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի մասին (1862–1918).[4]: Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը չիլիացի կինեմատոգրաֆիստ Ռաուլ Ռուիսն է, ֆիլմի սցենարի անգլերեն վերամշակումն արել է Գիլբերտ Ադերը։ Լուսանկարների ռեժիսորը Ռիկարդո Արոնովիչն է, երաժշտության հեղինակը` Ժորժ Արիագադան[5]։ Գլխավոր դերը խաղում է Ջոն Մալկովիչը, ֆիլմում ներգրավված է նաև Սթիվեն Դիլեյնը։ Ֆիլմի երկու` 150 և 96 րոպեանոց տարբերակները ներկայացվել են 2006 թվականի Բեռլինի կինոփառատոնի ժամանակ[5]։ Մի քանի ամիս անց ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոյի 28-րդ փառատոնին[6], որտեղ այն առաջադրվել է երկու անվանակարգում` հաղթելով Russian Film Clubs Federation Award մրցանակը[7]։
Կլիմտ անգլ.՝ Klimt | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Գերմանիա Միացյալ Թագավորություն Ավստրիա |
Ժանր | դրամա[1] և կենսագրական ֆիլմ |
Թվական | 2006 և մայիսի 25, 2006[2] |
Լեզու | գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Ռաուլ Ռուիս[3] |
Պրոդյուսեր | Պաուլու Բրանկու |
Սցենարի հեղինակ | Ռաուլ Ռուիս |
Դերակատարներ | Ջոն Մալկովիչ, Վերոնիկա Ֆերես, Սթիվեն Դիլեյն, Բերոուզ Սաֆրոն, Սանդրա Չեկարելլի, Նիկոլայ Քինսկի, Ագլայա Շիշկովից, Յոաքիմ Բիսմայեր, Փոլ Հիլթոն, Աննեմարիա Դյուրինգեր, Իրինա Վանկա, Էռնստ Շտյոցներ, Գեորգ Ֆրիդրիխ, Նիկոլ Բյոտլեր և Կլաուս Հենդլ |
Օպերատոր | Ռիկարդո Արոնովիչ |
Երաժշտություն | Խորխե Առիագադա |
Մոնտաժ | Վալերիա Սարմիենտո |
Պատմվածքի վայր | Վիեննա և Փարիզ |
Նկարահանման վայր | Վիեննա և Քյոլն |
Կինոընկերություն | ORF |
Տևողություն | 129 րոպե |
Բովանդակություն
խմբագրելԳուստավ Կլիմտի կյանքի պատմությունը անկանոն շարքերով անցնում է նկարչի մտքում, երբ նա մահամերձ պառկած է Վիեննայի հիվանդանոցում և նրան այցելում է իր ընկերը` Էգոն Շիլեն (Նիկոլայ Կինսկի)։ Ֆիլմում ներկայացվում է Կլիմտի պլատոնական ընկերությունը Էմիլիա Ֆլյոգեի հետ (Վերոնիկա Ֆերես)[8]։ Ֆիլմը հիմնականում կենտրոնացած է Կլիմտի և Լեա դե Կաստրոյի (Բերոուզ Սաֆրոն) հարաբերությունների վրա, սկսնակ պարուհու, ում հետ նրան ծանոթացրել է Ժորժ Մելիեսը[9]։
Կազմ
խմբագրել- Ջոն Մալկովիչ` Գուստավ Կլիմտ
- Վերոնիկա Ֆերես` Էմիլիա Ֆլյոգե
- Սթիվեն Դիլեյն` քարտուղար
- Բերոուզ Սաֆրոն` Լեա դե Կաստրո
- Սանդրա Սեկարելի` Սերենա Լեդերեր
- Նիկոլայ Կինսկի` Էգոն Շիլե
- Ագլայա Սզիսզկովիչ` Միցցի
- Փոլ Հիլթոն` Դյուկ Օկտավ
- Աննեմարիե Դյուրինգեր` Աննա Ֆինսթեր Կլիմտ
- Իրինա Վանկա` Բերտա Ցուկերկանդլ
Քննադատություն
խմբագրելThe Observer պարբերականի հեղինակ Ֆիլիպ Ֆրենչը ֆիլմը նկարագրել է որպես հաշվարկած առեղծվածային։ Կոսմո Լանդեսմանը The Sunday Times-ից ֆիլմը նկարագրել է որպես «սառը և հիմար»` անիմաստորեն բարդացված և նմանեցված Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմին[4]։
Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ունի 32% վարկանիշ` ըստ 25 ակնարների, 5.04/10 միջին գնահատականով։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 44 միավոր` ըստ 7 ակնարկների[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0417871/
- ↑ http://www.kinokalender.com/film3149_klimt.html
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 This means nothing to me Landesman, Cosmo. Sunday Times 3 June 2007
- ↑ 5,0 5,1 «Klimt». British Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «28th Moscow International Film Festival (2006)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ https://www.imdb.com/title/tt0417871/awards Կաղապար:Unreliable?
- ↑ "People: Malkovich takes lead role in life of Klimt" The Independent 5 January 2005
- ↑ Philip French (2007 թ․ հունիսի 3). «Klimt». London: The Observer. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Klimt reviews». Metacritic. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
Գրականություն
խմբագրել- Stewart, Janet (2017); "Filming Vienna 1900: The poetics of cinema and the politics of ornament in Raúl Ruiz's Klimt" in Ignacio López-Vicuña, Andreea Marinescu (eds.) Raúl Ruiz's Cinema of Inquiry, Wayne State University Press, pp. 118–144.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կլիմտ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում