Կլաուդիա Էռնանդես Լոպես (իսպ.՝ Claudia López Hernández, մարտի 9, 1970(1970-03-09), Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի պետական և քաղաքական գործիչ։ Սենատոր (2014-2018), 2018 թվականի նախագահական ընտրություններում «Կանաչների դաշինք» կուսակցության փոխնախագահի թեկնածու։ Բոգոտայի քաղաքապետ (2020-2023), առաջին կին, ինչպես նաև այդ պաշտոնում առաջին ԼԳԲՏ ներկայացուցիչ[2]։

Կլաուդիա Լոպես
Կուսակցություն՝Green Party?
Ծննդյան օր՝ մարտի 9, 1970(1970-03-09) (54 տարեկան)
Ծննդավայր՝Բոգոտա, Կոլումբիա
Պարգևներ՝

Կենսագրություն

խմբագրել

Կլաուդիա Լոպեսը ծնվել է Էլիաս Լոպես Ռեյեսի և Մարիա դել Կարմեն Էռնանդես Ռուիսի ընտանիքում, վեց եղբայրներից և քույրերից ավագն է։

Ավարտել է Կոլումբիայի համալսարանի ֆինանսների, հանրային կառավարման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ունի Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հանրային կառավարման և քաղաքային քաղաքականության մագիստրոսի կոչում և Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքի Հյուսիսարևմտյան համալսարանի քաղաքագիտության դոկտորի կոչում։

Լոպեսի հասարակական կյանքում հայտնվելը կապված է «Յոթերորդ լիապտույտ» ուսանողական շարժման հետ, որը 1989-1990 թվականներին խթան է հանդիսանում Կոլումբիայի հիմնադիր ժողովին։ Աշխատել է որպես Միավորված ազգերի կազմակերպության խորհրդատու և գրել է երկրի մի քանի լրատվամիջոցների համար, ինչպիսիք են՝ Hora 20 ծրագիրը Caracol Radio-ում, La Silla Vacía պորտալը, El Tiempo թերթը և Semana ամսագիրը։

Որպես Arco iris կորպորացիայի և ընտրությունների դիտորդական առաքելության հետազոտող, Լոպեսը ճանաչում է ձեռք բերել անտիպիկ հարցումների վերաբերյալ իր աշխատանքի համար, որոնք դարձել էին պարապոլիտիկայի սկանդալի բացահայտման ելակետ։ Լոպեսի քննադատական տեսակետները նախկին նախագահ Ալվարո Ուրիբե Վելեսի կառավարության և նրա քաղաքական դաշնակիցների վերաբերյալ նույնքան հակասական էին։ 2009 թվականի հոկտեմբերին El Tiempo-ից Լոպեսի հեռացումը հասարակական արձագանք է առաջացրել՝ այնտեղ հրապարակված կարծիքների սյունակի պատճառով, որը քննադատում էր թերթի կողմից որոշ նորությունների լուսաբանումը։

Եղել է Բոգոտայի հասարակական գործողությունների քարտուղար՝ քաղաքապետ Էնրիկե Պենյալոսայի առաջին պաշտոնավարման ընթացքում։ Հանդիսանում է նաև Վաշինգտոնի «Միջամերիկյան երկխոսություն» վերլուծական կենտրոնի անդամ։

2014 թվականին ընտրվել է Կոլումբիայի սենատ՝ ստանալով 81125 ձայն որպես «կանաչների» կուսակցության թեկնածու[3]։

2016 թվականի դեկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարել է 2018 թվականին Կոլումբիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին՝ այդպիսով դառնալով «կանաչների» կուսակցության առաջին նախնական թեկնածուն[4][5]։ Ավելի ուշ, Անտոնիո Նավարո Վոլֆը հայտարարել է, որ ինքը նույնպես կներկայացվի որպես նախնական թեկնածու։ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «կանաչների» կուսակցության ազգային կոնգրեսը, որտեղ հայտարարվել են նախագահի թեկնածուի ընտրության համազգային հարցման արդյունքները, որում հաղթել է Կլաուդիա Լոպեսը[6][7][8]։

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Բոգոտայի ընտրվել է քաղաքապետ՝ կոռուպցիայի դեմ ակտիվ արշավ անցկացնելուց հետո[9]։ 2020 թվականի հունվարի 1-ին դարձել է պատմության մեջ իգական սեռի և ԼԳԲՏ համայնքի առաջին ներկայացուցիչը այդ պաշտոնում[9][10][11][12]։ Նախկինում երեք կանայք զբաղեցրել եմ Բոգոտայի քաղաքապետի պաշտոնը, բայց պաշտոնակատարներ են եղել։

