Գիլբերտ Ադեր

Շոտլանդացի նժգրող և լրագրող

Գիլբերտ Ադեր, (անգլ.՝ Gilbert Adair, դեկտեմբերի 29, 1944(1944-12-29)[1][2], Kilmarnock, Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն և Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3] - դեկտեմբերի 8, 2011(2011-12-08)[1][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, կինոքննադատ, սցենարիստ և թարգմանիչ։

Գիլբերտ Ադեր
անգլ.՝ Gilbert Adair
Ծնվել էդեկտեմբերի 29, 1944(1944-12-29)[1][2]
ԾննդավայրKilmarnock, Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն կամ Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3]
Մահացել էդեկտեմբերի 8, 2011(2011-12-08)[1][4] (66 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Շոտլանդիա
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ, թարգմանիչ, վիպասան, կինոքննադատ և բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Գիլբերտ Ադերը ծնվել է 1944 թվականին դեկտեմբերի 29–ին, Էդինբուրգում, Շոտլանդիա։ Նրա մանկության և երիտասարդության մասին գրեթե փաստեր չկան, հայտնի է միայն, որ Ադերը վաղ է հեռացել ծնողներից։

Դպրոցում նա սովորել է ֆրանսերեն և 1960 թվականին Ֆրանսիայի մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրություն ունենալով` տեղափոխվել է Փարիզ։ Այնտեղ նա աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ։ Այս շրջանը ներառում է Ադերի առաջին բանաստեղծական հրատարակությունները[5]։ Նրա փարիզյան կյանքի կարևոր մասն էր ֆրանսիական կինեմատոգրաֆիան, որը նրա համար դարձել է ոչ միայն «հոգևոր ապաստարան», այլև քաղաքական և էրոտիկ կայացման վայր[6]։ 1979 թվականին Ադերը վերադարձել է Մեծ Բրիտանիա` իրեն գրական գործունեությանը նվիրելու մտադրությամբ[5]։

Հայրենիքում Ադերն արագորեն ճանաչվում է որպես լրագրող և կինոքննադատ` հիշվելով մասնավորապես Sight & Sound ամսագրում տպագրած կինոգիտական հոդվածներով[6]։ Նրա հրատարակած առաջին գրքերից էին Վիետնամի պատերազմին և բրիտանական կինեմատոգրաֆիային նվիրված հոլիվուդյան ֆիլմերի մասին գրքերը։ Ադերի գրական հաջողությունը Ռաուլ Ռուիսի կողմից էկրանավորված «Տարածք» քաղաքական թրիլլերի սցենարն էր[6]։ Որպես լրագրող Ադերը տրագրվել է բազմաթիվ բրիտանական թերթերում և ամսագրերում. նա չի թողել լրագրությունը նույնիսկ հայտնի գրող դառնալուց հետո, օրինակ, 1992-1996 թվականներին նա մշակութային սյունակ է վարել The Sunday Times-ում[5]։

Որպես գրող իր նորամուտն է նշել «Ալիսա» և «Փիթեր Պեն» (1987) սիկվելներով։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Եվ ոչ ոք չի մնացել / And Then There Was No One (2009)
  • Ոճային սպանություն / A Mysterious Affair of Style (2008)
  • Ռոջեր Մարգաթրոյդի քայլը / The Act of Roger Murgatroyd (2006)
  • Բուենոս նոչես, Բուենոս Այրես / Buenas Noches Buenos Aires (2004)
  • Փակ գիրքը / A Closed Book (1999)
  • Աշտարակի բանալին /The key of the tower (1997)
  • Հեղինակի մահը / The Death of the Author (1992)
  • Սերը և մահը Լոնգ Այլենդում / Love and Death on Long Island (1990, էկրանավորվել է 1997 թվականին)
  • Երազողները / The Holy Innocents (1988, էկրանավորում)
  • Փիթեր Պենը և միակ երեխաները / Peter Pan and the Only Children (1987)
  • Ալիսան ասեղի անցքի միջով / Alice through the Needle’s Eye (1984)

Թարգմանություններ խմբագրել

Թարգմանել է «Զազին մետրոյում» վեպը, Տրյուֆոյի նամակները և այլն։

Սցենարներ խմբագրել

  • Ադերի սցենարներով երկու անգամ ֆիլմ է նկարահանել Ռաուլ Ոուիսը (Տարածք, 1981, Կլիմտ, 2006)
  • Իր «Երազողները» վեպի և ևս երկու գրքի հիման վրա նա գրել է համանուն ֆիլմի սցենարը, որը էկրանավորել է Բեռնարդո Բերտոլուչին (2003)։

Ճանաչում խմբագրել

Արժանացել է Սքոթ Մոնկրիֆի մրցանակի` Ժորժ Պերեկի «Անհետացում» վեպի թարգմանության համար (1995)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jeffries S. Gilbert Adair obituary: Witty, self-deprecating writer with a passion for cinema whose work shone 'like sparklers in the autumn gloom' // The GuardianUK: GMG, 2011. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Adair, Gilbert // Encyclopedia of British Writers, 1800 to the Present / General editors: Karen Karbiener, George Stade. — 2nd ed. — New York: Facts On File, 2009. — Vol. 2: 20th century and beyond. — P. 3—4. — 572 p. — (Facts On File Library of World Literature). — ISBN 978-0-8160-7385-6
  6. 6,0 6,1 6,2 Stuart Jeffries. (2011 թ․ դեկտեմբերի 9). «Gilbert Adair obituary» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել