Քերի Ռասել

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Կերի Ռասելից)

Քերի Լին Ռասել (անգլ.՝ Keri Lynn Russell, մարտի 23, 1976(1976-03-23)[1], Fountain Valley, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի և պարուհի։ Հայտնի է Ֆելիսիթի Պորտերի դերով «Ֆելիսիթի» սերիալում և դերերով այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Մենք զինվորներ ենք եղել», «Առաքելությունն անիրագործելի է 3», «Սպասուհի», «Ավգուստ Ռաշ», «Գիշերային հեքիաթ» և «Ծայրահեղ միջոցներ»։ Այժմ նա գլխավոր դեր է խաղում «Ամերիկացիները» սերիալում։

Քերի Ռասել
անգլ.՝ Keri Russell
Ծնվել էմարտի 23, 1976(1976-03-23)[1] (48 տարեկան)
ԾննդավայրFountain Valley, Կալիֆոռնիա
ԿրթությունHighlands Ranch High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Քերի Լին Ռասել
Keri Lynn Russell
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի
Ակտիվ շրջան1991 - այժմ
ԸնտրանիԱվգուստ Ռաշ, Առաքելությունն անիրագործելի է 3
Ծնողներմայր՝ Stephanie Stephens?
Ամուսին(ներ)Շեյն Դիրի (2007-2013)
Մեթյու Ռիզ (2013-ից)
Համատեղ ապրող(ներ)Մեթյու Էվանս
Երեխա(ներ)Ռիվել Ռասել Դիրի (2007 թվական հունիսի 9)
Ուիլա Լու Դիրի (2011 թվական դեկտեմբերի 27)
որդի (2016 թվականի մայիսի վերջ)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0005392

Վաղ տարիներ խմբագրել

Քերի Ռասելը ծնվել է 1976 թվականի մարտի 23-ին Ֆաունտին Վելի քաղաքում, Կալիֆորնիա, ԱՄՆ, տնային տնտեսուհի Ստեֆանի Ռասելի (ծնված Սթիվենս) և «Nissan Motors» ամտոմոբիլային ընկերության տեղական ներկայացուցչության տնօրեն Դեյվիդ Ռասելի ընտանիքում[2]։ Քերին ունի ավագ եղբայր Թոդդ և կրտսեր քույր Ջուլիա։ Ռասելը մեծացել է Կոպելում՝ Տեխաս նահանգ, Մեսում՝ Արիզոնա և Հայլենդզ Ռենչում՝ Կոլորադո, հաճախ տեղափոխվելով հոր զբաղվածության պատճառով։ Արդեն վաղ տարիքում Քերի Ռասելը հրապուրվում է պարերով։ Ամեն ինչ սկսվում է Դենվերի արվարձանում գտնվող պարային ստուդիայից։

Կարիերա խմբագրել

Պարերը Քերիին բերում են նորաձևության բիզնես և նա ուղևորվում է Լոս Անջելես, որտեղ 1991 թվականին ընդունվում է «Mickey Mouse Club» շոու։ Այնտեղ նա ելույթ է ունենում մինչև 1993 թվականը, որտեղ նաև ելույթ էին ունենում Քրիստինա Ագիլերան, Բրիթնի Սփիրսը, Ջասթին Թիմբերլեյքը և ուրիշներ։ Այդ ժամանակաշրջանում, 1992 թվականին, Քերին նկարահանվել է իր առաջին ֆիլմում՝ «Թանկագինս, ես մեծացրել եմ երեխային», Ռիք Մորանիսի հետ գլխավոր դերում։

1994 թվականին Քերի Ռասելը նկարահանվել է Bon Jovi խմբի «Always» տեսահոլովակում։ Մեկ տարի անց տեղի է ունեցել նրա նորամուտը թատրոնում, Նիլ Լա Բյուտի բեմադրությունում։ 1996 թվականին Քերի Ռասելը նկարահանվել է հայտնի պրոդյուսեր Աարոն Սպելինգի մոտ, «Մալիբու ծովափ» սերիալում։ Դրանից հետո, նույն թվականին, նկարահանվել է «Վիճակախաղ» թրիլերում, իսկ 1997 թվականին նկարահանվել է «Շաբաթվա ութ օրը» կատակերգությունում։ 1998 թվականին Քերիին հրավիրում են մասնակցություն ունենալ «Ֆելիսիթի» սերիալի նկարահանումներին։ Ֆիլմի առաջնախաղից չորս ամիս անց Քերի Ռասելը արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, «Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» անվանակարգում։