Պարգևներ

խմբագրել

Եղել է BBC-ի 100 կանանց ցուցակում, որը հայտարարվել Է 2020 թվականի նոյեմբերի 23-ին[13]։

Քննադատություն

խմբագրել

Պարապոլիտիկայի հետաքննություններ

խմբագրել

Լոպեսը սկսել է համբավ ձեռք բերել Կոլումբիայի տարածաշրջանային ընտրական գործընթացների անոմալիաների վերաբերյալ Semana ամսագրի կայքում մի շարք զեկույցների հրապարակումից հետո։ Այս զեկույցները իրադարձությունների հաջորդականության մի մասն էին, որոնք հանգեցրին 2006 թվականին պարապոլիտիկայի սկանդալի բացահայտմանը։ Նրա փաստարկներն ու կարծիքների սյունակները հակասական էին և հանգեցրին դատական գործողությսունների, ինչպես դա տեղի է ունենում Անտիոկիայի նահանգապետ Լուիս Ալֆրեդո Ռամոսի կողմից իր դեմ ներկայացված բողոքի դեպքում՝ սյունակի համար, ըստ որի նա ձայներ է ստացել ռազմականացված խմբերի օգնությամբ։ «Ռամոսը կարող էր ընտրվել առանց ռազմականացված կազմավորումների աջակցության, բայց նախընտրեց դա չանել», - ասել է Լոպեսը[14]։։ Լրագրողի մեղադրանքները հանգեցրել են Ռամոսի ձերբակալությանը։ Ավելի ուշ Կոլումբիայի Գերագույն դատարանը նրան ազատ է արձակել ապացույցների բացակայության և սուտ վկաների ենթադրյալ ցանցի զոհ դառնալու համար[15][16]։

El Tiempo-ից աշխատանքից հեռացնելու վեճեր

խմբագրել

2009 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որը հակասություններ և բանավեճեր է առաջացրել Կոլումբիայում խոսքի ազատության և մամուլի վերաբերյալ, Լոպեսը հեռացվել է El Tiempo թերթից երեքշաբթի օրը իր կանոնավոր սյունակի հրապարակումից հետո, որը քննադատում էր, թե ինչպես է թերթը լուսաբանում Agro Ingreso Seguro սկանդալի հետ կապված տեղեկատվությունը։ Ըստ Լոպեսի՝ Սանտոսի ընտանիքի անդամները՝ թերթի նախկին սեփականատերերը, իսկ այժմ բաժնետերերը, փորձել են պաշտպանել նախկին նախարար և նախագահ Խուան Մանուել Սանտոսի թեկնածությունը։ Լոպեսը նաև նշել է երկրի այսպես կոչված երրորդ մասնավոր հեռուստաալիքի ձեռքբերման թերթի հետաքրքրության մասին[17]։ El Tiempo-ն հրապարակել է սյունակ, որում նշվում է, որ Կլաուդիա Լոպեսի կարծիքը մեկնաբանվում է որպես աշխատանքից ազատման դիմում, որն անմիջապես ընդունվել է։ Միևնույն ժամանակ մեկնաբանողի պնդումները բնութագրել է որպես «կեղծ, չարամիտ և զրպարտչական»[18]։

Նախկին նախագահի մատնություն

խմբագրել

2011 թվականին քրեական գործը թույլատրվել էր հօգուտ Կլաուդիա Լոպեսի այն բանից հետո, երբ նախկին նախագահ Էռնեստո Սամպեր Պիսանոն նրա դեմ ոստիկանություն դիմում էր գրել El Tiempo-ում վիրավորանքների և զրպարտության համար՝ մաֆիայի հետ նրա ենթադրյալ կապի մասին հոդվածում[19]։

Շարադրություններ

խմբագրել

Կլաուդիա Լոպեսը աչքի է ընկել որպես Semana, El Tiempo և La Silla Vacía ամսագրերի սյունակագիր։ Պարապոլիտիկայի վերաբերյալ նրա հետազոտությունները հրապարակվել են Parapolitica: la ruta de la expansión paramilitar y los acuerdos politicos և Y returnaron la patria: de como mafiosos y políticos reconfiguraron el Estado colombiano գրքերում։ 2016 թվականի կեսերին Լոպես իր «Adiós A Las Farc! ¿Y Ahora Qué?» գրքում ներկայացրել է FARC-ի հետ զինված հակամարտությունը դադարեցնելու իր տեսլականը[20]։

