Կլեո դե Մերոդ

ֆրանսիացի պարուհի

Կլեո դե Մերոդ (ֆր.՝ Cléo de Mérode, լրիվ անունը Կլեոպատրա Դիանա դե Մերոդ, անգլ.՝ Cléopatra Diane de Mérode; սեպտեմբերի 27, 1875, Փարիզհոկտեմբերի 11, 1966, Փարիզ), ֆրանսիացի պարուհի, Հիասքանչ դարաշրջանի աստղ[5]։

Կլեո դե Մերոդ
ֆր.՝ Cléo de Mérode
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1875(1875-09-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էհոկտեմբերի 17, 1966(1966-10-17)[1][2][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Բելգիա[2]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունբալետի պարող, բնորդ և muse
Ծնողներհայր՝ Carl von Merode?
Ստորագրություն
Изображение автографа
 Cléo de Mérode Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կլեո դե Մերոդը ավստրիացի, բելգիական վան Մերոդ ազնվական տոհմից՝ բնապատկերի նկարիչ Կարլ Ֆրայհեր դե Մերոդի (1853-1909) դուստրն էր[6][7]։ Նրանց ազնվական տոհմը ընտանեկան տարբեր կապեր ուներ եվրոպական ազնվական շատ ընտանիքների հետ։

Կլեոն ավարտել է Փարիզի օպերային կից բալետի դպրոցը։ 11 տարեկանից ելույթ է ունեցել բեմում։ 1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսում Կամբոջայի պարերով է հանդես եկել։ Պարել է Ֆոլի Բերժեում։ Ելույթներ է ունեցել Համբուրգում, Բեռլինում, Պետերբուրգում, Բուդապեշտում, Նյու Յորքում։ Օժտված է եղել առանձնահատուկ գեղեցկությամբ և բնորդ է եղել բազմաթիվ նկարիչների, քանդակագորխների ու լուսանկարիչների համար։

Նրան նկարել են Դեգան, Տուլուզ Լոտրեկը, Բոլդինին, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախը Ֆրանց ֆոն Լենբախը, լուսանկարել են Լեոպոլդ Ռոյտլինգերը, Ֆելիքս Նադարը և նրա որդին՝ Պոլը։ Նրա լուսանկարներով բացիկները մեծ ժողովրդականություն էին վայելում 19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին։ «Իլուստրասիոն» ամսագիրը 1896 թվականին 130 ժամանակակից գեղեցկուհիներից Կլեոյին գեղեցկության թագուհի էր ընտրել։

1896 թվականին Փարիզի սալոնում քանդակագործ Ալեքսանդր Ֆալգիերի ներկայացրած՝ «Պարուհին» քանդակը մեծ սկանդալ առաջ բերեց[8]։ Արձանը մերկ էր, բայց Կլեոն պնդում էր որ արձանի միայն գլխի համար էր կեցվածք ընդունել, իսկ մարմինն ուրիշինն է։ Շատ ժամանակակիցներ գտնում էին, որ քանդակագործը օգտագործել է պարուհու մարմնի մուլյաժը։ Այդ կարծիքին էր նաև Պոլ Գոգենը։

Կլեոյի բազմաթիվ երկրպագուների մեջ էր նաև Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը, ինչի մասին պարուհին գրել է իր հիշողություններում։ Սրա համար փարիզեցիները կատակով Լեոպոլդին Կլեոպոլդ էին անվանում։

Կլեո դե Մերոդը թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Պատկերասրահ խմբագրել

Կինո խմբագրել

  • 1926 թվականին Կլեո դե Մերոդը նկարահանվել է գերմանական Frauen der Leidenschaft կինոնկարում։
  • Վիենայում Կլեո դե Մերոդը դառնում է Գուստավ Կլիմտի ուշադրության առարկան, հետագայում նրանց հարաբերությունները ներառվեցին Ռաուլ Ռուիսի «Կլիմտ» (2006 կինոնկարում (գլխավոր դերերում Ջոն Մալկովիչ և Սոֆրոն Բարոուզ)։

Հետաքրքիր խմբագրել

 
Պարուհին, Ալեքսանդր Գալգիերի քանդակը, 1896
  • Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը Կլեոյի խորհրդով ֆինանսավորել է Փարիզի մետրոպոլիտենի կառուցումը[9]։
  • Կլեո դե Մերոդը ռուսական բալետում առաջին կինն է, որ տղամարդու հետ զուգապար է պարել[9]։

Հիշողություններ խմբագրել

  • Le Ballet de ma vie. Paris: Pierre Horay, 1955 (ֆր.) (վերահրատարակվել է 1985 թվականին)

Գրականություն խմբագրել

  • Nos jolies actrices photographiées par Reutlinger. Paris: Ludovic Baschet, 1896
  • Reissmann C. Cleo de Merode der Glückstraum einer Tänzerin; Roman. Heidenau: Mitteldeutsche Verlagsanstalt, 1921 (роман переведен на несколько языков)
  • Göransson S. Cleo de Merode: en dansös' lyckodröm: romantiserad skildring. Stockholm; Malmö: Förlaget Union, 1928
  • Ochaim B., Balk C. Varieté-Tänzerinnen um 1900: vom Sinnenrausch zur Tanzmoderne. Frankfurt/Main: Stroemfeld/Roter Stern, 1998
  • Golbin P., Leclercq J.-P. Garde-robes: Intimités dévoilées, de Cléo de Mérode à. . . Paris: Union centrale des arts décoratifs; Musée de la mode et du textile, 1999
  • Corvisier C. Cléo de Mérode et la photographie: la première icône moderne. Paris: Éditions du Patrimoine, 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.)Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1965 - 1966. — P. 380—381. — ISBN 978-84-239-4500-9
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Archives de Paris
  5. Jaffe, Aaron, and Goldman, Jonathan (2010). Modernist Star Maps: Celebrity, Modernity, Culture. Ashgate Publishing, Ltd. p. 137. ISBN 0754666107. (անգլ.)
  6. Die Schönste der Schönen: Geschichte der Miss Austria 1929-2009, Elisabeth Patsios, 2009, pg 188 (անգլ.)
  7. A collector's vision: the 1910 bequest of Matthias H. Arnot, Rachael Sadinsky, 1989, pg 96 N.b. 'Freiherr', rather than a middle name, is a title originating in the Holy Roman Empire equivalent to Baron (անգլ.)
  8. Michael Garval on Cléo de Mérode’s Postcard Stardom
  9. 9,0 9,1 Тайна Клео де Мерод (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեո դե Մերոդ» հոդվածին։