Կիստիբի (բաշկիրերեն՝ ҡыҫтыбый, թաթ.՝ кыстыбый, qıstıbıyкыстыбый, qıstıbıy, նաև кыстымбый[1][2][3], թաթ.՝ якмыш, yaqmışякмыш, yaqmış), խմորից պատրաստված և խճողակով լցոնած թաթարական և բաշկիրական ավանդական ուտեստ։ 

Կիստիբի
Ենթատեսակլոշիկ
Առաջացման երկիր Թաթարստան
Հիմնականյուղ
 Qistibi Վիքիպահեստում

Ներկայացնում է տապակած անթթխմոր հացի շերտ, որը լցոնած է կամ շիլայով (ավելի հաճախ կորեկից), կամ ռագուով, իսկ վերջերս, նաև կարտոֆիլի պյուրեով։ Արտաքինից հիշեցնում է չփակված կարկանդակ, խճողակը լցնում են խմորի շերտի մի կեսի վրա և վերևից ծածկվում է երկրորդ կեսով։ Կարելի է հալած յուղ քսել։ Լցոնը կարող է փոփոխվել կախված նախասիրություններից, անփոփոխ է մնում խմորի պատրաստման և բաղադրատոմսի սկզբունքը։

Ուտեստը կարելի է ուտել պահքի ժամանակ, մի քիչ փոփոխելով բաղադրատոմսի լցոնը։

Աշխարհում ամենամեծ կիստիբի պատրաստվել է 2011 թվականին Բաշկորտոստանում, որի տրամագիծը 2 մետր 10 սմ էր և ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում[4]։

Ստուգաբանություն խմբագրել

Համարվում է, որ բխում է բաշկիրերեն՝ кыстыу, թաթ.՝ кыстырукыстыру - «կսմթել» բառից։

Բաշկիրերեն, թաթարերեն[5] և չուվաշերեն լեզուների[6] հետազոտող Ռիֆկատ Ահմեդովիչը ուտեստի անվանմանն է նվիրել «Татар теленең кыскача тарихи-этимологик сүзлеге» (Թաթարերենի համառոտ պատմա-ստուգաբանական բառարան) հոդվածը։ Նա թաթ.՝ кыстымбый բարբառային ձևը բերել է բաշկիրերեն՝ кыстымбый բառին, չուվաշերեն՝ кӑстӑмпи «կիստիբիյ» նախաձևը վերակառուցելով кыс արմատից և мбый/-мбы վերջածանցից։

Ռաուշինա Նուրմուհամեդովան իր աշխատությունում, որը նվիրված էր кыстыбый, җәймә, дучмак թաթարական ազգային ուտեստների անվանումների լեզվամշակութաբանական նկարագրությանը, Ռ. Գ. Ախմեդյանովայի ստուգաբանությունը և Ֆլերա Բայազիտովայի գրքի տվյալները բերել է բաշկիրերեն՝ ҡыҫтыбый, չուվաշերեն բարբառային` кастампи, մարիերեն` кыстывий, ուդմուրերեն` кыстыбый այլ ձևեր[7]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Աշխարհի ամենամեծ կիստիբին ունեցել է 2 մ 10 սմ տրամագիծ, որը պատրաստվել է 2011 թվականին Բաշկորտոստանում և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Каша из топора». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  4. «Рекорд Гиннесса: самый большой Кыстыбый в мире». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  5. «АХМЕТЬЯНОВ Рифкат Газизянович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  6. Энциклопедия | Ахметьянов Рифкат Газизянович
  7. «КАЙБЕР ТАТАР РИЗЫК АТАМАЛАРЫНА ЛИНГВОМӘДӘНИ КҮЗӘТҮ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  8. «Рекорд Гиннесса! Самый большой Кыстыбый в Мире!!! :: г. Стерлитамак. Стерлитамакский портал (СТЕРЛИТАМАК.РФ, СТР.РФ, СТЕРЛИТАМАК.РУ, СТР.РУ) :: Стерлитамак город». sterlitamak.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Баязитова Ф. С. Аш-су һҽм халык традициялҽре лексикасы. -Казан: Дом печати, 2007. — 480 б. С.
  • Әхметьянов Р. Г. Татар теленең кыскача тарихи этимологик сүзлеге. — Казан: Татар. кит. нәшр., 2001. — 272 б. С. 136
  • Нурмөхәммәтова Р. С., Казан, КФУ, филол. фән. канд., доцент. Кайбер татар ризык атамаларына лингвомәдәни күзәтү // Язык — культура — этнос: сборник научных трудов, посвященный 10-летию со дня основания кафедры общей лингвистики и лингвокультурологии КФУ / Под общей редакцией доктора филологических наук, профессора Р. Р. Замалетдинова. — Казань: Отечество, 2013. — 312 с. — С.192-198.

Արտաքին հղումներ խմբագրել