Քերի Ռասելի հեռուստատեսային այլ աշխատանքների շրջանում նշանակալից են լինում «Յոթերորդ երկինք», «Մռնչյուն» և «Կլինիկա» սերիալները։ Բացի այդ, նա նկարահանվել է նաև 1998 թվականի «Մահացածի ժպիտը» թրիլերում, 2000 թվականի «Մամբոյից խելահեղ» կատակերգությունում, 2002 թվականի «Մենք զինվորներ ենք եղել» ռազմա-պատմական ֆիլմում՝ Մել Գիբսոնի հետ գլխավոր դերում, ինչպես նաև 1999 թվականին մասնակցություն է ունեցել «Սեզամ փողոց. Էլմո Մոխրոտիկը» ընտանեկան մուլտֆիլմի ձայնավորմանը։ 1998 թվականին նա նաև նկարահանվել է ոչկոմերցիոն ֆիլմում՝ «Ոլորան» թրիլերում, որը ներկայացվել է «Սանդենս» կինոփառատոնում։

2005 թվականին Քերի Ռասելը Քևին Քոսթների և Ջոան Ալենի հետ միասին նակարահանվել են «Բարկության տեսանելիություն» դրամայում։ Մեկ տարի անց մասնակցություն է ունեցել «Առաքելությունն անիրագործելի է 3» մարտաֆիլմի, գլխավոր դերում Թոմ Քրուզ և «Հաննիբալը Ռոտերբուրգից» թրիլերի նկարահանումներին։ 2007 թվականին նա նկարահանվել է «Սպասուհի» ֆիլմում, որի համար արժանացել է քննադատների դրական արձագանքների։ Նույն թվականին Քերին Լայլաի գլխավոր դերում է նկարահանվել «Ավգուստ Ռաշ» մելոդրամայում և «Աղջիկն այգում» դրամայում, որտեղ նրա խաղընկերուհիներն են եղել Սիգուրնի Ուիվերը և Քեյթ Բոսուորթը։ 2008 թվականին, Ադամ Սենդլերի հետ, նկարահանվել է «Գիշերային հեքիաթներ» ընտանեկան կատակերգությունում։

2009 թվականին Քերի Ռասելը մասնակցություն է ունեցել «Հրաշք-կին» մուլտիպլիկացիոն նախագծում, ինչպես նաև նկարահանվել է «Քրոուլի» դրամայում՝ գլխավոր դերում Հարիսոն Ֆորդ, և «Խոտերի տերևները» քրեական թրիլերում՝ Էդվարդ Նորթոնի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ։

2010-2011 թվականներին Ռասելը գլխավոր դերն է խաղում Fox ընկերության նկարահանած «Ուայլդի սանձահարումը» սերիալում[3]։ 2013 թվականից նա նկարահանվում է «Ամերիկացիները» սերիալում, որտեղ խաղում է քողարկման տակ աշխատող ՊԱԿ-ի գործակալի[4]։

2014 թվականին նկարահանվել է «Կապիկների մոլորակ. Հեղափոխություն» ֆիլմում, որը հանդիսանում էր 2011 թվականին նկարահանված «Կապիկների մոլորակի հեղափոխությունը» ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմում նրա խաղընկերներն են եղել Էնդի Սերքիսը և Գարի Օլդմենը[5]։

Անձնական կյանք խմբագրել

Քերի Ռասելը և Շեյն Դիրին[6][7], ով մասնագիտությամբ ատաղձագործ է, ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով և սկսել են ընկերություն անել 2006 թվականից։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարի 14-ին Նյու Յորքում[8]։ Սակայն 2013 թվականի ամռան սկզբին զույգը բաժանվում է[9], ինչը հաստատվում է Ռասելի ներկայացուցիչների կողմից՝ նրա ընտանիքի գտնվելու վայրի մասին մամուլի հարցումներից հետո, երբ դերասանուհու տունը կողոպտվում է նույն թվականի դեկտեմբերի սկզբին[10]։ Ռասելն ու Դիրին ունեն երկու համատեղ զավակներ՝ որդի Ռիվել Ռասել Դիրի (ծնվել է 2007 թվականի հունիսի 9-ին)[11] և դուստր՝ Ուիլա Լու Դիրի (ծնվել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին)[12]։

