Կարտոֆիլի խյուս կամ կարտոֆիլի պյուրե (ֆր.՝ Purée), փափկացրած զանգված կարտոֆիլից։ Կարտոֆիլի խյուսը, սովորաբար օգտագործվում է որպես խավարտ, սակայն, իր հերթին կարող է նաև օգտագործվել որպես բաղադրիչ այլ ուտելիքների պատրաստման ժամանակ։

Կարտոֆիլի պյուրե
colcannon? և կրոկետ
Տեսակխավարտ
Ենթատեսակշիլա և կարտոֆիլով ուտեստ
Առաջացման երկիր Անգլիա
 Mashed potatoes Վիքիպահեստում
Արագ պատրաստման կարտոֆիլի «Ռոլլտոն» պյուրե

Պարզապես մանրացված (փափկեցրած, քերած) եփած կարտոֆիլը կարտոֆիլի խյուս սխալ է անվանել։ Ամբողճական ուտեստը կարելի է ստանալ կարտոֆիլի մեջ լրացուցիչ բաղադրիչներ ավելացնելով, դա կարող է լինել՝ կաթ, ինչպես նաև կարագ, երբեմն՝ ձու։

Պատրասման համար կարտոֆիլը եփում են, այնուհետև տաք-տաք փափկեցնում և դարձնում համասեռ զանգված[1]։

Բացի այդ, կարտոֆիլի խյուսի մեջ կարող են ավելացնել բաղադրիչներ, որոնք չեն դառնում համասեռ զանգված խյուսի հետ (ինչպիսիք են բեկոնը, տապակած սոխը, պղպեղի կտորներ), սակայն արժի նկատել, որ դրանք արդեն ինքնուրույն ուտեստներ կլինեն, կարտոֆիլի մաքուր խյուս չեն հանդիսանա։

Գոյություն ունի նաև կարտոֆիլի լուծվող խյուս. կարտոֆիլային չոր փոշիներ, որոնց ավելացնում են ջուր կամ կաթ։ Կարտոֆիլը փափկեցնելու համար օգտագործում են կարտոֆիլի տապակիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В.Г. Значкова Дешёвый стол. — Москва: Воениздат, 1993. — С. 265. — 415 с. — ISBN 5-203-01591-0

Գրականություն խմբագրել

  • Пюре // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 2. — С. 508. — 770 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտոֆիլի պյուրե» հոդվածին։