Կլաուդիո Բովյու

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Կլաուդիո Բովյու (ֆր.՝ Claudio Beauvue; ապրիլի 16, 1988(1988-04-16)[1], Saint-Claude), ֆրանսիացի ֆուտբոլիստ, իսպանական «Սելտա» ակումբի հարձակվող, որ վարձավճարով հանդես է գալիս «Լեգանեսում»։

Կլաուդիո Բովյու
Claudio Beauvue
Անձնական տվյալներ
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1988(1988-04-16)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Saint-Claude
Հասակ 174 սմ
Քաշ 66 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Լեգանես
Համար 12
Պատանեկան կարիերա
2005-2006 Ֆրանսիա Նանտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2012 Ֆրանսիա Տուրա 99 (17)
2011-2012  Ֆրանսիա Շորտու 37 (10)
2012-2013 Ֆրանսիա Շորտու 21 (6)
2013  Ֆրանսիա Բաստիան 15 (1)
2013-2015 Ֆրանսիա Գենգամ 72 (22)
2015-2016 Ֆրանսիա Օլիմպիկ 19 (5)
2016-այժմ Իսպանիա Սելտա 23 (2)
2017-այժմ  Իսպանիա Լեգանես 2 (0)
Ազգային հավաքական
2009 Գվադելուպա Գվադելուպա 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի սեպտեմբերի 17-ի տվյալներով:

Կարիերա խմբագրել

Բովյուն սկսել է ֆուտբոլ խաղալ «Նանտեսում»։ 2006 թվականին նա տեղափոխվել է «Տուրա» ակումբ, որի կազմում նա 5 տարվա ընթացքում 99 խաղ է անցկացրել և դարձել 17 գոլի հեղինակ։ 2011/12 մրցաշրջանում նրան վարձակալել է «Շորտու» ակումբը, որը կայացավ 2012 թվականին։ Ընդհանուր առմամբ «Շորտու»-ի կազմում Կլաուդիոն 58 խաղ անցկացրեց և դարձավ 16 գոլի հեղինակ։  2013 թվականին նա վարձավճարով տեղափոխվում է «Բաստիա» ակումբ[2], որի կազմում նա անցկացրել է 15 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։ 

2013 թվականին նա տեղափոխվել է «Գենգամ» ակումբ[3], որի կազմում անցկացրել է երկու տարի՝ մասնակցելով 72 խաղի և խփելով 22 գոլ։ «Գենգամի» կազմում Բովյուն 2013/14 մրցաշրջանում նվաճել է Ֆրանսիայի գավաթը։  2014 թվականի մրցաշրջանում նա իր դեբյուտն է կատարել Եվրոպական Լիգայի խաղարկությունում` 8 խաղ անցկացնելով Եվրոպական լիգայում և դառնալով 5 գոլի հեղինակ։

2015 թվականի ամռանը Բովյուն 5 մլն եվրոյով տեղափոխվեց «Օլիմպիկ Լիոն» ակումբ[4]։ «Առյուծների» կազմում Կլաուդիոն իր դեբյուտը կատարել է 2015 թվականի օգոստոսի 2-ին` Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Պարիզ Սեն-Ժերմենի» դեմ խաղում (0:2) և մասնակցել բոլոր 90 րոպեներին[5]։ Օգոստոսի 9-ին Բոուու «Լորիենտ» ակումբի դեմ խաղում (0:0) նա կատարել է իր դեբյուտը «Լիոնի» կազմում։ Այնուամենայնիվ, նա չի կարողացել իր տեղը գրավել ակումբի կազմում, քանի որ կոնֆլիկտ ուներ ղեկավարության ու խաղընկերների[6], մասնավորապես Ալեքսանդր Լակազետի հետ[7]։

2016 թվականի հունվարի 17-ին Բովյուն 5 միլոն եվրոյի դիմաց տեղափոխվում է իսպանական «Սելտա» ակումբ՝ թիմի հետ կնքելով 5,5 տարվա պայմանագիր[8][9]։

Ձեռքբերումներ խմբագրել

 «Գենգամ»
Ֆրանսիայի գավաթի դափնեկիր (1)։ 2013/14

Ելույթների վիճակագրությունը խմբագրել

2016 թվականի հունվարի 16-ի դրությամբ[10]
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ[11] Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Տուրա Լիգա 2 2007/2008 9 1 1 0 10 1
2008/09 37 3 5 1 42 4
Լիգա 3 2009/10 34 11 2 2 36 13
Լիգա 2 2010/11 19 2 1 0 20 2
Ընդհանուր 99 17 9 3 108 20
  Շորտու Լիգա 2 2011/12 37 10 5 0 42 10
2012/13 21 6 3 1 24 7
Ընդհանուր 58 16 8 1 66 17
   Բաստիան Լիգա 1 2012/2013 15 1 15 1
Ընդհանուր 15 1 15 1
  Գենգամ Լիգա 1 2013/2014 36 5 6 2 42 7
2014/2015 36 17 8 5 8 5 52 27
Ընդհանուր 72 22 14 7 8 5 94 34
  Օլիմպիկ Լիգա 1 2015/2016 19 5 3 3 6 0 28 8
Ընդհանուր 19 5 3 3 6 0 28 8
  Սելտա Պրեմիեր 2015/16 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Ամբողջ կարիերա 263 61 34 14 14 5 311 80

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Beauvue signe à Chateauroux» (French). Troyes AC. 2012 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Deux prêts à Bastia» (French). L'Equipe. 2013 թ․ հունվարի 30. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Claudio Beauvue a signé 3 ans» (French). EA Guingamp. 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. PSG vs. Olympique Lyonnais - 1 August 2015 - Soccerway
  6. Президент «Лиона»: «Бовю оказался большим разочарованием из-за отношения к делу»
  7. Клаудио Бовю: «В «Лионе» у меня были проблемы с Лакасеттом»
  8. «Лион» и «Сельта» договорились о трансфере Бовю за 5 млн евро
  9. Бовю подписал с «Сельтой» контракт сроком на 5,5 лет
  10. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  11. Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիական լիգայի գավաթ, Ֆրանսիայի սուպերգավաթ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիո Բովյու» հոդվածին։