Քերի Ռասելը հարաբերություններ ունի և փաստացի ամուսնության մեջ է գտնվում «Ամերիկացիները» սերիալում իր խաղընկեր Մեթյու Ռիվզի հետ։ Նրանց հարաբերությունները սկիզբ են առել 2013 թվականից[13][14]։ 2016 թվականի մայիսի վերջին ծնվում է նրանց առաջնեկը՝ որդի[15][16]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1992 Թանկագինս, ես մեծացրել եմ երեխային Honey I Blew Up the Kid Մենդի Պարկ
1993 Պատանին ճանաչում է աշխարհը Boy Meets World Ջեսիկա
1993 Emerald Cove Emerald Cove Անդրես Մակինսի
1994 Հայրիկի դուստրերը Daddy's Girls Ֆիբի
1995 Ամուսնացած են երեխաների հետ Married with Children Էյփրիլ Ադամս
1995 Միջնորդներ Clerks Սանդրա
1996 The Babysitter's Seduction The Babysitter's Seduction Միշել Ուինստոն
1996 Մալիբու ծովափը Malibu Shores Հլոե Ուոկեր
1996 Վիճակախաղ The Lottery Ֆելիս Դանբար
1997 Շաբաթվա ութ օրը Eight Days a Week Էրիկա
1997 Երբ կորցրած է անմեղությունը When Innocence Is Lost Էրիկա Ֆրենչ
1997 Յոթերորդ երկինք 7th Heaven Կամիլա
1997 Մռնչյուն Roar Կլեր
1998 Մահացածի ժպիտը Dead Man's Curve Էմմա
1999 Սեզամ փողոց. Էլմո մոխրոտիկը Cinderelmo արքայադուստր
2000 Մամբոյից խելահեղ Mad About Mambo Լյուսի Մակլոգլին
2002 Մենք զինվորներ ենք եղել We Were Soldiers Բարբարա
1998-2002 Ֆելիսիթի Felicity Ֆելիսիթի Պորտեր
2005 Բարկության տեսանելիություն The Upside of Anger Էմիլի Վուլֆմեյեր
2005 Սովորական մագիա The Magic of Ordinary Days Օլիվիա
2005 Դեպի արեմուտք Into the Wes Նաոմի Ուիլեր
2006 Առաքելությունն անիրագործելի է 3 Mission: Impossible III Լինդսեյ Ֆերիս
2006 Հաննիբալը Ռոտենբուրգից Rohtenburg Քեյթի Արմսթրոնգ
2007 Սպասուհի Waitress Ջեննա Հենտերսոն
2007 Կլինիկա Scrubs Մելոդի Օ’Հարա
2007 Աղջիկն այգում The Girl in the Park Սելեստա
2007 Ավգուստ Ռաշ August Rush Լայլա Նովաչեկ
2008 Գիշերային հեքիաթներ Bedtime Stories Ջիլ
2009 Հրաշք-կին Wonder Woman Հրաշք-կին
2009 Խոտերի տերևներ Leaves of Grass Ջանեթ
2010 Ծայրահեղ միջոցներ Extraordinary Measures Էյլին Կրոուլի
2010-2011 Ուայլդի սանձահարումը Running Wilde Էմմի
2011 Այծեր Goats Ջուդի
2013 Օստինլենդ Austenland Ջեյնս Հեյս
2013 Մռայլ ամպեր Dark Skies Լյուսի Բարետ
2013-2014 Ամերիկացիները The Americans Էլիզաբեթ Ջենինգս
2014 Կապիկների մոլորակ. Հեղափոխություն Dawn of the Planet of the Apes Էլլի
2016 Ջոնսի ազատ նահանգը The Free State of Jones Սերենա Նայթ

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Myers, Chuck (2000 թ․ օգոստոսի 16). «1st Person: Keri Russell». Knight Ridder/Tribune News Service. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. ‘Running Wilde’ Races for an Audience
  4. «Keri Russell to Star in FX's 'The Americans'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  5. «Keri Russell, Andy Serkis talk "Dawn of the Planet of the Apes"». Cbs news. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  6. Jordan, Julie (2007 թ․ փետրվարի 15). «Keri Russell Marries in New York». People Magazine. Վերցված է 2007 թ․ մայիսի 16-ին.
  7. Keri Russell and Shane Deary Separate
  8. Jordan, Julie (2007 թ․ փետրվարի 15). «Keri Russell Marries in New York». People. Վերցված է 2007 թ․ մայիսի 16-ին.
  9. Elizabeth Leonard (2013 թ․ մայիսի 12). «Keri Russell and Shane Deary Separate». People.
  10. Velez, Natasha; Fasick, Kevin; Schram, Jamie (2013 թ․ դեկտեմբերի 4). «'Awesome' NYPD cops return Keri Russell's stolen goods». pagesix.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  11. «Keri Russell Gives Birth to a Boy». People. 2007 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Keri Russell Welcomes Daughter Willa Lou». People. 2012 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  13. Janine Rayford Rubenstein (2014 թ․ ապրիլի 1). «Keri Russell Is Dating Matthew Rhys». People. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. John Ortved (2015 թ․ ապրիլի 30). «Oliver Jeffers's Art of Bearing Witness». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. «Keri Russell Gives Birth, Welcomes First Child With 'Americans' Costar Matthew Rhys!». usmagazine.com. 2016 թ․ մայիսի 30. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  16. «Keri Russell Cradles Her Baby Boy!». growingyourbaby.com. 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.