Կիրա Պլաստինինա
Կիրա Սերգեևնա Պլաստինինա (ռուս.՝ Кира Сергеевна Пластинина, հունիսի 1, 1992, Մոսկվա, Ռուսաստան), ռուս մոդելավորող և դիզայներ։
Կիրա Պլաստինինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 1, 1992 (30 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ, արվեստագետ և դիզայներ |
Ծնողներ | հայր՝ Q4364519? |
Կայք | kiraplastinina.ru |
![]() |
Ռուս գործարար Սերգեյ Պլաստինինի դուստրը։
Kira PlastininaԽմբագրել
«Kira Plastinina» ապրանքանիշը Սերգեյ Պլաստինինի անհատական նախագծն է (նա ի սկզբանե հանդիսացել է «ԿՊ ստիլ» ընկերության գլխավոր տնօրենը, որից հետո այդ պաշտոնում նրան փոխարինել է Օլգա Ֆելդտը)[1][2]։ 2007 թվականի մարտի 14-ին կայացել է դիզայներ Կիրա Պլաստինինայի առաջին ցուցադրությունը և նույնանուն ապրանքանիշի ոճային ստուդիայի բացումը «Եվրոպական» առևտրի կենտրոնում։ Ռուսաստանում ապրանքանիշի զարգացման մեջ և Չինաստանում ներկայացուցչության ստեղծման համար, որտեղ գործարաններում իրականացվում է հագուստի արտադրությունը, Պլաստինինան ներդրել է 35 միլիոն դոլար, մոտավորապես նույնքան էլ ներդրել է ԱՄՆ-ում ապրանքանիշի զարգացման համար, որտեղ ի սկզբանե բացվել էր 12 խանութ, սակայն 2008 թվականի վերջում տնտեսական ճգնաժամի հետ կապված դրանք փակվել են, իսկ 2009 թվականի ամռանը Լոս Անջելեսում կրկին բացվել է 2 խանութ[1][3][4]։
Կրթությունը ստացել է Ռուսաստանում, ավարտել է դիզայներների բարձրագույն դասընթացները։
2007 թվականի աշնանը ամերիկացի ֆոտոմոդել և դերասան Փերիս Հիլթոնը այցելել է «Kira Plastinina»-ի մոսկովյան խանութ և մասնակցել ապրանքանիշի գովազդային արշավին։ Որոշ տվյալներով Հիլթոնի այցելությունը Պլաստինինային արժեցել է 2միլիոն դոլար[1]։
2008 թվականի սեպտեմբերի իր «Գարուն-Ամառ 2009» հավաքածուով նորամուտն է նշել Միլանի նորաձևության շաբաթում[5]։
2011 թվականի սկզբին Kira Plastinina-ի 120 խանութ կար, ընդ որում նրանք վաճառվում են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Ֆիլիպիններում, Չինաստանում, Իտալիաում և Մեծ Բրիտանիայում։ Կիրան իր ապրանքանիշի ոճը բնորոշել է որպես «art-glamour-sportive-casual»։ Kira Plastinina ապրանքանիշի հագուստը պատկանում է միջին գնային խմբին, այսպես կոչված զանգվածների շուկան կենտրոնացված է 15-ից 20 տարեկան աղջիկների վրա։ Ինչպես պնդում է Կիրան, նա միայն այնպիսի հագուստ է կարում, որը կցանկանար կրել ինքը, դրա համար էլ նրա զգեստապահարանի 99%-ը կազմում է իր ապրանքանիշի իրերը։
2011 թվականին Volvo Fashion Week-ի շրջանակներում կայացել է «LUBLU» վերնագրով նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրության գլխավոր հյուրն է դարձել Ջորջիա Մեյ Ջագերը։
2017 թվականին «Kira Plastinina» ընկերությունը սննկացել է[6]։
Անձնական կյանքԽմբագրել
2017 թվականի հունվարի 20-ին 3 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել է ամերկացի ֆինանսագետ Թրեյս Վալետի հետ, որը ղեկավարում էր Tinker Tailor միջազգային առցանց ատելիեի ֆինանսական բաժինը։ Հարսանիքը տեղի է ունեցել մեքսիկական Viceroy Riviera Maya հյուրանոցում՝ Կարիբյան ծովի ափին, և շարունակվել է մեղրամսով Սարդինիայում։ Ներկայումս զույգն ապրում է Տեխասում[7][8][9][10][11][12][13][14]։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ольга Проскурнина, Мария Плис. Отец-основатель(չաշխատող հղում) // Ведомости, № 58 (2080), 1 апреля 2008
- ↑ «ВЫБРАЛА РОССИЙСКОЕ»։ // akm.ru со ссылкой на "Ведомости"։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին։ Վերցված է 2013-04-27
- ↑ В Америке закрываются магазины Kira Plastinina // Газета. Ru, 24 декабря 2008
- ↑ Вкратце // Ведомости, № 123 (2393), 07 июня 2009
- ↑ Конец дружбе на миллион: Пэрис Хилтон и Кира Пластинина стали соперницами // РБК. Бизнес-стиль, 29 сентября 2008
- ↑ Кредиторы решили обанкротить ретейлера одежды Kira Plastinina: Бизнес: Бизнес: Lenta.ru
- ↑ «Дизайнер Кира Пластинина вышла замуж»։ peopletalk.ru։ Վերցված է 2017-06-15
- ↑ bigmir)net։ «Дизайнер Кира Пластинина вышла замуж» (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-15
- ↑ правды» Ольга АНТОНОВА | Сайт «Комсомольской (2017-01-24)։ «Кира Пластинина вышла замуж в Мексике»։ KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Дизайнер Кира Пластинина вышла замуж»։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Кира Пластинина вышла замуж в Мексике»։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Кира Пластинина вышла замуж»։ Comode։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-25-ին։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Кира Пластинина вышла замуж» (ռուսերեն)։ www.elle.ru։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Дизайнер Кира Пластинина вышла замуж за американского бизнесмена» (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-15
- ↑ ««БиС» снимает в дебютном клипе Киру Пластинину»։ Новости шоу бизнеса и музыки NEWSmuz.com (ռուսերեն)։ 2008-02-01։ Վերցված է 2017-07-17
- ↑ LostMagicPage (2010-11-19)։ «БиС и Кира Пластинина, 15.03.2008»։ Վերցված է 2017-07-17
- ↑ БиС - Твой или ничей