Անձնական կյանք

խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 2-ին փաստաբանը դատի է տվել սենատոր Կլաուդիա Լոպեսին Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Անխելիկա Լոսանո Կորեայի հետ հարաբերությունների համար, քանի որ օրենքն արգելում է Կոնգրեսի երկու անդամներին, ովքեր փաստացի ամուսնական միության մեջ են, լինել նույն քաղաքական կուսակցության անդամ։ Այնուամենայնիվ, Լոպեսն ու Լոսանոն պնդում էին, որ այս արգելքը չի ազդում իրենց վրա, քանի որ նրանք նշանված են, այլ ոչ թե ամուսնական միության մեջ[21][22]։ 2019 թվականի դեկտեմբերին զույգը պաշտոնապես ամուսնացել է[23]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.bbc.com/news/world-55042935
  2. Верещагина Елена (2020 թ․ օգոստոսի 6). «От Амстердама до Якутска. Как женщины-мэры управляют городами». Forbes Woman. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Elecciones de Congreso 2014» (իսպաներեն). Semana. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Claudia López se lanza al ruedo presidencial» (իսպաներեն). Semana. 2016 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «Claudia López, primera precandidata presidencial de la Alianza Verde» [Claudia López, First Presidential Pre-Candidate of the Green Alliance]. El Espectador (իսպաներեն). 2016 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Claudia López es la candidata presidencial de los Verdes» (իսպաներեն). Semana. 2017 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. Molano Jimeno, Alfredo (2017 թ․ սեպտեմբերի 14). «Claudia López, candidata presidencial de la Alianza Verde» [Claudia López, Presidential Candidate of the Green Alliance]. El Espectador (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. «López, Ramírez y Cristo, las movidas políticas de este jueves» [López, Ramírez, and Cristo, This Thursday's Political Moves]. El Tiempo (իսպաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 «Colombia's capital of Bogota elects first woman and lesbian mayor». CBS News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  10. «Claudia López's inauguration picnic outlines sustainable future for Bogotá» (անգլերեն). 2020 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  11. «Colombia capital's first lesbian mayor sworn in» (անգլերեն). 2020-01. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  12. «Latin America's Left Slowly Regaining Power Throughout the Region» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  13. «BBC 100 Women 2020: Who is on the list this year?». BBC News (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. Ardila Arrieta, Laura (2008 թ․ մայիսի 24). «¿Quién le teme a Claudia López?» [Who's Afraid of Claudia López?]. El Espectador (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. «Corte Suprema ordenó captura de Luis Alfredo Ramos por parapolítica» [Supreme Court Orders Capture of Luis Alfredo Ramos for Parapolitics]. El Espectador (իսպաներեն). 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  16. «Corte Suprema ordena captura de Luis Alfredo Ramos por 'parapolítica'» [Supreme Court Orders Capture of Luis Alfredo Ramos for 'Parapolitics']. El Tiempo (իսպաներեն). 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  17. López, Claudia (2009 թ․ հոկտեմբերի 13). «Reflexiones sobre un escándalo» [Reflections on a Scandal]. El Tiempo (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. Salazar, Hernando (2009 թ․ հոկտեմբերի 14). «Colombia: polémica por despido de columnista de El Tiempo» [Colombia: Controversy Over Dismissal of El Tiempo Columnist] (իսպաներեն). BBC Mundo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  19. «Columnista e investigadora Claudia López fue absuelta» (իսպաներեն). Semana. 2011 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  20. «'Que ésta vez la paz sí le cumpla a los Colombianos'» [This Time Peace Does Agree With the Colombians]. El Espectador (իսպաներեն). 2016 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  21. «Alianza Verde rechaza ataque homofóbico a Claudia López y Angélica Lozano» [Green Alliance Rejects Homophobic Attack on Claudia López and Angélica Lozano] (իսպաներեն). Caracol Radio. 2014 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  22. «Presentan demanda que busca invalidar la investidura de dos congresistas colombianas por ser pareja» [Suit Seeks To Invalidate the Investiture of Two Colombian Congress Members For Being a Couple] (իսպաներեն). NTN24. 2014 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  23. «Colombia: Bogotá's first female mayor marries same-sex partner». The Guardian (անգլերեն). Associated Press. 2019 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.